Facebook   Twitter
 
Լայմա Վայկուլեն խոստովանել է թմրամիջոցներից կախվածություն ունենալու մասին

Լայմա Վայկուլեն խոստովանել է թմրամիջոցներից կախվածություն ունենալու մասին

15 Մարտի 2019 - 23:16
Լոլիտայի հետքերով․ Լայմա Վայկուլեն հանդես է եկել թմրանյութեր օգտագործելու մասին սկանդալային հայտարարությամբ։
«Դա պատանեկության տարիներին էր, երբ ցանկանում էին ամեն ինչ եւ միանգամից, - բացատրել է երգչուհին։ - Այն ժամանակ ես դեռ շոու բիզնեսում չէի։ Ես նոր էի հեռացել մորիցս եւ ընկա փողոցի ազդեցության տակ։ Սակայն ինձ հաջողվեց խիստ կախվածության մեջ չընկնել։ Ցավակցում եմ այն երիտասարդներին, որոնք այդպես էլ չեն կարողանում հրաժարվել դրանից»։

Լայման պատմել է ալկոհոլի հանդեպ սեր ունեցող արտիստների մասին իր վերբերմունքի մասին։

«Այլ կերպ կլիներ, երբ ամեն օր խմեի, - շարունակել է նա։ - Ես առանց պատրաստվելու կամ ալկոհոլի ազդեցության տակ բեմ չեմ բարձրացել, քանի որ շատ եմ հարգում իմ լսարանին։ Խմած մարդուն թվում է, որ նա հիանալի է, սակայն ես գտնում եմ, որ դա զզվելի է»։

Ելույթների ժամանակ Լայմայի հետ ամեն ինչ է պատահել․ Օդեսայում համերգներից մեկի ժամանակ քիչ էր մնում ողբերգություն տեղի ունենար։ Բազմահարկ բեմի մոնտաժման ժամանակ տեխնիկական աշխատակիցները վնասել են 300 վոլտանոց լուսային լարը։ Սակայն ոչ ոք դրա վրա ուշադրություն չի դարձրել։ Երգչուհին ոչինչ չկասկածելով հիթի կատարման ժամանակ դիպչում է բեմի բազրիքին։ Ինչին հետեւել է հոսանքի հզոր հարվածը։

«Այնպիսի մի բան տեղի ունեցավ, որից աչքերս թռան ճակատիս։ Ես բաց թողեցի բազրիքն ու հասկացա, որ ընկնում եմ։ ետ գնալով նայեցի ստաղնաշարային գործիք նվագողին, ցանկացա ասել, որ օգնի, եւ հասկացա, որ չեմ կարողանում բառ անգամ արտաբերել։ Այն ժամանակ ես լավ վիճակում էի եւ հրաշքով կարողացա ինձ պահել եւ վայր չընկնել երկրորդ հարկից», - ասել է երգչուհին։

Աղբյուրը՝ StarHit

 
Նմանատիպ նորություններ
Փաշինյանը հանդիպել է ազգային հավաքականի ֆուտբոլիստների հետ (Լուսանկարներ)
26 Մարտի 2019 - 00:03
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանի ուղեկցությամբ այցելել է Ավանի ֆուտբոլի ակադեմիա:
Արարատի մարզպետն այցելել է այրվածքներ ստացած 12-ամյա երեխային (Լուսանկարներ)
25 Մարտի 2019 - 23:55
Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Այսօր այցելել եմ Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն, որտեղ բուժում է ստանում օրերս Մասիս քաղաքում մեքենայի հրդեհի հետևանքով այրվածքներ ստացած 12-ամյա երեխան:
Էլեկտրաէներգիայի զանգվածային անջատումներ Վենեսուելայում
25 Մարտի 2019 - 23:48
Վենեսուելայի մի շարք նահանգներում կրկին էլեկտրաէներգիայի զանգվածային անջատումներ են գրանցվել, այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում անելով վենեսուեալական ոստիկանությունում իր աղբյուրին:
ՄԱԿ-ում քննարկում են ռոբոտ-մարդասպանների արգելման հնարավորությունը
25 Մարտի 2019 - 23:42
Ժնեւում մեկնարկել է սպառազինությունների ավտոմատ համակարգերի մասին ՄԱԿ համաժողովը։ Ավելի քան երկու տասնյակ պետությունների ներկայացուցիչներ այդպիդի համակարգերը համարում են «մահաբեր» եւ կոչ են անում ռոբոտ-մարդասպաններին արգելել։
Մագնիսական գրավչություն ունեցող կանանց սովորույթներ
25 Մարտի 2019 - 23:35
1. Մագնիսական կանայք միշտ դրական են տրամադրված: Իսկ դրական տրամադրությունն ընտրություն է, որը ցանկալի կանայք անում են ամեն օր:
Օդաչուները Գերմանիայի փոխարեն սխալմամբ վայրէջք են կատարել Շոտլանդիայում
25 Մարտի 2019 - 23:30
Զարմանալի միջադեպ է տեղի ունեցել Լոնդոն-Դյուսելդորֆ չվերթն իրականացնող բրիտանական British Airways ավիաընկերության ինքնաթիռի հետ, որը վայրէջք է կատարել ոչ թե Գերմանիայում, այլ Շոտլանդիայի Էդինբուրգում:
5 ամսական տղան տան պայմաններում կատարված թլպատման հետեւանքով մահացել է
25 Մարտի 2019 - 23:28
Իտալիայից 5-ամսական տղան մահացել է տան պայմաններում կատարված թլպատման անհաջող պրոցեդուրայից հետո: Պրոցեդուրայից քիչ անց տղայի վիճակը վատացել է:
Երևան-Մեղրի ավտոճանապարհին մոտ 200 ավտոմեքենա է արգելափակվել
25 Մարտի 2019 - 23:26
Մարտի 25-ին` ժամը 15:47-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Սարավան-Սարալանջ ավտոճանապարհին բեռնատարը ձնաբքի հետևանքով սահել է և երկկողմանի փակել ավտոճանապարհը:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 15669
 
Լրահոս`