Facebook   Twitter
 
«168 ժամ». Պատրաստվում է Հայկ Մարությանի հաջորդ աղմկահարույց որոշումը

«168 ժամ». Պատրաստվում է Հայկ Մարությանի հաջորդ աղմկահարույց որոշումը

16 Մարտի 2019 - 08:52
«168 ժամ» թերթը գրում է.
«Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը, ով, կարելի է ասել, քաղաքապետի պաշտոնում իր գործունեության «ստարտն» ըստ էության երեկ տվեց, ընդ որում՝ սկանդալային, բռնության հասած գործողությունով, այդպես էլ իր մեկնաբանություններում չհիմնավորեց, թե ինչո՞ւ է Երեւանի կանաչ գոտու վերականգնման սցենարի իրագործումը սկսել հենց Օպերային թատրոնի շրջակա նեղլիկ գոտուց:

Հարց է առաջանում, իսկ ինչո՞ւ մայրաքաղաքի էկոլոգիական մաքուր միջավայրի ձեւավորման փորձը չսկսել, օրինակ, Նորքի բարձունքից, մանավանդ, որ քաղաքի էկոլոգիական բալանսն ապահովելու համար այստեղ ավելի լայն հնարավորություն է ստեղծված: Ոչ վաղ անցյալում Նորքի բարձունքում հեկտարներով խիտ ծառածածկույթ կար, հարուստ թթվածնային գոտի, եւ այստեղից արտադրվող թթվածինը տարածվում էր ողջ Երեւանի վրա:

Բայց Նորքի բարձունքի մասին՝ անգամ ոչ մի խոսք… Պուրակների ազատագրման մասին անընդհատ խոսող քաղաքապետը երեկ հարցազրույցում սպառնաց հաջորդ քայլով՝ ծանր տեխնիկան մտցնել Օղակաձեւ զբոսայգի, որպեսզի նույն կերպ վտարեն նաեւ Խանջյան փողոցով մեկ ձգվող սրճարանների վարձակալներին եւ սեփականատերերին:

Մինչ սրճարանների քանդման գործընթացն ավարտին կհասնի, քաղաքապետարանում՝ Մարությանի հրահանգով հաջորդ դժվարամարս գործողության սցենարն է մշակվում:

Քաղաքապետարանի 168.am-ի աղբյուրի փոխանցմամբ՝ Իրավաբանական վարչությունում մասնագետները լծված են շինթույլտվությունների փաստաթղթերը ուսումնասիրելու գործին, իրավական հիմքեր են պատրաստվում՝ սկսելու մանսարդների քանդման աշխատանքները: Սա էլ պակաս աղմկահարույց որոշում չէ, ու որքան էլ դրանց կառուցման հիմքերը թղթաբանության մեջ իրավաբանորեն ամուր լինեն, ասում են, ինչ-ինչ դեպքերում, միեւնույն է, քանդման որոշումն անխուսափելի է լինելու:

Քաղաքապետ Հայկ Մարությանը մտադիր է ոչ ուշ՝ քան մայիսին, արձակել համապատասխան որոշումը ու սկսել շենքերի կտուրներում ներկառուցված մանսարդների (ձեղնահարկերի) սրբագրումները:

Երեւանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանն իր հարցազրույցներից մեկում ընդունեց, որ վերջին երկու տասնամյակում տանիքներում լայնորեն կիրառելի դարձած ձեղնահարկերի կառուցապատման դեմ պայքարն ավելի ծանր փորձություն է լինելու քաղաքային իշխանության համար, եւ, որ դրանք ոչ միշտ են հարստացնում շենքի արտաքուստ ճարտարապետական կերպարը: Ուստի, բացառված չէ, որ քաղաքապետարանն այս խնդրի լուծմանը փուլ առ փուլ գնա:

Առայժմ գույքագրված են հիմնականում՝ գլխավոր պողոտաների ու կենտրոնական փողոցների բնակելի շենքերի տանիքների հաշվին կառուցված ձեղնահարկերը: Վերանայվելու են հատկապես այն շինթույլտվությունների հիմքերը, որոնցով շենքի ծավալն ավելացնելու խնդիր է լուծվել:

Այսինքն, այն դեպքերը, երբ ներկառուցված ձեղնահարկերը չեն ծառայում ընտանիքների համար՝ որպես առանձին կացարաններ, այլ՝ իրականում լրացուցիչ բնակելի մակերեսի հնարավորություն են տվել:

