Facebook   Twitter
 
Մշակվում է բարձրագույն կրթության միջազգայնացման Հայաստանի ազգային ռազմավարությունը

Մշակվում է բարձրագույն կրթության միջազգայնացման Հայաստանի ազգային ռազմավարությունը

15 Մարտի 2019 - 18:41
Էրազմուս+BOOST «Հայաստանյան համալսարանների միջազգայնացման ռազմավարության և մարքեթինգի խթանում» ազգային ծրագրի շրջանակներում, որի նպատակն է ազգային և ինստիտուցիոնալ քաղաքականության և գործիքակազմի մշակման միջոցով ամրապնդել ու խթանել Հայաստանում բարձրագույն կրթության միջազգայնացումը, մշակվում է միջազգայնացման ազգային ռազմավարությունը. այս մասին ԿԳՆ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ Ռոբերտ Սուքիասյանը տեղեկացրել է նախարարության տարբեր ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ կայացած հանդիպմանը:
Նրա խոսքով՝ այս գործընթացում մշակվելու է երկու փաստաթուղթ, մեկը՝ ազգային մակարդակով, որի շրջանակում բուհերը կունենան միջազգայնացման իրենց ռազմավարական ծրագրերը՝ արդեն ինստիտուցիոնալ մակարդակում:

«Քանի որ բուհերի միջազգայնացումը նաև կառավարության որդեգրած քաղաքականությունն է, որի մասին բազմիցս իրենց ելույթներում նշել են ԿԳ նախարարը և նրա տեղակալները, և այն ամրագրված է նաև համապատասխան փաստաթղթերում, ներկայումս մենք զբաղված ենք դրա գործիքակազմի մշակմամբ: Երկու կարևոր ուղղությամբ ենք այս պահին աշխատում՝ ամփոփում ենք ռազմավարական ծրագիրը և զուգահեռ մշակում ազգային պլատֆորմ, որտեղ կտեղադրվեն բուհերի՝ միջազգայնացմանն ուղղված հիմնական ինդիկատորները:

Պլատֆորմի միջոցով հատկապես օտարերկրյա ուսանողները մանրամասն տեղեկատվություն կստանան բուհերի և, առհասարակ, Հայաստանի բարձրագույն կրթության մասին»,-նշել է Ռոբերտ Սուքիասյանը՝ տեղեկացնելով, որ նախարարությունն այս տարվա ապրիլի 30-ին կազմակերպում է բարձրագույն կրթության միջազգայնացմանը նվիրված միջազգային համաժողով, որին մասնակցելու են ծրագրում ընդգրկված ԵՄ անդամ գործընկեր բուհերի ներկայացուցիչներ՝ քննարկելու ծրագրի արդյունքները:

Ռոբերտ Սուքիասյանը նաև նշել է, որ «Հայաստանյան համալսարանների միջազգայնացման ռազմավարության և մարքեթինգի խթանում» ազգային ծրագրի շրջանակներում Հայաստանի բարձրագույն կրթության միջազգայնացման ազգային ռազմավարության մշակման ուղղությամբ իրականացված քայլերը և առկա իրավիճակը, ինչպես նաև ռազմավարության նախագծի հիմնական ուղղությունները և զարգացման ուղիները ներկայացվել են Շվեդիայի թագավորական տեխնիկական ինստիտուտում (Ստոկհոլմ), որտեղ տեղի է ունեցել ծրագրի ներկայացուցիչների վերապատրաստում և փորձի փոխանակում:

«Քննարկման արդյունքում մեր գործընկեր բուհերից ստացանք բավականին օգտակար կարծիքներ՝ որքանո՞վ է մեր որդեգրած քաղաքականությունը կամ ձևաչափը համընկնում ընդհանուր չափանիշներին: Տարբեր քննարկումների և ուսումնասիրությունների արդյունքում մենք նախանշել ենք մի քանի հիմնական նպատակներ, որոնցից առաջինը միջազգայնացմանը խթանող միջավայրն է և դրան հասնելու համար իրականացվող գործողությունները: Մյուս նպատակը ծրագրի մասով է, որն ավելի շատ բուհերին է վերաբերվում:

