Facebook   Twitter
 
Խախտումներ եւ բացթողումներ են հայտնաբերվել «Սեւան» ՔԿՀ-ում. դատախազությունը շարունակում է ստուգումները

Խախտումներ եւ բացթողումներ են հայտնաբերվել «Սեւան» ՔԿՀ-ում. դատախազությունը շարունակում է ստուգումները

15 Ապրիլի 2019 - 14:43
ՀՀ գլխավոր դատախազության պատիժների եւ հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազների կողմից ստուգվել է ՀՀ ԱՆ «Սեւան» քրեակատարողական հիմնարկում կալանավորված անձանց եւ դատապարտյալների հիմնական իրավունքների իրացման, պատժի կրման կարգի եւ պայմանների պահպանման վիճակը:
Ստուգվել է նաեւ ՔԿՀ-ում պահվող անձանց նկատմամբ կիրառված կարգապահական տույժերի եւ խրախուսանքների վերաբերյալ կայացված որոշումների օրինականությունը եւ համաչափությունը:

Պարզվել է, որ պահվող անձանց նկատմամբ տույժեր կիրառելու վերաբերյալ կայացված մի շարք որոշումներում չի պահպանվել օրենսդրությամբ սահմանված՝ կարգապահական տույժ կիրառելու համաչափության սկզբունքը: Նախկինում ընդհուպ ներքին կանոնակարգը չարամտորեն խախտելու համար տույժի ենթարկված անձինք, հերթական խախտումը կատարելու համար, ենթարկվել են դրա ծանրությանն անհամաչափ մեղմ կարգապահական տույժի:

«Սեւան» ՔԿՀ-ում եւս հայտնաբերվել են առանց համապատասխան թույլտվության՝ խցերում քնելատեղերի վարագուրապատման, այդպիսով կացարաններում անձանց տեղաշարժը հսկելու հնարավորությունից ՔԿՀ ծառայողներին զրկելու բազմաթիվ դեպքեր:

Կացարաններում, պատժախցերի պատերին արձանագրվել են քրեական ենթամշակույթի չգրված կանոները բնորոշող փորագրված կամ նկարված նշաններ: ՔԿՀ-ի բաց եւ կիսաբաց ուղղիչ հիմնարկներում դատապարտյալների համար հասանելի վայրում փոստարկղեր տեղադրված չեն եղել, իսկ որոշ կացարաններում արձանագրվել են առանց վարչակազմի թույլտվության պահվող կենդանիներ: Գրեթե բոլոր պատժախցերը եւ կարանտինային բաժանմունքում առկա խցերն ապահովված չեն եղել կենցաղավարման համար անհրաժեշտ որոշ պարագաներով եւ գույքով:

ՔԿՀ-ի ԲՍԲ-ում շրջայցի ընթացքում հայտնաբերվել են չբնակեցված կացարաններ, որոնցում առկա են եղել դատապարտյալներին պատկանող հագուստ, սննդամթերք, կենցաղային իրեր, այդ թվում նաեւ՝ արգելված իրեր եւ առարկաներ: Այսինքն ՔԿՀ-ում առկա են եղել անվտանգության ապահովման բացթողումներ:

ՔԿՀ-ում պահվող անձանց առողջության պահպանման իրավունքի ապահովման ոլորտում կատարված ուսումնասիրությամբ պարզվել է, որ նրանք չեն ենթարկվել տարեկան առնվազն մեկ անգամ պարտադիր բուժկանխարգելիչ հետազոտման, իսկ բժշկական սպասարկման բաժնի մասնագետները ոչ բոլոր դեպքերում են այցելել պատժախցերում գտնվող դատապարտյալներին:

Ստուգման ընթացքում պարզվել է, որ սահմանված չափանիշներին չեն համապատասխանում ՔԿՀ-ի տարածքի եւ կացարանների սանիտարահիգիենիկ պայմանները: Նման խնդիրներ առկա են եղել ՔԿՀ-ի բնակելի գոտում, կացարաններում եւ բժշկական սպասարկման բաժնի ստացիոնարում: Կացարանների մոտ եղել են խոշոր աղբակույտեր, որոնք դատախազի պահանջով ՔԿՀ-ի վարչակազմի կողմից վերացվել եւ ՔԿՀ-ի տարածքը մաքրվել են հենց ստուգման ընթացքում:

Հարկ է ընդգծել, որ նույն խախտումը արձանագրվել էր նաեւ այս ՔԿՀ-ում ՀՀ գլխավոր դատախազության կողմից կատարված նախկին ստուգման ժամանակ, ինչի մասին տեղեկացվել էր քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմինը:

Այլ իրավունքների ապահովման վիճակի ստուգման համատեքստում պարզվել է, որ ՔԿՀ-ում առկա կիսաբաց ուղղիչ հիմնարկի համար նախատեսված կարանտինային բաժանմունքում դատապարտյալները պահվում են խցերում: Մինչդեռ նման խցային պայմաներ նախատեսված են փակ եւ կիսափակ ուղղիչ հիմնարկների համար: Այսինքն առկա է եղել պատժի կրման առաջին շրջանում դատապարտյալի իրավունքների որոշակիորեն սահմանափակման իրողություն: Բացի այդ, պարզվել է, որ չեն ապահովվել «Սեւան» ՔԿՀ-ի ուղղիչ հիմնարկ տեղաբաշխված դատապարտյալների հետ ուղղման գործընթացի նախնական փուլում նախատեսված աշխատանքները կարանտինային բաժանմունքում կատարելու անհաժեշտ պայմանները:

Խախտումներ են արձանագրվել նաեւ ՔԿՀ-ի տեխնիկատնտեսական սպասարկման աշխատանքներում դատապարտյալների ընդգրկման սահմանված չափորոշիչների պահպանման, տեսազանգից եւ հեռախոսազանգից անձանց օգտվելու ժամանակացույցի ապահովման, իրենց անձնական գործերում առանձնակի դաժանության կամ բռնության մասին վկայող տվյալներ ունեցող դատապարտյալներին իբրեւ ագրեսիվության, կոնֆլիկտայնության հակում ունեցողների հաշվառելու եւ նրանց հետ անհրաժեշտ սոցիալ-հոգեբանական աշխատանքներ տանելու, հանձնուքների ընդունման եւ հանձման կանոնների պահպանման, ինչպես նաեւ պատիժը լրիվ կրելով ազատվող դատապարտյալների հետագա բնակության վերաբերյալ հարցումներ կատարելու, համապատասխան ոստիկանական բաժանմունքներին տեղեկացնելու ժամկետների պահպանման ոլորտներում:

Արձանագրված խախտումների մի մասը վերացվել է հընթացս ստուգումների: ՔԿՀ-ում անցկացված օպերատիվ խորհրդակցության ընթացքում ՀՀ գլխավոր դատախազության պատիժների եւ հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետ Գրիգորի Պողոսյանի կողմից «Սեւան» ՔԿՀ վարչակազմին տրվել են առավել տեւական ժամանակահատվածում վերացման ենթակա խախտումների ուղղությամբ կոնկրետ միջոցառումներ ձեռնարկելուն ուղղված մի շարք հանձնարարություններ:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Թոնրատան տանիքում 50-ից ավելի փամփուշտ է գտել ու հանձնել իրավապահներին
26 Ապրիլի 2019 - 00:00
«Զինանոց-2019» կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության Ապարանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում ապրիլի 23-ին բաժին է ներկայացել Գառնիկ Հ.-ն եւ հանձնել 53 հատ տարբեր տրամաչափի ինքնաձիգի փամփուշտներ եւ հայտնել, որ գտել է իրենց թոնրատան տանիքում մաքրման աշխատանքներ կատարելիս:
Շրի Լանկայում պայթյունների զոհերի թիվը ավելի քան 100-ով քիչ է նախկինում հայտարարվածից․ ԶԼՄ-ներ
25 Ապրիլի 2019 - 23:49
Շրի Լանկայի իշխանությունները կրկին վերահաշվարկել են կիրակի օրը տեղի ունեցած պայթյունների շարքի զոհերի թիվը՝ հայտնում է Reuters-ը։
«Վերնիսաժից» ոսկյա շղթա ու խաչ էր գողացել․ Ստյոպան խոստավանել է
25 Ապրիլի 2019 - 23:44
Հունվարի 5-ին, ժամը 16.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի ծառայողները «Վերնիսաժ» տոնավաճառի մոտից ոստիկանության Կենտրոնական բաժին էին ներկայացրել մի տղամարդու, ով հաղորդում էր տվել, որ նույն օրը, ժամը 14.00-ին, «Վերնիսաժ» տոնավաճառի մոտ անհայտ անձը նայելու պատրվակով խաբեությամբ իրենից վերցրել է ոսկյա շղթան՝ խաչով, և դիմել փախուստի:
30-ամյա Արմենուհի Այդինյանը որոնվում է որպես անհետ կորած
25 Ապրիլի 2019 - 23:37
Ոստիկանության Իջեւանի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է Տավուշի մարզի Գետահովիտ գյուղում ապրող 30-ամյա Արմենուհի Այդինյանը։
«Սեւիլիան» հաղթեց 5։0 հաշվով եւ բարձրացավ չորրորդ տեղ
25 Ապրիլի 2019 - 23:23
Իսպանիայի առաջնության 34-րդ տուրում «Սեւիլիան» հյուրընկալեց «Ռայո Վալյեկանոյին» եւ առավելության հասավ 5։0 հաշվով։ Դուբլի հեղինակ դարձավ իսպանացի կիսապաշտպան Մունիրը։
Սալմա Հայեկը գրավիչ սելֆիով ցույց է տվել «գաղտնի դաջվածքը»
25 Ապրիլի 2019 - 23:17
Դերասանուհի Սալմա Հայեկը երկրպագուների հետ կիսվել է լուսանկարով, որը փոքր-ինչ պատկերացում է տալիս «Մարդասպանի կնոջ թիկնապահը» նոր ֆիլմում իր կերտած կերպարի մասին:
Արդյո՞ք բջջային հեռախոսները կարող են առաջ բերել ուղեղի քաղցկեղ. նոր գիտական տվյալներ
25 Ապրիլի 2019 - 23:13
Կարո՞ղ են արդյոք բջջային հեռախոսները ուղեղի քաղցկեղ առաջացնել։ Այս հարցը արդեն երկար տարիներ հուզում է ոչ միայն սպառողներին, այլեւ գիտնականներին:
Արցախցի Միշան ռուսական Առաջին ալիքի հեռուստադիտողներին ցույց է տվել հայրենիքն ու հայկական խոհանոցը (տեսանյութ)
25 Ապրիլի 2019 - 23:06
Ռուսական Առաջին ալիքի հեռուստադիտողների քվեարկությամբ նկարահանող խումբը հատուկ հաղորդում է պատրաստել «Ձայնը. երեխաներ 6» հեռուստանախագծի եզրափակչի մասնակից արցախցի Միշա Գրիգորյանի հետ:
Քրիստինա Եղոյանի գրավիչ լուսանկարը
25 Ապրիլի 2019 - 23:04
Երգչուհի, «Ֆուլ Հաուս» սիթքոմից եւ «Դեպի երազանք» հեռուստասերիալից հայտնի դերասանուհի Քրիստինա Եղոյանն Instagram-ի իր էջում նոր լուսանկար է հրապարակել, որում իր հետեւորդ-երկրպագուներին ներկայացրել է գրավիչ կերպարում։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 27874
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
ՀՀ նախագահը ստորագրել է մի քանի օրենքներ
Հասարակություն, Քաղաքական