Ի դեպ, մեզ հայտնի դարձած տեղեկության համաձայն՝ քաղաքապետարանի աշխատակիցները հապճեպ գույքագրելու ժամանակ միտումնավոր կամ նախազգուշացում չունենալու պատճառով չեն շրջանցել նաեւ «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցության ակտիվ անդամներից մեկի բնակելի շենքի մանսարդը: ՔՊ-ական պատգամավորն իր բազմաթիվ տներից մեկի մանսարդի շինթույլտվությունը հասցրել է ստանալ հեղափոխության քայլարշավի օրերին ու հենց նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի աջակցությամբ: Ավելին, փաստաթղթավորման որոշ հարցեր կազմակերպվել են առանց իր ներկայության՝ նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի խորհրդականներից մեկը սիրահոժար վազվզել է նրա փոխարեն, ավելին՝ մանսարդի պետտուրքն իր հաշվից է փոխանցել:

Շենքերի ֆասադները վերականգնելու գործն անաղմուկ հաջողելուց հետո քաղաքապետի հաջորդ գործողությունն ավտոտնակների զբաղեցրած տարածքներն ազատագրելուն է ուղղված լինելու: Շենքերի բակերում կանաչ գոտի ստեղծելու՝ քաղաքապետի գաղափարը եւս, հնարավոր է, մեծ դիմակայության հանդիպի, ընդ որում, պայքարը կարող է դրսեւորվել բողոքի ակցիաներով, իրավական դաշտում դատական բազմաթիվ հայցերի միջոցով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
 
Նմանատիպ նորություններ
«168 ժամ». Գազի գինը ՀՀ-ՌԴ հարաբերությունների մա­կարդակի ցուցիչն է. Կոնստան­տին Սիմոնով
23 Մարտի 2019 - 09:55
«Ռուսական կողմը և´ պաշտոնական, և´, վստահաբար, ոչ պաշտոնական հանդիպումների, ոչ պաշտոնական խողովակների միջոցով ՀՀ կառավա­րությանը հասկացրել է, որ գազի այն գինը, որ Հայաստանը մշտապես ստացել է և ներկայումս էլ ստանում է, ամենաէժաններից է, այն բարձրա­ցումը, որը տեղի ունեցավ, չնչին է և կարող է փոխհատուցվել Հայաստա­նում գոյություն ունեցող ընկերության կողմից, ինչն էլ հիմա տեղի է ունե­նում:
«Փաստ». Ի՞նչ արժողության ավտոմեքենա եւ բնակարան է ձեռք բերել գնումների բողոքարկման խորհրդի անդամը
23 Մարտի 2019 - 09:38
«Փաստ» թերթը գրում է. «ՀՀ գնումների բողոքարկման խորհրդի անդամ Մհեր Անանյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018թ. տարեկան հայտարարագիրը:
«Ժողովուրդ». Հարկային հավաքագրման տեմպերը դանդաղել են
23 Մարտի 2019 - 09:34
«Հարկային հավաքագրման տեմպերը որոշակի դանդաղել են:
«Ժողովուրդ». Գագիկ Հարությունյանի դեմ դուրս եկած դատավորներին լռեցնելու համար փորձելու են նրանց «տեղավորել» Սնանկության դատարանում
23 Մարտի 2019 - 09:22
«Երևանի ընդհանուր իրավասության դատարանի երկու դատավորներ՝ Կարինե Պետրոսյանն ու Ալեքսեյ Սուքոյանը, ԲԴԽ-ի դեմ դուրս եկան այն բանից հետո, երբ չընտրվեցին սնանկության գործերով դատարանի դատավոր:
«Ժամանակ». Ար­դարադատության 2 փոխնախարարների աշխատանքից ազատման պատճառը Ամանորը ՀՀ-ից դուրս նշել էր. վարչապետի հրահանգը չէին կատարել
23 Մարտի 2019 - 09:11
«Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանով ար­դարադատության երկու փոխնախարարներ՝ Արթուր Հովհաննիսյանը և Սուրեն Քրմոյանն ազատվել են աշխատանքից:
«Հրապարակ»․ Հայտնի է Ստեփանակերտի Աստվածամոր Սուրբ Հովանի մայր տաճարի բացման օրը․ սպասվում է ներկայանալի միջոցառում
23 Մարտի 2019 - 09:08
«Ապրիլի 7-ին տեղի կունենա Ստեփանակերտի այդքան սպասված Աստվածամոր Սուրբ Հովանի մայր տաճարի բացումը։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 1533
 
Լրահոս`