Facebook   Twitter
 
Ավշար գյուղում ենթադրյալ խախտումներ է արձանագրել. Արարատի մարզպետարան

Ավշար գյուղում ենթադրյալ խախտումներ է արձանագրել. Արարատի մարզպետարան

15 Մարտի 2019 - 17:15
Արարատի մարզի Ավշար գյուղում Արարատի մարզպետարանը ենթադրյալ խախտումներ է արձանագրել։ Բանն այն է, որ ողջամիտ կասկածներ կան, որ պետական սեփականություն հանդիսացող դպրոցի շենքը Ավշար համայնքի ղեկավար Ս. Գրիգորյանի կողմից վերածվել է համայնքային սեփականության, որից հետո այն, ըստ մեր ունեցած տեղեկությունների, վաճառվել է Ավշար համայնքի գյուղապետ Ս. Գրիգորյանի աղջկան, ով այդ նույն շենքը հանձնել է վարձակալության նույն համայնքին։
Սույն գործը մեր ուշադրության կենտրոնում հայտնվեց այն բանից հետո, երբ էլեկտրոնային հայտարարությունների հարթակում հանդիպեցինք շենքը վաճառելու վերաբերյալ հայտարարությանը (Հայտարարության լուսանկարը տես ստորեւ)։ Հայտարությունը կայքում տեղադրվել է ոմն Ռ․ Գաբրիելյանի կողմից։

Մեր գնահատմամբ եւ, ըստ Հիմնական միջոցների հաշվեկշռման մատյանի, 1995թ. մարզային «Ժողկրթբաժնի» առկայության պարագայում «հին դպրոցի շենքը» հանդիսացել է պետության սեփականությունը եւ հաշվառված է եղել դպրոցի հաշվեկշռում։

Այնուհետեւ ՀՀ Արարատի մարզի Ավշար համայնքի ղեկավարը 30.09.2002թ. դիմել է ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ Վեդու տարածքային ստորաբաժանման ղեկավարին՝ հայտնելով, որ ՀՀ կառավարության 14.03.1997թ. թիվ 51 որոշմամբ՝ Ավշար համայնքի սեփականությանն է հանձնվել համայնքի վարչական տարածքում գտնվող հին դպրոցի շենքը, որը գտնվում է Ավշարի գյուղապետարանի հաշվեկշռում: Խնդրել է հիմք ընդունել համապատասխան փաստաթղթերը եւ վերը նշված շինության նկատմամբ կատարել պետական գրանցում:

Նշված որոշման թիվ 2-րդ հավելվածում Ավշար համայնքին հատկացվող գույքի ցանկում «հին դպրոցի շենքը» որպես գույքային միավոր նշված չէ, ինչը նշանակում է, որ այն չէր կարող ենթարկվել սեփականության իրավունքի պետական գրանցման Ավշար համայնքի անունով: Ցանկում սեւ գույնով հատուկ ընդգծված պատգամավորների գյուղական խորհրդի գործկոմին պատկանող մեքենասարքավորումների եւ այլ գույքի ցանկը Ավշարի գյուղապետի կողմից իր դիմումին կից չի ներկայացվել ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ Վեդու տարածքային ստորաբաժանմանը, ուստի այդ գույքի ցանկում ընդգրկված լինելու հիմքով եւս «հին դպրոցի շենքը» չէր կարող ենթարկվել սեփականության իրավունքի պետական գրանցման Ավշար գյուղական համայնքի անունով:

Հատկանշական է, որ 2007 թվականին «հին դպրոցի շենքը» Ավշարի գյուղապետի կողմից աճուրդ վաճառքի է հանվել։ 2007թ.-ին Ավշար համայնքի ղեկավարի եւ Պերճ Յուրիկի Միրզոյանի միջեւ, ով, մեր ունեցած տեղեկություններով, եղել է Ս. Գրիգորյանի օգնական-վարորդը, պայմանագիր է կնքվել եւ Կադաստրում կատարվել է սեփականության իրավունքի գրանցում։ Իսկ արդեն 2014 թվականին անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր է կնքվել Պերճ Յուրիկի Միրզոյանի եւ Հասմիկ Սուրիկի Գրիգորյանի միջեւ, ով, մեր ունեցած տեղեկություններով, Ավշարի համայնքապետի դուստրն է։ Այսպիսով՝ «հին դպրոցի շենքի» եւ այն սպասարկող հողամասի սեփականատեր է դարձել Հասմիկ Սուրիկի Գրիգորյանը։

Դրանից հետո՝ 2014թ.-ին, Հասմիկ Սուրիկի Գրիգորյանը «հին դպրոցի շենքը» վարձակալության հիմունքներով տվել է Ավշար գյուղական համայնքի «Մշակութային եւ ընդհանուր սպասարկման բյուջետային հիմնարկ» ՀՈԱԿ-ի ժամանակավոր տիրապետմանն ու օգտագործմանը: Ամսական վարձակալական վճարի չափը կազմել է 120.000 ՀՀ դրամ: Սակայն, մեր տեղեկություններով, շենքն այդպես էլ չի ծառայել իր նպատակներին։ Վերոնշյալ պայմանագիրը դադարեցվել է 2018 թվականի դեկտեմբերի 11-ին։

