Facebook   Twitter
 
Ֆինլանդիայում ընտրությունների արդյունքում ձևավորվել է երկրի պատմության մեջ «ամենականացի» խորհրդարանը

Ֆինլանդիայում ընտրությունների արդյունքում ձևավորվել է երկրի պատմության մեջ «ամենականացի» խորհրդարանը

15 Ապրիլի 2019 - 13:10
Ապրիլի 14-ին Ֆինլանդիայում կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքում 200 պատգամավորական մանդատից 92-ը ստացել են կանայք: Այս մասին գրում է fontanka.ru-ն՝ նկատելով, որ սա ռեկորդային ցուցանիշ է երկրի պատմության մեջ:
Ամենաերիտասարդ պատգամավորը Կանաչների կուսակցության 24-ամյա ներկայացուցիչ Իիրիս Սուոմելան է՝ Տամպերեի քաղաքային խորհրդի նախագահի տեղակալը: Քաղաքական գործիչն իր հիմնական նպատակն է անվանել մարդու իրավունքների պաշտպանությունն ու խտրականության դեմ պայքարը:

«Ձախակողմյան ուժերի միության» 31-ամյա նախագահ Լի Անդերսոնը, հավաքելով 24 000 ձայն, դարձել է այս ընտրություններում ամենաշատ քվե ստացած կին թեկնածուն:

Հատկանշական է, որ հենց Ֆինլանդիայում են կանայք առաջին անգամ՝ 1907թ., խորհրդարանի անդամ ընտրվել՝ ստանալով 19 տեղ:

Ըստ ընտրությունների նախնական արդյունքների՝ հաղթել են սոցիալ-դեմոկրատները (17,7%)՝ ստանալով 40 պատգամավորական մանդատ: Նրանց ընդամենը 0,2%-ով զիջել է «Իսկական ֆիններ» ազգային պոպուլիստական կուսակցությունը: Աջակողմյան կենտրոնական «Ազգային կոալիցիա»-ն 0,5%-ով զիջել է ազգայնականներին ու ստացել 38 պատգամավորական մանդատ:

«Ֆինլանդական կենտրոն» կուսակցությունը, որը հաղթել էր նախորդ խորհրդարանական ընտրություններում, ստացել է 13,5% ձայն և համապատասխանաբար՝ 31 տեղ: Կուսակցությունն ընդհանուր առմամբ կորցրել է 18 պատգամավորական մանդատ:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Վարչապետը կարեւորել է Ժորժ Կեպենեկյանի դերը հայ-ֆրանսիական հարաբերությունների զարգացման գործում
25 Ապրիլի 2019 - 20:32
Հայաստանում բացվել է պատմական նոր էջ եւ այսօր երկիրն ընկալվում է որպես փոփոխությունների դրական կետ։ Այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանն ասել է Լիոնի քաղաքապետի առաջին տեղակալ Ժորժ Կեպենեկյանը։
ԱՄՆ-ում վաճառքի կհանվի Հիտլերի՝ ինքնասպանությունից առաջ գրած հեռագիրը
25 Ապրիլի 2019 - 19:53
Նացիստական Գերմանիայի ղեկավար Ադոլֆ Հիտլերի՝ ինքնասպանությունից առաջ գրած հեռագիրը, որը նա հեղինակել էր 1945-ի ապրիլի 24-ին, վաճառքի կհանվի ԱՄՆ-ում:

Ֆրանսիացի փորձագետ-քրեագետները Աստվածամոր տաճարում հրդեհի պատճառի հանցանշաններ են փնտրում
25 Ապրիլի 2019 - 19:52
Ֆրանսիացի փորձագետ-քրեագետներն առաջին անգամ մտել են Աստվածամոր տաճար՝ անցյալ շաբաթ տեղի ունեցած ավերիչ հրդեհի պատճառները հետաքննելու նպատակով՝ հայտնում է The Guardian-ը։
ԱՄՆ-ի Լուիզիանա նահանգում հզոր տորնադոն զոհերի և ավերածությունների պատճառ
25 Ապրիլի 2019 - 19:32
Հինգշաբթի ԱՄՆ-ի Լուիզիանա նահանգի Ռաստոն քաղաքում մոլեգնող տորնադոյի հետեւանքով երկու մարդ մահացել է, հաղորդում է Associated Press-ը՝ վկայակոչելով նահանգապետ Ջոն Բել Էդվարդսին:

Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին նվիրված հուշ-երեկո Բեռլինում
25 Ապրիլի 2019 - 17:11
Ապրիլի 24-ին Գերմանիայի մայրաքաղաքում տեղի ունեցավ ծաղկեպսակի զետեղման արարողություն Բեռլինի Սբ. Հեդվիգի տաճարի մոտ գտնվող Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակը հավերժացնող խաչքարի մոտ։
Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Ղազախստանում
25 Ապրիլի 2019 - 17:08
Ապրիլի 24-ին Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում՝ ռուս ուղղափառ եկեղեցուն պատկանող Սուրբ Ուսպենյան տաճարի տարածքում գտնվող հայկական խաչքարի մոտ, կատարվեց բարեխոսական կարգ` ի հիշատակ Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների:
Մոսկվայում հարգանքի տուրք մատուցեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
25 Ապրիլի 2019 - 16:56
Ապրիլի 24-ին Մոսկվայի Հայ առաքելական եկեղեցու վանական համալիրի տարածքում տեղադրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշակոթողի դիմաց տեղի ունեցավ ծաղկեպսակների տեղադրման և ծաղիկների խոնարհման արարողություն՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի։
Պուտինը Կիմ Չեն Ընին տակդիրներով բաժակներ է նվիրել
25 Ապրիլի 2019 - 16:47
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինից որպես նվեր տակդիրներով բաժակներ է ստացել: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Կիևում Ռադայի շենքն «ականապատել են»
25 Ապրիլի 2019 - 16:46
Ոստիկանությունն ուկրաինական խորհրդարանի շենքի ականապատման վերաբերյալ հաղորդագրություն է ստացել:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 4731
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
ՀՀ նախագահը ստորագրել է մի քանի օրենքներ
Հասարակություն, Քաղաքական