Facebook   Twitter
 
«Ես սիրում եմ ծեր հումորիստի, Պուգաչովան՝ երիտասարդի». Ժաննա Լեւինա-Մարտիրոսյանը պրիմադոննային շնորհավորել է հոբելյանի առիթով

«Ես սիրում եմ ծեր հումորիստի, Պուգաչովան՝ երիտասարդի». Ժաննա Լեւինա-Մարտիրոսյանը պրիմադոննային շնորհավորել է հոբելյանի առիթով

15 Ապրիլի 2019 - 14:29
Հայտնի հումորիստ Գարիկ Մարտիրոսյանի կինը՝ Ժաննա Լեւինան, իր աստղային ամուսնու ստվերում չի մնացել, նրան համարձակորեն կարելի է հայտնի բլոգեր անվանել։
Ալլա Պուգաչովայի 70-ամյակի առիթով նա նախորդ տարվա լուսանկար է հրապարակել, որը հիշվել է նրա հետեւորդների կողմից։ Համադրված են պրիմադոննայի եւ Լեւինայի նկարները, եւ վերջինս ջրի երկու կաթիլի նման է Ալլա Բորիսովնային։

«Իմ նախկին հրապարակումը մեկնաբանությունների ալիք բարձրացրեց Ալլա Բորիսովնա Պուգաչովային իմ նմանության վերաբերյալ։ Դուք իրավացի եք։ Ես սիրում եմ հումորիստի, Ալլա Բորիսովնան եւս սիրում է հումորիստի։ Իհարկե, ես սիրում եմ մեծ հումորիստի, նա՝ երիտասարդի։ Ես 40 տարեկանի տեսք ունեմ, Ալլա Բորիսովնան 40 տարեկանի տեսք ունի։ Սակայն ես 20 տարեկան եմ, Ալլա Բորիսովնան՝ 69։ Ինձ շատ է սիրում իմ մայրը, եւ իմ մայրը սիրում է Ալլա Բորիսովնային։ Ես «կին եմ, ով երգում է» եւ Ալլա Բորիսովնան «կին է, ով երգում է»։ Միայն թե ես երգում եմ հոգում, իսկ Ալլա Բորիսովնան՝ բեմում։ Ես տեսել եմ Ֆիլիպ Կիրկորովին, տեսնել է նաեւ Ալլա Բորիսովնան։ Միայն թե ես տեսել եմ բումում, իսկ Ալլա Բորիսովնան՝ հոգում»,- հեգնանքով նկատել է Ժաննան։

Ավելի վաղ Ժաննա Լեւինան մեկնաբանել էր Մաքսիմ Գալկինի «երեւակայությունը»՝ բարձր մակարդակով արտասովոր հանդիպման մասին. Վլադիմիր Զելենսկին՝ որպես Ուկրաինայի, Գարիկ Մարտիրոսյանը՝ Հայաստանի, իսկ Գալկինը՝ Ռուսաստանի նախագահ։

«Մաքսիմ, ես համաձայն եմ առաջին տիկին դառնալ։ Դա իմ միակ հնարավորությունն է հանդիպելու Ալլա Բորիսովնայի հետ»,- կատակել էր Լեւինա-Մարտիրոսյանը։

