Facebook   Twitter
 
«Արարատցեմենտ»-ի աշխատողները հրաժարվում են աշխատանքից ազատվելու ծանուցումները ստորագրել

«Արարատցեմենտ»-ի աշխատողները հրաժարվում են աշխատանքից ազատվելու ծանուցումները ստորագրել

15 Ապրիլի 2019 - 13:09
«Արարատցեմենտ» գործարանի աշխատողները հրաժարվում են աշխատանքից ազատվելու ծանուցումները ստորագրել. այս մասին Tert.m-ի հետ զրույցում ասաց աշխատակցիներից մեկը:
«Ի՞նչ հիմքով են դա անում: Մեր քաղաքում ժողովրդի կողմից հիմնված գործարանը պետք է կասկածելի ձևով սեփականաշնորհեն, ժողովուրդը գործազուրկ մնա: Բոլոր արտադրամասերին ծանուցում են ներկայացրել: Սա միայն մեկ նպատակով է արվում, որպեսզի իրենք ավելի շատ գումար աշխատեն: Քաղաքի ստեղծած գորածարանի վրա եկել են, նստել: Մինչև հիմա չգիտենք, թե ով է իրական սեփականատերը, ինչ գնով է ձեռք բերվել, որ հիմա էլ ժողովրդին ուզում են իրենց, այսպես ասած, բնակարաններից քշեն դուրս»,-ասաց աշխատակիցը:

Նա նշեց, որ գործարանի ղեկավարությունը որպես նրանց աշխատանքից ազատելու հիմնավորում է ներկայացնում այն, որ այսօր ցեմենտ աղալու հետ կապված խնդիրներ կան, նաև Իրանից ներկրված հումքն է պատճառը: Միաժամանակ աշխատակիցն ասաց, որ կառավարության կողմից կան լուծումներ՝ ներկայացվել է նախագիծ, որ ներմուծման տուրքերը բարձրացվեն, բայց կիսաֆաբրիկատին չի վերաբերում դա:

«1,200 տոննա հզորությամբ գործարան ենք, ինչո՞ւ պետք է ներկրենք, եթե կարանք դրսին էլ տանք»,-ասաց նա:

Ըստ աշխատակցի՝ իրենք պահանջելու են կիրառել կնքված պայմանագրերի դրույթները և չեղյալ հայտարարաել ծանուցագրերը:

«Եթե ոչ, ապա կդիմենք կառավարությանը կամ իրենց, որ եթե չեք կարողանում կառավարել գործարանը ուրմեն բարի ճանապարհ Ձեզ: Գտնենք ինչ գնով է ձեռք բերվել, գործարանը վերցնեն, պետականցնեն ու պետական հիմունքներով աշխատի»,-ասաց նա:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Թոնրատան տանիքում 50-ից ավելի փամփուշտ է գտել ու հանձնել իրավապահներին
26 Ապրիլի 2019 - 00:00
«Զինանոց-2019» կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության Ապարանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում ապրիլի 23-ին բաժին է ներկայացել Գառնիկ Հ.-ն եւ հանձնել 53 հատ տարբեր տրամաչափի ինքնաձիգի փամփուշտներ եւ հայտնել, որ գտել է իրենց թոնրատան տանիքում մաքրման աշխատանքներ կատարելիս:
Շրի Լանկայում պայթյունների զոհերի թիվը ավելի քան 100-ով քիչ է նախկինում հայտարարվածից․ ԶԼՄ-ներ
25 Ապրիլի 2019 - 23:49
Շրի Լանկայի իշխանությունները կրկին վերահաշվարկել են կիրակի օրը տեղի ունեցած պայթյունների շարքի զոհերի թիվը՝ հայտնում է Reuters-ը։
«Վերնիսաժից» ոսկյա շղթա ու խաչ էր գողացել․ Ստյոպան խոստավանել է
25 Ապրիլի 2019 - 23:44
Հունվարի 5-ին, ժամը 16.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի ծառայողները «Վերնիսաժ» տոնավաճառի մոտից ոստիկանության Կենտրոնական բաժին էին ներկայացրել մի տղամարդու, ով հաղորդում էր տվել, որ նույն օրը, ժամը 14.00-ին, «Վերնիսաժ» տոնավաճառի մոտ անհայտ անձը նայելու պատրվակով խաբեությամբ իրենից վերցրել է ոսկյա շղթան՝ խաչով, և դիմել փախուստի:
30-ամյա Արմենուհի Այդինյանը որոնվում է որպես անհետ կորած
25 Ապրիլի 2019 - 23:37
Ոստիկանության Իջեւանի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է Տավուշի մարզի Գետահովիտ գյուղում ապրող 30-ամյա Արմենուհի Այդինյանը։
Սալմա Հայեկը գրավիչ սելֆիով ցույց է տվել «գաղտնի դաջվածքը»
25 Ապրիլի 2019 - 23:17
Դերասանուհի Սալմա Հայեկը երկրպագուների հետ կիսվել է լուսանկարով, որը փոքր-ինչ պատկերացում է տալիս «Մարդասպանի կնոջ թիկնապահը» նոր ֆիլմում իր կերտած կերպարի մասին:
Արդյո՞ք բջջային հեռախոսները կարող են առաջ բերել ուղեղի քաղցկեղ. նոր գիտական տվյալներ
25 Ապրիլի 2019 - 23:13
Կարո՞ղ են արդյոք բջջային հեռախոսները ուղեղի քաղցկեղ առաջացնել։ Այս հարցը արդեն երկար տարիներ հուզում է ոչ միայն սպառողներին, այլեւ գիտնականներին:
Քրիստինա Եղոյանի գրավիչ լուսանկարը
25 Ապրիլի 2019 - 23:04
Երգչուհի, «Ֆուլ Հաուս» սիթքոմից եւ «Դեպի երազանք» հեռուստասերիալից հայտնի դերասանուհի Քրիստինա Եղոյանն Instagram-ի իր էջում նոր լուսանկար է հրապարակել, որում իր հետեւորդ-երկրպագուներին ներկայացրել է գրավիչ կերպարում։
«Ես չէի գնա նման ստոր քայլի, մենք լավ ընկերներ ենք»․ Սարոն` Սպիտակցի Հայկոյի մասնակցությամբ աղմկահարույց տեսանյութը տարածելու մասին
25 Ապրիլի 2019 - 22:54
Օրեր առաջ համացանցում տարածում գտավ մի տեսանյութ, որտեղ երգիչ սպիտակցի Հայկոն հայհոյում էր ու քաշքշուկի մեջ էր։
Կապան-Քաջարան ավտոճանապարհին բախվել են «ՎԱԶ-2106»-ը, «ՎԱԶ-2107»-ը և «ԿամԱԶ»-ը. կան տուժածներ
25 Ապրիլի 2019 - 22:52
Ապրիլի 25-ին` ժամը 14:46-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կապան-Քաջարան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է օգնություն:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 16083
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
ՀՀ նախագահը ստորագրել է մի քանի օրենքներ
Հասարակություն, Քաղաքական