Facebook   Twitter
 
Հերքվել է Հին Եգիպտոսի մասին տարածված առասպելը

Հերքվել է Հին Եգիպտոսի մասին տարածված առասպելը

15 Ապրիլի 2019 - 14:35
Կանադայի Ալբերտի համալսարանի գիտնականներն ուսումնասիրել են հին եգիպտուհու մնացորդները, որոնք հայտնաբերվել են 1970-ական թվականներին Մենդեսի դամբարանաքաղաքում եւ եկել եզրակացության, որ նա ունեցել է տղամարդու մասնագիտություն եւ պատրաստել է կենցաղային իրեր պապիրուսից։
Մինչ այդ կարծիք կար, թե կանանց թույլ չեն տվել նման մասնագիտություններով զբաղվել, տեղեկացնում է Lenta-ն՝ հղում կատարելով Science Alert-ին։

Հետազոտողներն ուսումնասիրել են 50-ն անց կնոջ ատամները, որն ապրել է ավելի քան չորս հազար տարի առաջ (մ.թ.ա. 2181-2055 թվականներ) էլեկտրոնային միկրոսկոպիայի եւ միկրոգրաֆիայի օգնությամբ։ Նրանք հայտնաբերել են 24-ից 16 ատամների մաշվածության նշաններ։ Վերին ծնոտի երկու ատամների խոռոչի վնասումներ են հայտնաբերվել, տասնչորսում՝ մաշվածություն։ Նման մաշվածությունը բնորոշ է այն արհեստավորներին, որոնք ատամներով բուսական իր են ձգել։

Գիտնականների խոսքով՝ եգիպտուհին պապիրուսն օգտագործել է տուփեր եւ զամբյուղներ, ինչպես նաեւ մաշիկներ, վարագույրներ ու խսիրներ պատրաստելու համար։

Ավելի վաղ տիրապետող էր այն կարծիքը, թե Հին Եգիպտոսի կանայք կարող էին միայն յոթ մասնագիտության տիրապետել, ինչպես հետեւում է դամբարանների պատերի պատկերներից ու մակագրություններից։ Նրանք եղել են քրմուհիներ աստվածուհիների տաճարներում (եթե լավ կապեր են ունեցել եւ բարձր կարգավիճակ), երգչուհիներ, պարուհիներ, երաժիշտներ, լացող կանայք, ջուլհակներ եւ տատմայրեր։

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Թոնրատան տանիքում 50-ից ավելի փամփուշտ է գտել ու հանձնել իրավապահներին
26 Ապրիլի 2019 - 00:00
«Զինանոց-2019» կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության Ապարանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում ապրիլի 23-ին բաժին է ներկայացել Գառնիկ Հ.-ն եւ հանձնել 53 հատ տարբեր տրամաչափի ինքնաձիգի փամփուշտներ եւ հայտնել, որ գտել է իրենց թոնրատան տանիքում մաքրման աշխատանքներ կատարելիս:
Շրի Լանկայում պայթյունների զոհերի թիվը ավելի քան 100-ով քիչ է նախկինում հայտարարվածից․ ԶԼՄ-ներ
25 Ապրիլի 2019 - 23:49
Շրի Լանկայի իշխանությունները կրկին վերահաշվարկել են կիրակի օրը տեղի ունեցած պայթյունների շարքի զոհերի թիվը՝ հայտնում է Reuters-ը։
«Վերնիսաժից» ոսկյա շղթա ու խաչ էր գողացել․ Ստյոպան խոստավանել է
25 Ապրիլի 2019 - 23:44
Հունվարի 5-ին, ժամը 16.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի ծառայողները «Վերնիսաժ» տոնավաճառի մոտից ոստիկանության Կենտրոնական բաժին էին ներկայացրել մի տղամարդու, ով հաղորդում էր տվել, որ նույն օրը, ժամը 14.00-ին, «Վերնիսաժ» տոնավաճառի մոտ անհայտ անձը նայելու պատրվակով խաբեությամբ իրենից վերցրել է ոսկյա շղթան՝ խաչով, և դիմել փախուստի:
30-ամյա Արմենուհի Այդինյանը որոնվում է որպես անհետ կորած
25 Ապրիլի 2019 - 23:37
Ոստիկանության Իջեւանի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է Տավուշի մարզի Գետահովիտ գյուղում ապրող 30-ամյա Արմենուհի Այդինյանը։
«Սեւիլիան» հաղթեց 5։0 հաշվով եւ բարձրացավ չորրորդ տեղ
25 Ապրիլի 2019 - 23:23
Իսպանիայի առաջնության 34-րդ տուրում «Սեւիլիան» հյուրընկալեց «Ռայո Վալյեկանոյին» եւ առավելության հասավ 5։0 հաշվով։ Դուբլի հեղինակ դարձավ իսպանացի կիսապաշտպան Մունիրը։
Սալմա Հայեկը գրավիչ սելֆիով ցույց է տվել «գաղտնի դաջվածքը»
25 Ապրիլի 2019 - 23:17
Դերասանուհի Սալմա Հայեկը երկրպագուների հետ կիսվել է լուսանկարով, որը փոքր-ինչ պատկերացում է տալիս «Մարդասպանի կնոջ թիկնապահը» նոր ֆիլմում իր կերտած կերպարի մասին:
Արդյո՞ք բջջային հեռախոսները կարող են առաջ բերել ուղեղի քաղցկեղ. նոր գիտական տվյալներ
25 Ապրիլի 2019 - 23:13
Կարո՞ղ են արդյոք բջջային հեռախոսները ուղեղի քաղցկեղ առաջացնել։ Այս հարցը արդեն երկար տարիներ հուզում է ոչ միայն սպառողներին, այլեւ գիտնականներին:
Արցախցի Միշան ռուսական Առաջին ալիքի հեռուստադիտողներին ցույց է տվել հայրենիքն ու հայկական խոհանոցը (տեսանյութ)
25 Ապրիլի 2019 - 23:06
Ռուսական Առաջին ալիքի հեռուստադիտողների քվեարկությամբ նկարահանող խումբը հատուկ հաղորդում է պատրաստել «Ձայնը. երեխաներ 6» հեռուստանախագծի եզրափակչի մասնակից արցախցի Միշա Գրիգորյանի հետ:
Քրիստինա Եղոյանի գրավիչ լուսանկարը
25 Ապրիլի 2019 - 23:04
Երգչուհի, «Ֆուլ Հաուս» սիթքոմից եւ «Դեպի երազանք» հեռուստասերիալից հայտնի դերասանուհի Քրիստինա Եղոյանն Instagram-ի իր էջում նոր լուսանկար է հրապարակել, որում իր հետեւորդ-երկրպագուներին ներկայացրել է գրավիչ կերպարում։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 27874
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
ՀՀ նախագահը ստորագրել է մի քանի օրենքներ
Հասարակություն, Քաղաքական