Facebook   Twitter
 
«Ջազզվե» սրճարանների ցանցում ապրիլ-հոկտեմբեր ամիսներին աշխատել է 140-150 անձ, իսկ «Ջազզվե Օպերայում» նույն ժամանակահատվածում աշխատել է 70 անձ

«Ջազզվե» սրճարանների ցանցում ապրիլ-հոկտեմբեր ամիսներին աշխատել է 140-150 անձ, իսկ «Ջազզվե Օպերայում» նույն ժամանակահատվածում աշխատել է 70 անձ

15 Մարտի 2019 - 20:45
«Ջազզվե» սրճարանների ցանցում ապրիլ-հոկտեմբեր ամիսներին աշխատել է 140-150 անձ, իսկ «Ջազզվե Օպերայում» նույն ժամանակահատվածում աշխատել է 70 անձ: Այս մասին նշված է «Ջազզվե» ընկերության ֆեյսբուքյան էջի հայտարարության մեջ:
Այն ներկայացնում ենք ստորև.

«Հարգելի՛ լրատվամիջոցներ,

Ի պատասխան ձեր հարցումների, հայտնում ենք, որ տեղեկությունը, թե «Ջազզվե Օպերայում» գրանցված է ընդամենը 1 աշխատակից, չի համապատասխանում իրականությանը։

Քաղաքապետարանի որոշ պաշտոնյաներ և լրատվամիջոցներ, հիմք ընդունելով 1000plus.am կայքի տվյալներն առ այն, որ «Համանվագ ՍՊԸ»-ում գրանցված է 1 աշխատակից, ակնհայտ սխալ դատողություններ են արել՝ հանրության մոտ ստեղծելով տպավորություն, թե այդ 1 աշխատակիցը գրանցված է «Ջազզվեում»։

Բանն այն է, որ «Համանվագ ՍՊԸ»-ն պարզապես հողատարածք է վարձակալությամբ հանձնում «Ջազզվե»-ին և որևէ առնչություն չունի սրճարանի գործունեության հետ: Հետևաբար, «Ջազզվեի» աշխատակիցների թվի մասին պատկերացում կազմելու համար անհրաժեշտ է ուսումնասիրել «Ջազզվե»-ում, այլ ոչ թե «Համանվագ ՍՊԸ»-ում գրանցված աշխատակիցների թիվը:

Հայտնում ենք, որ «Ջազզվե» սրճարանների ցանցում ապրիլ-հոկտեմբեր ամսիներին աշխատել է 140-150 անձ, իսկ «Ջազզվե Օպերայում» նույն ժամանակահատվածում աշխատել է 70 անձ: Սրճարանը գործում է 24 ժամ, և մեր կողմից մշտապես իրականացվում են բոլոր անհրաժեշտ միջոցները ՀՀ աշխատանքային օրենսգրքի դրույթների պահպանման համար:

Ավելին, 2018 թվականի սեպտեմբերին Պետական եկամուտների կոմիտեն համապատասխան ուսումնասիրություններ է իրականացրել «Ջազզվե ՍՊԸ»-ում և որևէ խախտում չի արձանագրել։ Ուստի, հորդորում ենք զերծ մնալ կեղծ տեղեկություններ տարածելուց»:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Կառավարությունում հանդիպել են գրավատան ու տարադրամի փոխանակման կետերի ներկայացուցիչների հետ. եզրահանգման դեռևս չեն եկել
23 Մարտի 2019 - 14:26
Կառավարությունում մարտի 22-ին քննարկում է տեղի ունեցել գրավատների և տարադրամի փոխանակման կետերի ներկայացուցիչների հետ:
Արայիկ Հարությունյանը Հրազդանի կիրճում ապօրինի հատված ծառեր է հայտնաբերել
23 Մարտի 2019 - 14:22
Արայիկ Հարությունյանն այսօր՝ մարտի 23-ին, շաբաթօրյակի ժամանակ, Հրազդանի կիրճում ապօրինի հատված ծառեր է հայտնաբերել: Այս մասին նա գրել է Facebook-ի իր էջում:
ՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված այցեր են կատարել «Նուբարաշեն» և «Վարդաշեն» ՔԿՀ-ներ
23 Մարտի 2019 - 14:20
Մարդու իրավունքների պաշտպանին հանձնարարությամբ՝ բողոքների, ինչպես նաև «թեժ գիծ» հեռախոսահամարին ստացված ահազանգերի հիման վրա մարտի 22-ին այց է իրականացվել ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» և «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկներ:
Թուրքիայի հարավում նոր երկրաշարժ է գրանցվել
23 Մարտի 2019 - 14:19
Թուրքիայի հարավային Գազիանթեփ (Այնթապ-tert.am) նահանգում 3,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել, այս մասին հաղորդում է թուրքական gazeteduvar.com.tr կայքը՝ հղում անելով արտակարգ իրավիճակների ծառայությանը:
Պետնախարարը խորհրդակցություն է անցկացրել կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման մասին
23 Մարտի 2019 - 14:17
Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը մարտի 23-ին աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել՝ նվիրված կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրմանը։
Հարկադիր կատարման ծառայությունը միացել է համապետական շաբաթօրյակին
23 Մարտի 2019 - 14:16
Մարտի 23-ին Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում անցկացվել է շաբաթօրյակ, որին մասնակցել են Ծառայության կենտրոնական մարմնի ու Երևան քաղաքի բաժինների բոլոր աշխատակիցները՝ ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գնդապետ Հակոբ Հակոբյանի գլխավորությամբ:
Բալիում ռուս զբոսաշրջիկի ուղեբեռում քնած օրանգուտան է հայտնաբերվել
23 Մարտի 2019 - 13:58
Բալիում ձերբակալվել է ռուս զբոսաշրջիկ, որը փորձել է մաքսանենգ ճանապարհով թմրեցրած օրանգուտան տեղափոխել, հայտնում է The Guardian-ը՝ վկայակոչելով տեղի ոստիկանությանը:
Մեսին չի փրկել Արգենտինային պարտությունից
23 Մարտի 2019 - 13:47
Ֆուտբոլի Արգենտինայի հավաքականը Մադրիդում ընկերական հանդիպում է անցկացրել Վենեսուելայի թիմի հետ եւ պարտվել է 1։3 հաշվով։
Հենա մարզ ա, էլի. Փաշինյանն ընտանիքի հետ մաքրություն արեց Երևան–Սևան մայրուղու սկզբնամասում
23 Մարտի 2019 - 13:30
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր՝ մարտի 23–ին, Համազգային թատրոնի նոր շենքի հիմնարկեքից հետո ընտանիքի անդամների հետ գնաց Կոտայքի մարզ՝ շաբաթօրյակ անելու։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 15632
 
Լրահոս`