Facebook   Twitter
 
Գերմանիան, Շվեդիան եւ Նիդեռլանդները Ռուսաստանին կոչ են անում ՄՓՀՀՊ-ից չհրաժարվել

Գերմանիան, Շվեդիան եւ Նիդեռլանդները Ռուսաստանին կոչ են անում ՄՓՀՀՊ-ից չհրաժարվել

15 Մարտի 2019 - 17:35
Գերմանիան, Շվեդիան եւ Նիդեռլանդները Ռուսաստանին կոչ են անում Միջին եւ փոքր հեռահարության հրթիռների պայմանագրից չհրաժարվել, փոխանցում է AP-ն:
Եվրոպական երկրները նաեւ կոչ են անում սպառազինության վերահսկման նոր համաձայնագրեր կնքել՝ հաշվի առնելու համար Չինաստանի եւ մյուս երկրների աճող հզորությունը:

Եվրոպական երկրները Բեռլինում ապառազինության վերահսկման հարցերով համաժողով են կազմակերպել՝ Մոսկվային կոչ անելով «վերադառնալ ՄՓՀՀՊ-ի լիակատար եւ ստուգվող պահպանմանը», որպեսզի պայմանագիրը փրկվի:

Գերմանիայի ԱԳ նախարար Հեյկո Մաասը հայտարարել է, որ ավելի ընդլայնված պայմանագրերի ժամանակն է, քանի որ միջուկային զենքը տարածվում է այնպիսի երկրներում, ինչպես Չինաստանը, Հյուսիսային Կորեան, Հնդկաստանը եւ Պակիստանը: Նրա խոսքով՝ պայմանագրերը պետք է վերաբերեն նաեւ նոր տեխնոլոգիաներին, ինպիսին են անօդաչուները եւ կիբեռհարձակումները:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Թուրքիայի հարավում նոր երկրաշարժ է գրանցվել
23 Մարտի 2019 - 14:19
Թուրքիայի հարավային Գազիանթեփ (Այնթապ-tert.am) նահանգում 3,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել, այս մասին հաղորդում է թուրքական gazeteduvar.com.tr կայքը՝ հղում անելով արտակարգ իրավիճակների ծառայությանը:
Պետնախարարը խորհրդակցություն է անցկացրել կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման մասին
23 Մարտի 2019 - 14:17
Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը մարտի 23-ին աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել՝ նվիրված կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրմանը։
Չինաստանի քիմիական գործարանում պայթյունի հետևանքով վնասվել է 2800 բնակելի տուն
23 Մարտի 2019 - 11:54
Չինաստանի Ցզյանսու նահանգի քիմիական գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տարբեր աստիճանի վնասներ են կրել ավելի քան 2800 բնակելի տներ: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ուկրաինայի եկեղեցին կաղոթի արդար նախագահական ընտրությունների համար
23 Մարտի 2019 - 11:53
Ուկրաինայի տեղական ուղղափառ եկեղեցու միտրոպոլիտ Եպիֆանիյ Դումենկոն կարգադրել է նախընտրական շրջանում աղոթքներ կատարել հաջող նախագահական ընտրությունների անցկացման համար, այս մասին գրում է lb.ua գործակալությունը՝ հղում անելով Եկեղեցու մամուլի ծառայությանը:
Լուկաշենկոն պաշտոնյաներին խորհուրդ տվեց շատ շարժվել
23 Մարտի 2019 - 11:39
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ պաշտոնյաները պետք է օրական առնվազն 5 կիլոմետր քայլեն: Այս մասին հաղորդում է Բելթան:
Կիմ Չեն Ընը հեռացրեց իր աձնական լուսանկարչին
23 Մարտի 2019 - 11:01
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի անձնական լուսանկարչին հեռացրել են կուսակցությունից և ազատել աշխատանքից: Daily NK թերթի տվյալներով՝ խոսքը Ռի ազգանունով մի մարդու մասին է, որն աշխատում է Korean Art Film Studio-ում:
Իտալիան եւ Չինաստանը ցանկանում են վերակենդանացնել Մետաքսի ճանապարհը
23 Մարտի 2019 - 10:51
Իտալիան եւ Չինաստանը ցանկանում են վերակենդանացնել հնագույն Մետաքսի ճանապարհի ոգին՝ խորացնելով իրենց առեւտրային եւ ներդրումային կապերը, ուրբաթ հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը Հռոմ ուղեւորության ժամանակ, հայտնում է MIGnews-ը:
Ուկրաինայի նախագահի թեկնածու Զելենսկին պատմել է, թե ինչպես է պատկերացնում Ղրիմի վերադարձն Ուկրաինայի կազմ
23 Մարտի 2019 - 10:34
Ուկրաինայի նախագահական մրցապայքարը գլխավորող շոումեն, հումորիստ Վլադիմիր Զելենսկին ուկրաինական Ictv հեռուստաալիքին տված հարցազրույցում պատմել է, թե ինչպես է պատկերացնում Ղրիմի թերակղզու վերադարձն Ուկրաինայի կազմ:
Կանադայի վարչապետը ներողություն է խնդրել նիստի ժամանակ շոկոլադ ուտելու համար
22 Մարտի 2019 - 23:58
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն ներողություն է խնդրել խորհրդարանի կանոնները խախտելու համար:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9354
 
Լրահոս`