Երրորդ նպատակը տեսանելիությունն ու գրավչությունն է: Փորձագետների համոզմամբ՝ առանց այս բաղադրիչի, այն է՝ հստակ մարքետինգային քաղաքականության, բուհը չի կարող արձանագրել լուրջ արդյունքներ՝ հատկապես օտարերկրյա ուսանողների ներգրավման հարցում»,-նշել է Ռոբերտ Սուքիասյանը՝ անդրադառնալով նաև չորրորդ նպատակին՝ մարդկային ռեսուրսներին՝ ազգային և ինստիտուցիոնալ մակարդակում: Այս համատեքստում նշվել է, որ թիրախում են լինելու նաև որոշումներ կայացնող անձինք:

ԿԳՆ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կթրության վարչության գլխավոր մասնագետ Արսեն Հակոբյանն իր հերթին մանրամասներ է ներկայացրել մշակվող ազգային պլատֆորմի մասին՝ ընդգծելով, որ արդյունքում ցանկացած շահառուի համար պարզ կլինի ՀՀ բարձրագույն կրթության ոլորտի և բուհի միջազգայնացման մակարդակը, ինչպես նաև կրթական ծրագրերի մասին տեղեկատվություն և այլն:

Արսեն Հակոբյանը նաև նշել է, որ միջազգայնացման չափանիշներում մեծ տեղ է տրված օտար լեզվով համատեղ կրթական ծրագրեր և որակավորում ունենալու խնդրին:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Apple-ը AirPods անլար ականջակալների նոր մոդել է ներկայացրել
20 Մարտի 2019 - 23:04
Apple ընկերությունը AirPods անլար ականջակալների նոր մոդել է ներկայացրել։ Ընկերության կայքի տվյալներով, ականջակալների պատյանին հայտնվել է անլար լիցքավորման գործառույթ։ Բացի այդ, մեծացել է խոսակցության ընթացքում առանց լիցքավորման դրանց օգտագործելու ժամանակը՝ հայտնում է РБК-ն։
Երևանում խոշոր ավտովթարի հետևանքով հոսպիտալացված 9-ամյա տղան մահացել է
20 Մարտի 2019 - 23:03
Երևանում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 6 վիրավորներից 9-ամյա տղան Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնում մահացել է:
Գորիսի և Մեղրիի ավտոճանապարհներին ձյուն է տեղում
20 Մարտի 2019 - 22:30
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 20-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, Գորիսի և Մեղրիի տարածաշրջանի ավտոճանապարհներին թույլ ձյուն է տեղում:
Ամերիկացի մոդելը փոխել է սեռը և տղամարդ դարձել
20 Մարտի 2019 - 22:25
Ամերիկյան թոփ մոդել Նաթալի Վեսթլինգը փոխել է սեռը և իրեն Նաթան անվանել։ Այդ մասին տեղեկացնում է CNN հեռուստաալիքը։
Չինաստանը վտանգի տակ է դրել նավթի պահանջարկը
20 Մարտի 2019 - 22:23
2019թ․ վերջին դիզելային վառելիքի պահանջարկը կարող է նվազել մինչև օրական 270 հազար բարել։ Պատճառը էլեկտրաբուսների տարածումն է, որոնց մեծ մասը գտնվում է Չինաստանում՝ գրում է Bloomberg-ը։
Հայաստանը մասնակցեց կայուն զարգացման օրակարգի ֆինանսավորման հարցերով ՄԱԿ արտագնա նիստի աշխատանքներին
20 Մարտի 2019 - 22:11
Մարտի 17-18-ը ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունը մասնակցեց ՄԱԿ-ի կայուն զարգացման օրակարգի ֆինանսավորման հարցերով Մեքսիկայում կազմակերպված արտագնա նիստին:
ԵՊՀ բարեփոխումների հանձնաժողովը գումարել է առաջին նիստը
20 Մարտի 2019 - 22:06
ԵՊՀ ռեկտորի հրամանի համաձայն՝ ստեղծվել է ԵՊՀ-ում բարեփոխումների իրականացման աշխատանքները համակարգող հանձնաժողով, որն այսօր ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճի նախասրահում անցկացրեց առաջին նիստը:
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի ելույթը Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվա կապակցությամբ (Տեսանյութ)
20 Մարտի 2019 - 21:49
Տիկնայք և պարոնայք դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ,
Ինդոնեզիայում հզոր ալիքը հարվածել է ծովափին լուսանկարվող զբոսաշրջիկին
20 Մարտի 2019 - 21:48
Ինդոնեզիայի Բալի կղզում տեսախցիկը ֆիքսել է այն պահը, երբ ալիքը հարվածում է ծովափին՝ ժայռի պռնկին լուսանկարվող կին զբոսաշրջիկին:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 15595
 
Լրահոս`