Facebook   Twitter
 
Արդարադատության փոխնախարարն ընդունել են Իտալիայի դատական իշխանության ներկայացուցիչներին

Արդարադատության փոխնախարարն ընդունել են Իտալիայի դատական իշխանության ներկայացուցիչներին

16 Ապրիլի 2019 - 11:09
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալներ Աննա Վարդապետյանը եւ Տիգրան Խաչիկյանը ապրիլի 15-ին ընդունել են երկօրյա այցով Հայաստանում գտնվող Իտալիայի Հանրապետության դատավորներից եւ Արդարադատության նախարարության պաշտոնյաներից կազմված պատվիրակությանը:
Այն գլխավորում էր ՀՀ-ում Իտալիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Վինչենցո դել Մոնակոն:

Նախարարությունից հայտնում են, որ պատվիրակությունը Հայաստան է ժամանել ՀՀ-ԵՄ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրով ամրագրված իրավունքի գերակայության համագործակցության շրջանակում՝ Բարձրագույն դատական խորհրդի եւ ՀՀ արդարադատության նախարարության հետ հարաբերությունների հաստատման ու զարգացման նպատակով:

Նախարարի տեղակալ Աննա Վարդապետյանը, ողջունելով հյուրերին ՀՀ արդարադատության նախարարությունում, բարձր է գնահատել Հայաստանի եւ Իտալիայի արդարադատության նախարարությունների միջեւ առկա համագործակցությունը եւ ընդգծել, որ այս հանդիպումը լավ առիթ է ուրվագծելու փոխգործակցության զարգացման նոր ուղղությունները:

Դեսպանը եւս կարեւորել է նման ձեւաչափով հանդիպումների կազմակերպումը եւ նշել, որ դրանք նպաստում են համագործակցության զարգացմանն ու խորացմանը:

Պատվիրակության ներկայացուցիչ Դոնաթելլա Դոնատին ներկայացրել է Իտալիայի՝ հակակոռուպցիոն ոլորտում վերջին տասը տարիների ընթացքում իրականացրած լայնածավալ աշխատանքներն ու նշել, որ պայքարը կոռուպցիայի դեմ իրենց կառավարության գերակա ուղղություններից է: Որպես կոռուպցիայի դեմ պայքարի բանաձեւ՝ Դոնաթելլա Դոնատին կարեւորել է պետական մարմինների աշխատանքի թափանցիկությունը, վերահսկողությունը աշխատանքների կատարման եւ հանրային ռեսուրսների արդյունավետ օգտագործման նկատմամբ, քաղաքացիական հասարակության ներառականությունը պետական կառավարման գործընթացում եւ այլն:

Նախարարի տեղակալ Տիգրան Խաչիկյանը, խոսելով Հայաստանի հակակոռուպցիոն քաղաքականությունից, ընդգծել է, որ Կառավարությունն այն հռչակել է գերակա ուղղություն, ինչն իր արտացոլումն է գտնելու նաեւ մշակման փուլում գտնվող Կառավորության միջոցառումների հնգամյա ծրագրում: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են Իտալիայում գործող հակակոռուպցիոն մարմինների գործառույթներին, դրանց գործիքակազմերին, ազդարարման ինստիտուտին, հակակոռուպցիոն կրթությանը եւ համագործակցության խորացմանն առնչվող այլ հարցերի:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Նորատուսի մոտ ավտոմեքենա է շրջվել
26 Ապրիլի 2019 - 09:29
Ապրիլի 26-ին, ժամը 02։50-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Գավառ-Մարտունի ավտոճանապարհին՝ Նորատուս գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ապրիլի 26-ի Ձեր ռոմանտիկ հորոսկոպը
26 Ապրիլի 2019 - 09:05
ԽՈՅԵՐ
Թոնրատան տանիքում 50-ից ավելի փամփուշտ է գտել ու հանձնել իրավապահներին
26 Ապրիլի 2019 - 00:00
«Զինանոց-2019» կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության Ապարանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում ապրիլի 23-ին բաժին է ներկայացել Գառնիկ Հ.-ն եւ հանձնել 53 հատ տարբեր տրամաչափի ինքնաձիգի փամփուշտներ եւ հայտնել, որ գտել է իրենց թոնրատան տանիքում մաքրման աշխատանքներ կատարելիս:
Շրի Լանկայում պայթյունների զոհերի թիվը ավելի քան 100-ով քիչ է նախկինում հայտարարվածից․ ԶԼՄ-ներ
25 Ապրիլի 2019 - 23:49
Շրի Լանկայի իշխանությունները կրկին վերահաշվարկել են կիրակի օրը տեղի ունեցած պայթյունների շարքի զոհերի թիվը՝ հայտնում է Reuters-ը։
«Վերնիսաժից» ոսկյա շղթա ու խաչ էր գողացել․ Ստյոպան խոստավանել է
25 Ապրիլի 2019 - 23:44
Հունվարի 5-ին, ժամը 16.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի ծառայողները «Վերնիսաժ» տոնավաճառի մոտից ոստիկանության Կենտրոնական բաժին էին ներկայացրել մի տղամարդու, ով հաղորդում էր տվել, որ նույն օրը, ժամը 14.00-ին, «Վերնիսաժ» տոնավաճառի մոտ անհայտ անձը նայելու պատրվակով խաբեությամբ իրենից վերցրել է ոսկյա շղթան՝ խաչով, և դիմել փախուստի:
30-ամյա Արմենուհի Այդինյանը որոնվում է որպես անհետ կորած
25 Ապրիլի 2019 - 23:37
Ոստիկանության Իջեւանի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է Տավուշի մարզի Գետահովիտ գյուղում ապրող 30-ամյա Արմենուհի Այդինյանը։
Սալմա Հայեկը գրավիչ սելֆիով ցույց է տվել «գաղտնի դաջվածքը»
25 Ապրիլի 2019 - 23:17
Դերասանուհի Սալմա Հայեկը երկրպագուների հետ կիսվել է լուսանկարով, որը փոքր-ինչ պատկերացում է տալիս «Մարդասպանի կնոջ թիկնապահը» նոր ֆիլմում իր կերտած կերպարի մասին:
Արդյո՞ք բջջային հեռախոսները կարող են առաջ բերել ուղեղի քաղցկեղ. նոր գիտական տվյալներ
25 Ապրիլի 2019 - 23:13
Կարո՞ղ են արդյոք բջջային հեռախոսները ուղեղի քաղցկեղ առաջացնել։ Այս հարցը արդեն երկար տարիներ հուզում է ոչ միայն սպառողներին, այլեւ գիտնականներին:
Քրիստինա Եղոյանի գրավիչ լուսանկարը
25 Ապրիլի 2019 - 23:04
Երգչուհի, «Ֆուլ Հաուս» սիթքոմից եւ «Դեպի երազանք» հեռուստասերիալից հայտնի դերասանուհի Քրիստինա Եղոյանն Instagram-ի իր էջում նոր լուսանկար է հրապարակել, որում իր հետեւորդ-երկրպագուներին ներկայացրել է գրավիչ կերպարում։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 16083
 
Լրահոս`