Facebook   Twitter
 
«Լիդիան Ինթերնեյշնլը» ընկերությունն ապակողմնորոշում է հանրությանը․ ՀԲՃ

«Լիդիան Ինթերնեյշնլը» ընկերությունն ապակողմնորոշում է հանրությանը․ ՀԲՃ

12 Ապրիլի 2019 - 17:27
Այսօր՝ ապրիլի 12-ին, «Լիդիան Ինթերնեյշնլը» ընկերությունը մամուլի միջոցով տարածել է հետևյալ վերնագրով հաղորդագրությունը․ «Դատարանը պատրավորեցնում է ոստիկանությանը վերացնել ներխուժումը և ապահովել Լիդիանի ազատ մուտքն Ամուլսարի տարածք»։
Սակայն կարդալով datalex.am կայքում հրապարակված վարչական դատարանի վճիռը, պարզվում է Լիդիանը հերթական անգամ ապակողմնորոշում է հանրությանը։

ՀՀ վարչական դատարանի վճռում ոչ մի բառ չկա Ամուլսարի տարածք Լիդիանի ազատ մուտքն ապահովելու մասին։ Այնտեղ գրված է ընդամենը հետևյալը․

«1. «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի հայցն ընդդեմ Ոստիկանության (ի դեմս Ոստիկանության Վայոց Ձորի մարզային վարչության Ջերմուկի բաժնի) բավարարել. Պարտավորեցնել Ոստիկանությանը վերացնելու հայցվորին սեփականության իրավունքով պատկանող 39.740911, 45.609243 և 39.734013, 45.608475 կոորդինատներով անշարժ գույքերի տարածք կատարված ներխուժումները:

2. Ոստիկանությունից հօգուտ <<Լիդիան Արմենիա>> ՓԲԸ-ի բռնագանձել 4.000 ՀՀ դրամ՝ որպես հայցադիմումի համար նախապես վճարված պետական տուրքի գումար:

3. Սույն վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո և կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ վարչական դատարան՝ մինչև այդ ակտի օրինական ուժի մեջ մտնելու համար սահմանված ժամկետը:
4. Սույն վճիռը կամովին չկատարվելու դեպքում այն կկատարվի դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով՝ պարտապանի հաշվին»:

Ինչպես համոզվեցիք, դատանի վճռում ընդհանրապես ոչ մի հիշատակում չկա դեպի Ամուլսար տանող ճանապարհները բացելու և Լիդիանի ազատ մուտքն ապահովելու մասին՝ ինչպես, որ փորձել է ներկայացնել Լիդիանը։ Բացի այդ, նույնիսկ այս վճիռը դեռևս ուժի մեջ չի մտել, այլ ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկ ամիս անց՝ այն էլ միայն այն դեպքում, եթե ՀՀ ոստիկանությունը չբողոքարկի այն ՀՀ վերաքննիչ վարչական դատարանում։

Հայկական բնապահպանական ճակատ քաղաքացիական նախաձեռնություն
 
Նմանատիպ նորություններ
Ինքնասպանության փորձ՝ քաղաքացին փորձել է նետվել Հաղթանակ կամրջից
30 Ապրիլի 2019 - 18:13
Ապրիլի 30-ին, ժամը 14:40-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Երևան քաղաքի Հաղթանակի կամրջից:
Արտակ Բեգլարյանը մի շարք հարցեր է քննարկել ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի հետ (Տեսանյութ)
30 Ապրիլի 2019 - 18:11
ԱՀ Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը ապրիլի 30-ին հանդիպել է ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին:
Ունենք բոլոր նախադրյալները լավ բերք ստանալու համար. պետնախարարն աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել
30 Ապրիլի 2019 - 18:08
Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը ապրիլի 30-ին գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանի, շրջվարչակազմերի ղեկավարների, ինչպես նաև պաշտպանության նախարարության և արտակարգ իրավիճակների պետական ծառայության ներկայացուցիչների մասնակցությամբ հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ քննարկելու գարնանացանի ընթացքում հակահրդեհային և հակակարկտային կանխարգելիչ միջոցառումների անվտանգ կազմակերպման հարցերը:
Էդգար Ծատինյանին ոչ պատշաճ բժշկական օգնություն տրամադրելու հիմքով հարուցված քրեական գործի մասին տուժող կողմը պաշտոնական տեղեկատվություն չունի
30 Ապրիլի 2019 - 18:07
Ոստիկանության բաժնից հիվանդանոց տեղափոխվելուց հետո 2019թ․ ապրիլի 8-ին «Արմենիա» ԲԿ-ում մահացած Էդգար Ծատինյանին պատշաճ բժշկական օգնություն չտրամադրելու հիմքով հարուցված քրեական գործի մասին տուժող կողմը դեռևս պաշտոնական տեղեկություն չունի։
Գիտության նկատմամբ հետաքրքությունը սկսվում է դպրոցից
30 Ապրիլի 2019 - 18:05
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն այսօր հանդիպել է Ամերիկահայ ճարտարագետների և գիտնականների ընկերակցության անցկացրած օլիմպիադայի հաղթողների, նրանց ծնողների և ուսուցիչների, ինչպես նաև մրցույթի կազմակերպիչների հետ:
Ամերիաբանկի գործունեությունը` թվերով. մաս 5 (Տեսանյութ)
30 Ապրիլի 2019 - 17:26
Ամերիաբանկն, ունենալով իր ուրույն դերը Հայաստանի տնտեսության զարգացման, ինչպես նաև հասարակության հանդեպ սոցիալական պատասխանատվության գործընթացում, ներկայացնում է իր գործունեության ամփոփ արդյունքները 10 տարվա կտրվածքով:
Հռոմի պապը քրիստոնյա վարսահարդարներին կոչ է արել հաճախորդներին սպասարկելու ժամանակ չբամբասել
30 Ապրիլի 2019 - 17:06
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը քրիստոնյա վարսահարդարներին կոչ է արել իրենց հաճախորդների մազերը հարդարելու ժամանակ բամբասանքով չզբաղվել՝ նկատելով, որ բամբասելու գայթակղությունը հեշտորեն ներթափանցում է նրանց աշխատանքային միջավայր:
2019 թվականին գրանցվել է 937 ՃՏՊ, 63 զոհ, 1400 վիրավոր. ՃՈ
30 Ապրիլի 2019 - 16:57
2018 թվականի առաջին եռամսյակում կայացվել է վարչական տույժ նշանակելու մասին 510 հազար 727 որոշում, 2019 թվականին 422 հազար 466 որոշում, այդ թվում՝ խախտումների արձանագրման կենտրոնի կողմից արձանագրվել է 2018 թվականին՝ 431 հազար 563, 2019-ին՝ 323 հազար 107 որոշում։
Վթար «Կովկաս» ռեստորանի մոտ. Բախումից հետո «ՎԱԶ-21010»-ը բախվել է գազի բաշխիչ կայանին, առաջացել է վառելիքի արտահոսք
30 Ապրիլի 2019 - 16:55
Հայաստանի ԱԻՆ-ում, ապրիլի 29-ին, ժամը 15:30-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի «Կովկաս» ռեստորանային համալիրից դեպի Վանահովիտ թաղամաս տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 16196
 
Լրահոս`
 
Պուտինը հետ է կանչել Բելառուսիայում ռուս դեսպանին
Միջազգային, Հասարակություն, Քաղաքական
 
 
 
 
 
Ջուր չի լինելու
Հասարակություն
 
 
 
 
Բախումներ Վենեսուելայում. ԶԼՄ-ներ
Միջազգային, Հասարակություն, Քաղաքական