Facebook   Twitter
 
ԿԳ նախարարությունը մշակում է բարձրագույն կրթության միջազգայնացման Հայաստանի ազգային ռազմավարությունը

ԿԳ նախարարությունը մշակում է բարձրագույն կրթության միջազգայնացման Հայաստանի ազգային ռազմավարությունը

15 Մարտի 2019 - 21:46
«Հայաստանյան համալսարանների միջազգայնացման ռազմավարության և մարքեթինգի խթանում» ազգային ծրագրի շրջանակներում, որի նպատակն է ազգային և ինստիտուցիոնալ քաղաքականության և գործիքակազմի մշակման միջոցով ամրապնդել ու խթանել Հայաստանում բարձրագույն կրթության միջազգայնացումը, մշակվում է միջազգայնացման ազգային ռազմավարությունը: Ինչպես տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից, այս մասին ԿԳՆ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ Ռոբերտ Սուքիասյանը տեղեկացրել է նախարարության տարբեր ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ կայացած հանդիպմանը:
Հաղորդագրության մեջ նշված է. «Նրա խոսքով՝ այս գործընթացում մշակվելու է երկու փաստաթուղթ, մեկը՝ ազգային մակարդակով, որի շրջանակում բուհերը կունենան միջազգայնացման իրենց ռազմավարական ծրագրերը՝ արդեն ինստիտուցիոնալ մակարդակում: «Քանի որ բուհերի միջազգայնացումը նաև կառավարության որդեգրած քաղաքականությունն է, որի մասին բազմիցս իրենց ելույթներում նշել են ԿԳ նախարարը և նրա տեղակալները, և այն ամրագրված է նաև համապատասխան փաստաթղթերում, ներկայումս մենք զբաղված ենք դրա գործիքակազմի մշակմամբ:

Երկու կարևոր ուղղությամբ ենք այս պահին աշխատում՝ ամփոփում ենք ռազմավարական ծրագիրը և զուգահեռ մշակում ազգային պլատֆորմ, որտեղ կտեղադրվեն բուհերի՝ միջազգայնացմանն ուղղված հիմնական ինդիկատորները: Պլատֆորմի միջոցով հատկապես օտարերկրյա ուսանողները մանրամասն տեղեկատվություն կստանան բուհերի և, առհասարակ, Հայաստանի բարձրագույն կրթության մասին»,- նշել է Ռոբերտ Սուքիասյանը՝ տեղեկացնելով, որ նախարարությունն այս տարվա ապրիլի 30-ին կազմակերպում է բարձրագույն կրթության միջազգայնացմանը նվիրված միջազգային համաժողով, որին մասնակցելու են ծրագրում ընդգրկված ԵՄ անդամ գործընկեր բուհերի ներկայացուցիչներ՝ քննարկելու ծրագրի արդյունքները:

Ռոբերտ Սուքիասյանը նաև նշել է, որ «Հայաստանյան համալսարանների միջազգայնացման ռազմավարության և մարքեթինգի խթանում» ազգային ծրագրի շրջանակներում Հայաստանի բարձրագույն կրթության միջազգայնացման ազգային ռազմավարության մշակման ուղղությամբ իրականացված քայլերը և առկա իրավիճակը, ինչպես նաև ռազմավարության նախագծի հիմնական ուղղությունները և զարգացման ուղիները ներկայացվել են Շվեդիայի թագավորական տեխնիկական ինստիտուտում (Ստոկհոլմ), որտեղ տեղի է ունեցել ծրագրի ներկայացուցիչների վերապատրաստում և փորձի փոխանակում: «Քննարկման արդյունքում մեր գործընկեր բուհերից ստացանք բավականին օգտակար կարծիքներ՝ որքանո՞վ է մեր որդեգրած քաղաքականությունը կամ ձևաչափը համընկնում ընդհանուր չափանիշներին: Տարբեր քննարկումների և ուսումնասիրությունների արդյունքում մենք նախանշել ենք մի քանի հիմնական նպատակներ, որոնցից առաջինը միջազգայնացմանը խթանող միջավայրն է և դրան հասնելու համար իրականացվող գործողությունները: Մյուս նպատակը ծրագրի մասով է, որն ավելի շատ բուհերին է վերաբերվում: Երրորդ նպատակը տեսանելիությունն ու գրավչությունն է: Փորձագետների համոզմամբ՝ առանց այս բաղադրիչի, այն է՝ հստակ մարքետինգային քաղաքականության, բուհը չի կարող արձանագրել լուրջ արդյունքներ՝ հատկապես օտարերկրյա ուսանողների ներգրավման հարցում»,- նշել է Ռոբերտ Սուքիասյանը՝ անդրադառնալով նաև չորրորդ նպատակին՝ մարդկային ռեսուրսներին՝ ազգային և ինստիտուցիոնալ մակարդակում: Այս համատեքստում նշվել է, որ թիրախում են լինելու նաև որոշումներ կայացնող անձինք:

ԿԳՆ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կթրության վարչության գլխավոր մասնագետ Արսեն Հակոբյանն իր հերթին մանրամասներ է ներկայացրել մշակվող ազգային պլատֆորմի մասին՝ ընդգծելով, որ արդյունքում ցանկացած շահառուի համար պարզ կլինի ՀՀ բարձրագույն կրթության ոլորտի և բուհի միջազգայնացման մակարդակը, ինչպես նաև կրթական ծրագրերի մասին տեղեկատվություն և այլն: Արսեն Հակոբյանը նաև նշել է, որ միջազգայնացման չափանիշներում մեծ տեղ է տրված օտար լեզվով համատեղ կրթական ծրագրեր և որակավորում ունենալու խնդրին»:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Փաշինյանը հանդիպել է ազգային հավաքականի ֆուտբոլիստների հետ (Լուսանկարներ)
26 Մարտի 2019 - 00:03
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանի ուղեկցությամբ այցելել է Ավանի ֆուտբոլի ակադեմիա:
Արարատի մարզպետն այցելել է այրվածքներ ստացած 12-ամյա երեխային (Լուսանկարներ)
25 Մարտի 2019 - 23:55
Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Այսօր այցելել եմ Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն, որտեղ բուժում է ստանում օրերս Մասիս քաղաքում մեքենայի հրդեհի հետևանքով այրվածքներ ստացած 12-ամյա երեխան:
Էլեկտրաէներգիայի զանգվածային անջատումներ Վենեսուելայում
25 Մարտի 2019 - 23:48
Վենեսուելայի մի շարք նահանգներում կրկին էլեկտրաէներգիայի զանգվածային անջատումներ են գրանցվել, այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում անելով վենեսուեալական ոստիկանությունում իր աղբյուրին:
ՄԱԿ-ում քննարկում են ռոբոտ-մարդասպանների արգելման հնարավորությունը
25 Մարտի 2019 - 23:42
Ժնեւում մեկնարկել է սպառազինությունների ավտոմատ համակարգերի մասին ՄԱԿ համաժողովը։ Ավելի քան երկու տասնյակ պետությունների ներկայացուցիչներ այդպիդի համակարգերը համարում են «մահաբեր» եւ կոչ են անում ռոբոտ-մարդասպաններին արգելել։
Մագնիսական գրավչություն ունեցող կանանց սովորույթներ
25 Մարտի 2019 - 23:35
1. Մագնիսական կանայք միշտ դրական են տրամադրված: Իսկ դրական տրամադրությունն ընտրություն է, որը ցանկալի կանայք անում են ամեն օր:
Օդաչուները Գերմանիայի փոխարեն սխալմամբ վայրէջք են կատարել Շոտլանդիայում
25 Մարտի 2019 - 23:30
Զարմանալի միջադեպ է տեղի ունեցել Լոնդոն-Դյուսելդորֆ չվերթն իրականացնող բրիտանական British Airways ավիաընկերության ինքնաթիռի հետ, որը վայրէջք է կատարել ոչ թե Գերմանիայում, այլ Շոտլանդիայի Էդինբուրգում:
5 ամսական տղան տան պայմաններում կատարված թլպատման հետեւանքով մահացել է
25 Մարտի 2019 - 23:28
Իտալիայից 5-ամսական տղան մահացել է տան պայմաններում կատարված թլպատման անհաջող պրոցեդուրայից հետո: Պրոցեդուրայից քիչ անց տղայի վիճակը վատացել է:
Երևան-Մեղրի ավտոճանապարհին մոտ 200 ավտոմեքենա է արգելափակվել
25 Մարտի 2019 - 23:26
Մարտի 25-ին` ժամը 15:47-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Սարավան-Սարալանջ ավտոճանապարհին բեռնատարը ձնաբքի հետևանքով սահել է և երկկողմանի փակել ավտոճանապարհը:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 15669
 
Լրահոս`