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Թոնրատան տանիքում 50-ից ավելի փամփուշտ է գտել ու հանձնել իրավապահներին
26 Ապրիլի 2019 - 00:00
«Զինանոց-2019» կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության Ապարանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում ապրիլի 23-ին բաժին է ներկայացել Գառնիկ Հ.-ն եւ հանձնել 53 հատ տարբեր տրամաչափի ինքնաձիգի փամփուշտներ եւ հայտնել, որ գտել է իրենց թոնրատան տանիքում մաքրման աշխատանքներ կատարելիս:
Շրի Լանկայում պայթյունների զոհերի թիվը ավելի քան 100-ով քիչ է նախկինում հայտարարվածից․ ԶԼՄ-ներ
25 Ապրիլի 2019 - 23:49
Շրի Լանկայի իշխանությունները կրկին վերահաշվարկել են կիրակի օրը տեղի ունեցած պայթյունների շարքի զոհերի թիվը՝ հայտնում է Reuters-ը։
«Վերնիսաժից» ոսկյա շղթա ու խաչ էր գողացել․ Ստյոպան խոստավանել է
25 Ապրիլի 2019 - 23:44
Հունվարի 5-ին, ժամը 16.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի ծառայողները «Վերնիսաժ» տոնավաճառի մոտից ոստիկանության Կենտրոնական բաժին էին ներկայացրել մի տղամարդու, ով հաղորդում էր տվել, որ նույն օրը, ժամը 14.00-ին, «Վերնիսաժ» տոնավաճառի մոտ անհայտ անձը նայելու պատրվակով խաբեությամբ իրենից վերցրել է ոսկյա շղթան՝ խաչով, և դիմել փախուստի:
30-ամյա Արմենուհի Այդինյանը որոնվում է որպես անհետ կորած
25 Ապրիլի 2019 - 23:37
Ոստիկանության Իջեւանի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է Տավուշի մարզի Գետահովիտ գյուղում ապրող 30-ամյա Արմենուհի Այդինյանը։
«Սեւիլիան» հաղթեց 5։0 հաշվով եւ բարձրացավ չորրորդ տեղ
25 Ապրիլի 2019 - 23:23
Իսպանիայի առաջնության 34-րդ տուրում «Սեւիլիան» հյուրընկալեց «Ռայո Վալյեկանոյին» եւ առավելության հասավ 5։0 հաշվով։ Դուբլի հեղինակ դարձավ իսպանացի կիսապաշտպան Մունիրը։
Սալմա Հայեկը գրավիչ սելֆիով ցույց է տվել «գաղտնի դաջվածքը»
25 Ապրիլի 2019 - 23:17
Դերասանուհի Սալմա Հայեկը երկրպագուների հետ կիսվել է լուսանկարով, որը փոքր-ինչ պատկերացում է տալիս «Մարդասպանի կնոջ թիկնապահը» նոր ֆիլմում իր կերտած կերպարի մասին:
Արդյո՞ք բջջային հեռախոսները կարող են առաջ բերել ուղեղի քաղցկեղ. նոր գիտական տվյալներ
25 Ապրիլի 2019 - 23:13
Կարո՞ղ են արդյոք բջջային հեռախոսները ուղեղի քաղցկեղ առաջացնել։ Այս հարցը արդեն երկար տարիներ հուզում է ոչ միայն սպառողներին, այլեւ գիտնականներին:
Արցախցի Միշան ռուսական Առաջին ալիքի հեռուստադիտողներին ցույց է տվել հայրենիքն ու հայկական խոհանոցը (տեսանյութ)
25 Ապրիլի 2019 - 23:06
Ռուսական Առաջին ալիքի հեռուստադիտողների քվեարկությամբ նկարահանող խումբը հատուկ հաղորդում է պատրաստել «Ձայնը. երեխաներ 6» հեռուստանախագծի եզրափակչի մասնակից արցախցի Միշա Գրիգորյանի հետ:
Քրիստինա Եղոյանի գրավիչ լուսանկարը
25 Ապրիլի 2019 - 23:04
Երգչուհի, «Ֆուլ Հաուս» սիթքոմից եւ «Դեպի երազանք» հեռուստասերիալից հայտնի դերասանուհի Քրիստինա Եղոյանն Instagram-ի իր էջում նոր լուսանկար է հրապարակել, որում իր հետեւորդ-երկրպագուներին ներկայացրել է գրավիչ կերպարում։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 27874
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
ՀՀ նախագահը ստորագրել է մի քանի օրենքներ
Հասարակություն, Քաղաքական