Facebook   Twitter
 
Ասկերովի հարցազրույցի՝ Հայաստանին վերաբերող որոշ հատվածներ զարմանք են առաջացնում. ԱԳՆ-ն մեկնաբանել է ադրբեջանցի գիտակի հայտարարությունը

Ասկերովի հարցազրույցի՝ Հայաստանին վերաբերող որոշ հատվածներ զարմանք են առաջացնում. ԱԳՆ-ն մեկնաբանել է ադրբեջանցի գիտակի հայտարարությունը

15 Մարտի 2019 - 21:18
Էթնիկ ադրբեջանցիները, ինչպես նաև Ադրբեջանի քաղաքացիները մուտք են գործում Հայաստան առանց որևէ խոչընդոտների, այն ժամանակ, երբ այլ երկրների, այդ թվում` Ռուսաստանի՝ հայկական ազգանուններով քաղաքացիների մուտքը Ադրբեջան արգելքի տակ է։
Այս մասին ասել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ պատասխանելով «Ինտերֆաքս»-ի հարցին՝ կապված «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» հաղորդաշարի գիտակ, Ռուսաստանի քաղաքացի, ազգությամբ ադրբեջանցի Ռովշան Ասկերովի հայտարարության հետ, թե նրա մուտքը Հայաստան արգելվում է: «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» հաղորդաշարի գիտակ Ռովշան Ասկերովի հարցազրույցի՝ Հայաստանին վերաբերող որոշ հատվածներ պարզապես զարմանք են առաջացնում, քանի որ Ռուսաստանի քաղաքացիներն արդեն երկու տարուց ավել է՝ Հայաստան են այցելում ՌԴ ներքին անձնագրերով, ինչն էապես հեշտացնում է վերջիններիս մուտքը մեր երկիր՝ Հայաստանը դարձնելով ռուսաստանցի զբոսաշրջիկների համար ավանդաբար ամենապահանջված ուղղություններից մեկը:

Ավելին, Հայաստան այցելողների աշխարհագրությունն առանց բացառության ընդգրկում է աշխարհի բացառապես բոլոր երկրները՝ առանց որևէ ազգային խտրականության: Հարկ է նշել, որ էթնիկ ադրբեջանցիները, ինչպես նաև Ադրբեջանի քաղաքացիները մուտք են գործում Հայաստան առանց որևէ խոչընդոտների, այն ժամանակ, երբ այլ երկրների, այդ թվում Ռուսաստանի՝ հայկական ազգանուններով քաղաքացիների մուտքը Ադրբեջան արգելքի տակ է։

Հայաստանը մշտապես բաց է բոլոր այցելուների, այդ թվում՝ պարոն Ասկերովի համար»,- ասել է Նաղդալյանը:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Փաշինյանը հանդիպել է ազգային հավաքականի ֆուտբոլիստների հետ (Լուսանկարներ)
26 Մարտի 2019 - 00:03
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանի ուղեկցությամբ այցելել է Ավանի ֆուտբոլի ակադեմիա:
Արարատի մարզպետն այցելել է այրվածքներ ստացած 12-ամյա երեխային (Լուսանկարներ)
25 Մարտի 2019 - 23:55
Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Այսօր այցելել եմ Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն, որտեղ բուժում է ստանում օրերս Մասիս քաղաքում մեքենայի հրդեհի հետևանքով այրվածքներ ստացած 12-ամյա երեխան:
Էլեկտրաէներգիայի զանգվածային անջատումներ Վենեսուելայում
25 Մարտի 2019 - 23:48
Վենեսուելայի մի շարք նահանգներում կրկին էլեկտրաէներգիայի զանգվածային անջատումներ են գրանցվել, այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում անելով վենեսուեալական ոստիկանությունում իր աղբյուրին:
ՄԱԿ-ում քննարկում են ռոբոտ-մարդասպանների արգելման հնարավորությունը
25 Մարտի 2019 - 23:42
Ժնեւում մեկնարկել է սպառազինությունների ավտոմատ համակարգերի մասին ՄԱԿ համաժողովը։ Ավելի քան երկու տասնյակ պետությունների ներկայացուցիչներ այդպիդի համակարգերը համարում են «մահաբեր» եւ կոչ են անում ռոբոտ-մարդասպաններին արգելել։
Մագնիսական գրավչություն ունեցող կանանց սովորույթներ
25 Մարտի 2019 - 23:35
1. Մագնիսական կանայք միշտ դրական են տրամադրված: Իսկ դրական տրամադրությունն ընտրություն է, որը ցանկալի կանայք անում են ամեն օր:
Օդաչուները Գերմանիայի փոխարեն սխալմամբ վայրէջք են կատարել Շոտլանդիայում
25 Մարտի 2019 - 23:30
Զարմանալի միջադեպ է տեղի ունեցել Լոնդոն-Դյուսելդորֆ չվերթն իրականացնող բրիտանական British Airways ավիաընկերության ինքնաթիռի հետ, որը վայրէջք է կատարել ոչ թե Գերմանիայում, այլ Շոտլանդիայի Էդինբուրգում:
5 ամսական տղան տան պայմաններում կատարված թլպատման հետեւանքով մահացել է
25 Մարտի 2019 - 23:28
Իտալիայից 5-ամսական տղան մահացել է տան պայմաններում կատարված թլպատման անհաջող պրոցեդուրայից հետո: Պրոցեդուրայից քիչ անց տղայի վիճակը վատացել է:
Երևան-Մեղրի ավտոճանապարհին մոտ 200 ավտոմեքենա է արգելափակվել
25 Մարտի 2019 - 23:26
Մարտի 25-ին` ժամը 15:47-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Սարավան-Սարալանջ ավտոճանապարհին բեռնատարը ձնաբքի հետևանքով սահել է և երկկողմանի փակել ավտոճանապարհը:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 17395
 
Լրահոս`