Facebook   Twitter
 
Ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առիթով քրգործ է հարուցվել

Ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առիթով քրգործ է հարուցվել

15 Մարտի 2019 - 23:41
Քրեական գործ է հարուցվել Ազատության հրապարակում բողոքի ակցիաների ժամանակ ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ։
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանի ֆեյսբուքյան էջից։

«ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնական բաժնում նախապատրաստվող նյութերով փաստական տվյաներ են ձեռք բերվել այն մասին,որ 2019 թվականի մարտի 14-ին ՀՀ ոստիկանության ԵՔՎ ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի 1-ի վաշտի 2-րդ դասակի ավագ ոստիկան Ա. Ե.֊ն 2019թ. մարտի 14-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի դիմաց՝ Ազատության հրապարակում, ծառայություն իրականացնելու ընթացքում հավաքված քաղաքացիներին Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացվող աշխատանքներին և ՀՀ ոստիկանության ծառայողների պարտականությունների կատարմանը չխոչընդոտելու վերաբերյալ օրինական պահանջ է ներկայացրել, որի ընթացքում հավաքված անձանցից մեկը փորձել է ճեղքել ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից կազմված շղթան։ Ոստիկանը թույլ չի տվել, իսկ քաղաքացին երկու անգամ բռունցքով դեմքին հարվածելու եղանակով բռնություն է գործադրել նրա նկատմամբ:

Դեպքի վայրից Ա. Ե.֊ի նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնական բաժին է բերման ենթարկվել Գ. Շ.֊ն:

Նկատի ունենալով, որ առերևույթ առկա են հանցագործության հատկանիշների մասին բավարար տվյալներ՝ դեպքի առթիվ ՀՀ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության դատախազի կողմից հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ֊ի 316֊րդ հոդվածի 1֊ին մասով: Նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ ՔԿ֊ին»,- ասված է հողրդագրության մեջ:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Արտակարգ դեպք Լոռու մարզում. 60-ամյա տղամարդը դիմել է ոստիկանություն և հայտնել, որ գյուղապետը իրեն ծեծի է ենթարկել
01 Մայիսի 2019 - 00:03
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Սպիտակի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում՝ երեկ՝ ապրիլի 29-ին, ոստիկանության Սպիտակի բաժին դիմած Երևան քաղաքի բնակիչ, 60-ամյա Մարտին Սահակյանի դիմումի փաստով:
Պուտինը հետ է կանչել Բելառուսիայում ռուս դեսպանին
01 Մայիսի 2019 - 00:00
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հետ է կանչել Բելառուսիայում ռուս դեսպան Միխայիլ Բաբիչին և պաշտոնանկ է արել նրան: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն:
Հաղորդավարը եթերում առանց թույլտվության համուբուրել է մի կնոջ և զայրացրել Շառլիզ Թերոնին (Տեսանյութ)
30 Ապրիլի 2019 - 23:57
Դերասանուհի Շառլիզ Թերոնը դատապարտել է ֆրանսիացի հեռուստահաղորդավար Սիրիլ Հանունայի պահվածքը, որը հանկարծակի համբուրել է ստուդիայում գտնվող կնոջը: Նրա բողոքներին միացել են Համացանցի շատ օգտատերեր։
Բերդում «Opel»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրական սյանը
30 Ապրիլի 2019 - 23:55
Ապրիլի 30-ին, ժամը 22:00-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Տավուշի մարզի Բերդ քաղաքի «Ֆլեշ» բենզալցակայանի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան բախվել է էլեկտրական սյանը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայ-լեհական դարավոր բարեկամությանը նվիրված Արամ Խաչատրյանի անվան տրիոյի համերգ՝ Վարշավայում
30 Ապրիլի 2019 - 23:51
Ապրիլի 29-ին Վարշավայի «Լաժենկի պուրակի թագավորական պալատի թատրոնի սրահում տեղի ունեցավ հայ-լեհական դարավոր բարեկամությանը և Լեհաստանի պետականության վերականգնման հարյուրամյակին նվիրված «Արամ Խաչատրյանի անվան տրիոյի» համերգը:
Վենեսուելայում բախումների հետևանքով 35 մարդ է տուժել. լրատվամիջոցներ
30 Ապրիլի 2019 - 23:49
Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասի Ալտամիրա ճանապարհային հանգույցի տարածքում ցուցարարների և իրավապահ մարմինների ներկայացուցիչների միջև տեղի ունեցած բախումների հետևանքով շուրջ 35 մարդ է տուժել, հաղորդում են լրատվամիջոցները:
Ջուր չի լինելու
30 Ապրիլի 2019 - 23:41
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված,ս.թ. մայիսի 2-ին ժամը 10:00-ից մինչև մայիսի 3-ը ժամը 10։00 կդադարեցվի`
Ինչո՞ւ չի կարելի վստահել հղիության սովորական թեստերին
30 Ապրիլի 2019 - 23:39
Հղիության թեստերի հանդեպ զգույշ վերաբերմունք պետք է ցուցաբերել, քանի որ 11 թեստից 9-ը հաճախ կարող է կեղծ բացասական արդյունք ցույց տալ. կինը կարող է հղիանալ, բայց թեստը դա կարող է ցույց չտալ։ Այս մասին նախազգուշացնում են Վաշինգտոնի համալսարանի աշխատակիցները։
Մեսին իմ տեսած լավագույն ֆուտբոլիստն է. Կլոպ
30 Ապրիլի 2019 - 23:37
Մեսին իմ տեսած լավագույն ֆուտբոլիստն է, ասել է անգլիական «Լիվերպուլի» գերմանացի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը «Բարսելոնայի» դեմ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին հանդիպման նախօրեին։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 16138
 
Լրահոս`
 
Պուտինը հետ է կանչել Բելառուսիայում ռուս դեսպանին
Միջազգային, Հասարակություն, Քաղաքական
 
 
 
 
 
Ջուր չի լինելու
Հասարակություն
 
 
 
 
Բախումներ Վենեսուելայում. ԶԼՄ-ներ
Միջազգային, Հասարակություն, Քաղաքական