Facebook   Twitter
 
Աստվածամոր տաճարը՝ սարսափելի հրդեհից հետո (Լուսանկարներ)

Աստվածամոր տաճարը՝ սարսափելի հրդեհից հետո (Լուսանկարներ)

16 Ապրիլի 2019 - 11:34
Մի շարք հեղինակավոր միջազգային լրատվամիջոցներ հրապարակել են Ֆրանսիայի ամենահայտնի խորհրդանիշներից մեկի՝ Փարիզի Աստվածամոր տաճարի՝ սոսկալի հրդեհից հետո արված առաջին կադրերը:
Մասնավորապես France24-ը գրում է, որ ապրիլի 15-ի երեկոյան սկսված հրդեհի հետևանքով փլուզվել է հանրահայտ աշտարակը, սակայն հրշեջների անձնուրաց աշխատանքի շնորհիվ շինության հիմնական մասը հաջողվել է փրկել:

Հրշեջ ծառայության ղեկավարն ասել է, որ մի քանի ժամ կրակի դեմ պայքարելուց հետո, հրշեջներին հաջողվել է լիակատար ավերումից փրկել տաճարը:

Բրիտանական The Guardian պարբերականը ցավակցություն է հայտնել Փարիզին «սարսափելի կորստի» առնչությամբ:

«Այնպիսի տպավորություն է, ասես հենց Ֆրանսիայի սիրտն ու Եվրոպայի հոգին են անսպասելիորեն և չարամտորեն պոկել»,- գրում է պարբերականը:

«Թվում էր՝ երբ փլվեց տաճարի աշտարակը, դրա հետ փլվեց նաև ամբողջ աշխարհը: Փարիզցիները լալիս էին փողոցներում: Իսկապես, ամբողջ աշխարհն էր լալիս»,- գրում է The Independent պարբերականը:

Ամերիկյան New York Times-ը նշում է, որ հրդեհն ամբողջ աշխարհի վիշտն է հարուցել: Պարբերականի հավաստմամբ՝ հազարավոր փարիզցիներ նետվել են Սենայի ափերի մոտ՝ հետևելու, թե ինչպես են կրակի լեզվակները լափում տաճարը:

Հիշեցնենք, որ երեկ Փարիզի Աստվածամոր տաճարում խոշոր հրդեհ էր բռնկվել, որի հետևանքով փլվել էր տաճարի աշտարակը: Դեպքի վայր էին ժամանել Ֆրանսիայի նախագահն ու վարչապետը: Հրդեհաշիջման աշխատանքներին շուրջ 400 հրշեջ է մասնակցել: Հրդեհի հետևանքով տաճարը մեծապես տուժել է: Ֆրանսիական լրատվամիջոցների տվյալներով՝ հրդեհը կարող է կապված լինել տաճարում վերանորոգման աշխատանքների հետ:

Ավելի ուշ հաղորդվել էր, որ կրակը մարվել է, իսկ շինությունների փլուզումը շարունակվում է:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Նորատուսի մոտ ավտոմեքենա է շրջվել
26 Ապրիլի 2019 - 09:29
Ապրիլի 26-ին, ժամը 02։50-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Գավառ-Մարտունի ավտոճանապարհին՝ Նորատուս գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ապրիլի 26-ի Ձեր ռոմանտիկ հորոսկոպը
26 Ապրիլի 2019 - 09:05
ԽՈՅԵՐ
Թոնրատան տանիքում 50-ից ավելի փամփուշտ է գտել ու հանձնել իրավապահներին
26 Ապրիլի 2019 - 00:00
«Զինանոց-2019» կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության Ապարանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում ապրիլի 23-ին բաժին է ներկայացել Գառնիկ Հ.-ն եւ հանձնել 53 հատ տարբեր տրամաչափի ինքնաձիգի փամփուշտներ եւ հայտնել, որ գտել է իրենց թոնրատան տանիքում մաքրման աշխատանքներ կատարելիս:
Շրի Լանկայում պայթյունների զոհերի թիվը ավելի քան 100-ով քիչ է նախկինում հայտարարվածից․ ԶԼՄ-ներ
25 Ապրիլի 2019 - 23:49
Շրի Լանկայի իշխանությունները կրկին վերահաշվարկել են կիրակի օրը տեղի ունեցած պայթյունների շարքի զոհերի թիվը՝ հայտնում է Reuters-ը։
«Վերնիսաժից» ոսկյա շղթա ու խաչ էր գողացել․ Ստյոպան խոստավանել է
25 Ապրիլի 2019 - 23:44
Հունվարի 5-ին, ժամը 16.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի ծառայողները «Վերնիսաժ» տոնավաճառի մոտից ոստիկանության Կենտրոնական բաժին էին ներկայացրել մի տղամարդու, ով հաղորդում էր տվել, որ նույն օրը, ժամը 14.00-ին, «Վերնիսաժ» տոնավաճառի մոտ անհայտ անձը նայելու պատրվակով խաբեությամբ իրենից վերցրել է ոսկյա շղթան՝ խաչով, և դիմել փախուստի:
30-ամյա Արմենուհի Այդինյանը որոնվում է որպես անհետ կորած
25 Ապրիլի 2019 - 23:37
Ոստիկանության Իջեւանի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է Տավուշի մարզի Գետահովիտ գյուղում ապրող 30-ամյա Արմենուհի Այդինյանը։
Սալմա Հայեկը գրավիչ սելֆիով ցույց է տվել «գաղտնի դաջվածքը»
25 Ապրիլի 2019 - 23:17
Դերասանուհի Սալմա Հայեկը երկրպագուների հետ կիսվել է լուսանկարով, որը փոքր-ինչ պատկերացում է տալիս «Մարդասպանի կնոջ թիկնապահը» նոր ֆիլմում իր կերտած կերպարի մասին:
Արդյո՞ք բջջային հեռախոսները կարող են առաջ բերել ուղեղի քաղցկեղ. նոր գիտական տվյալներ
25 Ապրիլի 2019 - 23:13
Կարո՞ղ են արդյոք բջջային հեռախոսները ուղեղի քաղցկեղ առաջացնել։ Այս հարցը արդեն երկար տարիներ հուզում է ոչ միայն սպառողներին, այլեւ գիտնականներին:
Քրիստինա Եղոյանի գրավիչ լուսանկարը
25 Ապրիլի 2019 - 23:04
Երգչուհի, «Ֆուլ Հաուս» սիթքոմից եւ «Դեպի երազանք» հեռուստասերիալից հայտնի դերասանուհի Քրիստինա Եղոյանն Instagram-ի իր էջում նոր լուսանկար է հրապարակել, որում իր հետեւորդ-երկրպագուներին ներկայացրել է գրավիչ կերպարում։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 18548
 
Լրահոս`