Facebook   Twitter
 
«168 ժամ». Կարեն Կարապետյանը սահմանամերձ գյուղում ներդրումային ծրագիր է իրականացնում

«168 ժամ». Կարեն Կարապետյանը սահմանամերձ գյուղում ներդրումային ծրագիր է իրականացնում

16 Մարտի 2019 - 09:00
«168 ժամ» թերթը գրում է. «Երասխ գյուղի որոշ հողատարածքներ ձեռք է բերել նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը եւ խնձորի մեծ այգիներ է հիմնում:
71 հեկտար զբաղեցնող ինտենսիվ այգիների բերքը նախատեսվում է արտահանման համար մշակել: Այս պահին տարածքում ծառատնկման ակտիվ գործընթաց է իրականացվում, 31 հեկտար տարածքն արդեն իսկ տեղական արտադրության պաշտպանիչ ցանցերով ապահովագրված է ուժգին քամիներից ու կարկտից: Նորաստողծ այգիերի գրագետ մշակումն իրականացնում են Երասխի բնակիչները՝ մի քանի հրավիրյալ մասնագետների օժանդակությամբ:

Ժամանակակից տեխնոլոգիայով մշակվող այգիների հիմնումը մեծ ոգեւորություն է առաջացրել համայնքի բնակիչների շրջանում: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց Երասխի համայնաքապետ Ռադիկ Օղիկյանը: Նրան մտահոգում են միայն մարդկանց ավելորդ հետաքրքրասիրությունը, հատկապես նեղսրտում է, երբ տարբեր միջավայրերում ներդրումային ծրագրի մասին խոսելիս՝ նախկին վարչապետի հետ այն ասոցիացնելով՝ տողատակերով քննարկումներ են ծավալում:

«Ես էլ Ձեզ պես անընդհատ լսում եմ, թե բա՝ նախկին վարչապետը հարկերից ազատված արտոնյալ հողատարածքներում իր բիզնեսն է դրել, փող է աշխատում: Իսկ ի՞նչ վատ բան կա դրանում, եթե նույնիսկ դա այդպես է… վա՞տ բան է սահմանամերձ գյուղում ներդրումներ անելը, չեմ հասկանում… Իրականում մենք այստեղ 2017 թվականից Արման Աբրահամյանին ու Կոտինյան ազգանունով գործարարներին ենք հանդիպում, նրանք հենց այգիների հիմնադիր «Գրին ֆարմեր» ընկերության սեփականատերերն են հանդիսանում: Նրանց հետ են հիմնականում գյուղից վերցված աշխատուժի շփումները՝ այս ամբողջ ընթացքում նրանք են փաստացի զբաղվում բիզնեսի զարգացման ծրագրով, պլաններում ընդլայնման գաղափար ունեն»,- Կարեն Կարապետյանի անվան հետ կապվող խոսակցություններն այսպես է մեկնաբանում Երասխ համայնքի ղեկավար պարոն Օղիկյանը:

Նրա խոսքով՝ իր ոգեւորությունը կիսում են համայնքի ու հարեւան՝ Արարատի Զոդի բանավանի բնակիչները: Այգիների հիմնումից, ասում է, առանձնակի ակտիվություն է նկատում համագյուղացիների շրջանում:

«Այս իներտ սեզոնին մինչեւ 70 մարդ իմ համայնքից ներգրավված է այգու մշակման աշխատանքներում, իսկ սեզոնով պայմանավորված ամիսներին՝ մինչեւ 200 մարդու համար զբաղվածության հարց է լուծվում: Նկատելի է շարժը մարդկանց կյանքում, կենցաղում, արդեն իրենց տներն են նորոգում, մեքենա են առնում, խանութներում ելումուտն է մեծացել, հրաշալի է ուղղակի, հասկանում եք, ես անչափ ոգեւորված եմ այս ներդրումային ծրագրով: Եթե մի ձեռնարկատեր էլ հայտնվեր մեր տարածքում ու նման մի ներդրումային ծրագիր իրականացներ, մեր գյուղն ընդհանրապես խնդիր չէր ունենա»,- ասում է համայնքապետը:

Ի դեպ, առաջիկայում նույն Երասխում հաջորդ գործարարն իր ձեռնարկատիրական գործունեությունը կծավալի: Սահմանամերձ համայնքում մոմեր ու մոմե յուրահատուկ հուշանվերներ կսկսեն արտադրել: Գյուղապետ Օղիկյանն ավելին չցանկացավ ասել, փոխարենը՝ խոստացավ առնվազն երկու շաբաթից բոլոր լրատվամիջոցներին հրավիրել գործարանի բացման հանդիսավոր արարողությանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
 
Նմանատիպ նորություններ
«168 ժամ». Գազի գինը ՀՀ-ՌԴ հարաբերությունների մա­կարդակի ցուցիչն է. Կոնստան­տին Սիմոնով
23 Մարտի 2019 - 09:55
«Ռուսական կողմը և´ պաշտոնական, և´, վստահաբար, ոչ պաշտոնական հանդիպումների, ոչ պաշտոնական խողովակների միջոցով ՀՀ կառավա­րությանը հասկացրել է, որ գազի այն գինը, որ Հայաստանը մշտապես ստացել է և ներկայումս էլ ստանում է, ամենաէժաններից է, այն բարձրա­ցումը, որը տեղի ունեցավ, չնչին է և կարող է փոխհատուցվել Հայաստա­նում գոյություն ունեցող ընկերության կողմից, ինչն էլ հիմա տեղի է ունե­նում:
«Փաստ». Ի՞նչ արժողության ավտոմեքենա եւ բնակարան է ձեռք բերել գնումների բողոքարկման խորհրդի անդամը
23 Մարտի 2019 - 09:38
«Փաստ» թերթը գրում է. «ՀՀ գնումների բողոքարկման խորհրդի անդամ Մհեր Անանյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018թ. տարեկան հայտարարագիրը:
«Ժողովուրդ». Հարկային հավաքագրման տեմպերը դանդաղել են
23 Մարտի 2019 - 09:34
«Հարկային հավաքագրման տեմպերը որոշակի դանդաղել են:
«Ժողովուրդ». Գագիկ Հարությունյանի դեմ դուրս եկած դատավորներին լռեցնելու համար փորձելու են նրանց «տեղավորել» Սնանկության դատարանում
23 Մարտի 2019 - 09:22
«Երևանի ընդհանուր իրավասության դատարանի երկու դատավորներ՝ Կարինե Պետրոսյանն ու Ալեքսեյ Սուքոյանը, ԲԴԽ-ի դեմ դուրս եկան այն բանից հետո, երբ չընտրվեցին սնանկության գործերով դատարանի դատավոր:
«Ժամանակ». Ար­դարադատության 2 փոխնախարարների աշխատանքից ազատման պատճառը Ամանորը ՀՀ-ից դուրս նշել էր. վարչապետի հրահանգը չէին կատարել
23 Մարտի 2019 - 09:11
«Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանով ար­դարադատության երկու փոխնախարարներ՝ Արթուր Հովհաննիսյանը և Սուրեն Քրմոյանն ազատվել են աշխատանքից:
«Հրապարակ»․ Հայտնի է Ստեփանակերտի Աստվածամոր Սուրբ Հովանի մայր տաճարի բացման օրը․ սպասվում է ներկայանալի միջոցառում
23 Մարտի 2019 - 09:08
«Ապրիլի 7-ին տեղի կունենա Ստեփանակերտի այդքան սպասված Աստվածամոր Սուրբ Հովանի մայր տաճարի բացումը։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 1533
 
Լրահոս`