Մեր գնահատմամբ՝ հայտնաբերված հանգամանքներում եւ փաստերում կարող են առկա լինել ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության հատկանիշներ, Քրեական օրենսգրքով հետապնդելի արարքներ, ուստի հավաքագրված տեղեկատվությունն ուղարկվել է ՀՀ գլխավոր դատախազություն՝ քննություն իրականացնելու, մեղավորներին ի հայտ բերելու եւ պատժելու, ինչպես նաեւ դրա արդյունքում պատճառված վնասը վերականգնելու նպատակով:

HayNews.am[
 
Նմանատիպ նորություններ
Պրագմատիկ հաշվարկներով՝ 1200-1500 նոր աշխատատեղ կստեղծվի Կոտայքի մարզում. մարզպետ
29 Ապրիլի 2019 - 15:31
Կոտայքի մարզում տնտեսական զարգաման հայեցակարգով նախանշել ենք 4 հիմնական ուղղություններ, որոնցից առաջինը տուրիզմի ոլորտն է։ Այս մասին այսօր՝ ապրիլի 29-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը։
«Սպայկա» ընկերության տնօրենի փաստաբանական խմբի բողոքի քննությունը հետաձգվեց
25 Ապրիլի 2019 - 19:46
ՀՀ Քրեական Վերաքննիչ դատարանում, աշխատանքային օրվա ավարտով պայմանավորված, հետաձգվեց «Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանի փաստաբանական խմբի վերաքննիչ բողոքի քննությունը: Նիստի կշարունակվի ապրիլի 29-ին ժամը 11:30-ին։
Արմավիրի մարզի Ապագա եւ Վարդանաշեն համայնքներում արտահերթ ընտրություններ կանցկացվեն հունիսի 9-ին
25 Ապրիլի 2019 - 12:05
Կառավարության այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում որոշում կայացվեց Արմավիրի մարզի Ապագա եւ Վարդանաշեն համայնքներում արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին:
Աղիքային վարակ՝ Նավուրում․ աշակերտներն ու մանկապարտեզի սաները հսկողության տակ են
22 Ապրիլի 2019 - 14:38
ՀՀ ԱՆ-ն տեղեկացնում է, որ Նավուր համայնքում արձանագրված աղիքային վարակների կանխարգելման ուղղությամբ աշխատանքները շարունակվում են Տավուշի մարզպետարանի և մարզային առողջապահական մարմինների հետ համատեղ։
Փլուզվել է Սյունիքի մարզի Խդրանցի եկեղեցին
21 Ապրիլի 2019 - 21:05
Սյունիքի մարզի Կապան համայնքի Խդրանցի եկեղեցին այսօր փլուզվել է: Այդ մասին ֆեյսբուքյան էջում գրել է օգտատեր Սասուն Մանուկյանը:
Հայաստանի 6 մարզերում հունիսի 9-ին կակնցակվեն ՏԻՄ ընտրություններ
21 Ապրիլի 2019 - 12:26
Հունիսի 9-ին Արագածոտն, Արարատ, Գեղարքունիք, Լոռի, Կոտայք, Շիրակ մարզերի համայնքներում նշանակված են տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններ։
Մարգարա-Էջմիածին ճանապարհին 1 սանտիմետր հաստությամբ ասֆալտի օգտագործման մասին լուրը ապատեղեկատվություն է
19 Ապրիլի 2019 - 15:30
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը հերքում է այն տեղեկատվությունը, ըստ որի, օրեր առաջ Արմավիրի մարզի Մարգարա-Էջմիածին ավտոճանապարհի երկայնքով իրականացվել են վերանորոգման աշխատանքներ, օգտագործված ասֆալտի հաստությունը եղել է ընդամենը 1 սանտիմետր՝ սահմանված 15-20 սմ-ի փոխարեն։
Ցրտահարություն չի լինի, բայց անձրեւները շատ ինտենսիվ են լինելու մինչեւ ապրիլի 20-ը. սպասվում է կարկուտ. Ցոլակյան
18 Ապրիլի 2019 - 12:11
Անձրեւները մինչեւ ապրիլի 20-ը շարունակվելու են, իսկ 20-ին շատ ինտենսիվ են լինելու: Այս մասին, այսօր՝ ապրիլի 18-ին, Կառավարության նիստում հայտարարեց ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը՝ հավելելով, որ լեռնային շրջաններում տեղումները լինելու են ձյան տեսքով:

Ամերիաբանկի նորաբաց «Աբովյան» մասնաճյուղի առաջարկը նոր հաճախորդներին՝ արտոնյալ պայմաններով (Լուսանկարներ)
17 Ապրիլի 2019 - 16:58
Ս.թ. ապրիլի 17-ին Աբովյան քաղաքում տեղի ունեցավ Ամերիաբանկի «Աբովյան» մասնաճյուղի պաշտոնական բացումը: Հանդիսավոր արարողությանը ներկա էին Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը, Աբովյանի քաղաքապետ Վահագն Գևորգյանը, Ամերիաբանկի հաճախորդներ, գործընկերներ, այլ պաշտոնատար անձինք և հյուրեր:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 96
 
Լրահոս`
 
Պուտինը հետ է կանչել Բելառուսիայում ռուս դեսպանին
Միջազգային, Հասարակություն, Քաղաքական
 
 
 
 
 
Ջուր չի լինելու
Հասարակություն
 
 
 
 
Բախումներ Վենեսուելայում. ԶԼՄ-ներ
Միջազգային, Հասարակություն, Քաղաքական