Facebook   Twitter
 
«Դա խայտառակություն է». ուկրաինացի հաղորդավարի՝ Փարիզի Աստվածամոր տաճարի հրդեհի մասին կատակը վրդովել է Ֆրանսիայի դեսպանին

«Դա խայտառակություն է». ուկրաինացի հաղորդավարի՝ Փարիզի Աստվածամոր տաճարի հրդեհի մասին կատակը վրդովել է Ֆրանսիայի դեսպանին

16 Ապրիլի 2019 - 11:51
Ուկրաինայում Ֆրանսիայի դեսպան Իզաբել Դյումոնտը խայտառակություն է անվանել ուկրաինական «Прямий» հեռուստաալիքի հաղորդավար, քաղաքագետ Տարաս Բերեզովեցի կատակն այն մասին, թե Փարիզի Աստվածամոր տաճարում բռնկված հրդեհը կապված է Ուկրաինայի նախագահի թեկնածու Վլադիմիր Զելենսկու՝ Ֆրանսիա կատարած այցի հետ:
Այս մասին հաղորդավարը գրել է թվիթերյան իր էջում:

Բերեզովեցը մասնավորապես ընդգծել է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի «բախտն իսկապես բերել է, որ Զելենսկու այցից հետո միայն Աստվածամոր տաճարն է այրվել»:

Երկրում Ֆրանսիայի դեսպանն իր վրդովմունքն է հայտնել գրառման առնչությամբ՝ նշելով, որ նման կատակները պարզապես «խայտառակություն» են:

Ավելի ուշ հաղորդավարը գրառման ոչ միանշանակ արձագանքների պատճառով ջնջել է այն՝ պարզաբանելով, որ տաճարն իր գրառման մեջ ընդամենը քաղաքականության հետ կապված «չստացված փոխաբերություն» է եղել:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Հայաստանի կանայք բիզնեսի ոլորտում մեծ ներուժ ունեն՝ իրենց տաղանդի և վճռականության շնորհիվ. ՀՀ-ում ԱՄՆ դեսպան
26 Ապրիլի 2019 - 10:46
Հայաստանի կանայք բիզնեսի ոլորտում մեծ ներուժ ունեն՝ իրենց տաղանդի և վճռականության շնորհիվ, Կանանց ձեռներեցության միջազգային համաժողովի ժամանակ ասաց Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսին։
Ապրիլի 24-ի նախօրեին թուրք վարձկանները սիրիական Էլ Բաբում հարձակվել են հայ ընտանիքների վրա. Hawar
26 Ապրիլի 2019 - 10:45
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա՝ ապրիլի 24-ի նախօրեին թուրք վարձկանները սիրիական Էլ Բաբ քաղաքում հարձակվել են հայ ընտանիքների վրա, ինչի հետևանքով կողմերի միջև բախումներ են տեղի ունեցել:
«Ինձ այժմ չեն հետաքրքրում հաջորդ ընտրությունները, ես ցանկանում եմ գլուխ հանել ընթացիկ գործերից». Մակրոն
26 Ապրիլի 2019 - 10:41
«Ինձ այժմ չեն հետաքրքրում հաջորդ ընտրությունները, ես ցանկանում եմ գլուխ հանել ընթացիկ գործերից». Մակրոն
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ ինքը ժամանակ չունի մտածելու 2022 թվականի նախագահական ընտրությունների մասին, քանի որ զբաղված է ընթացիկ գործերով:
Թրամփը ցանկանում է Ռուսաստանի եւ Չինաստանի հետ միջուկային գործարք կնքել. լրատվամիջոց
26 Ապրիլի 2019 - 10:19
Սպիտակ տունը բանակցություններ է վարում զարգացման նախարարությունների հետ նոր միջուկային համաձայնագրի մշակման համար, որը կներառեր ՌԴ-ին եւ Չինաստանին, փոխանցում է CNN հեռուստաալիքը՝ վկայակոչելով Սպիտակ տանը մի քանի աղբյուրների:
Վարչապետը կարեւորել է Ժորժ Կեպենեկյանի դերը հայ-ֆրանսիական հարաբերությունների զարգացման գործում
25 Ապրիլի 2019 - 20:32
Հայաստանում բացվել է պատմական նոր էջ եւ այսօր երկիրն ընկալվում է որպես փոփոխությունների դրական կետ։ Այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանն ասել է Լիոնի քաղաքապետի առաջին տեղակալ Ժորժ Կեպենեկյանը։
ԱՄՆ-ում վաճառքի կհանվի Հիտլերի՝ ինքնասպանությունից առաջ գրած հեռագիրը
25 Ապրիլի 2019 - 19:53
Նացիստական Գերմանիայի ղեկավար Ադոլֆ Հիտլերի՝ ինքնասպանությունից առաջ գրած հեռագիրը, որը նա հեղինակել էր 1945-ի ապրիլի 24-ին, վաճառքի կհանվի ԱՄՆ-ում:

Ֆրանսիացի փորձագետ-քրեագետները Աստվածամոր տաճարում հրդեհի պատճառի հանցանշաններ են փնտրում
25 Ապրիլի 2019 - 19:52
Ֆրանսիացի փորձագետ-քրեագետներն առաջին անգամ մտել են Աստվածամոր տաճար՝ անցյալ շաբաթ տեղի ունեցած ավերիչ հրդեհի պատճառները հետաքննելու նպատակով՝ հայտնում է The Guardian-ը։
ԱՄՆ-ի Լուիզիանա նահանգում հզոր տորնադոն զոհերի և ավերածությունների պատճառ
25 Ապրիլի 2019 - 19:32
Հինգշաբթի ԱՄՆ-ի Լուիզիանա նահանգի Ռաստոն քաղաքում մոլեգնող տորնադոյի հետեւանքով երկու մարդ մահացել է, հաղորդում է Associated Press-ը՝ վկայակոչելով նահանգապետ Ջոն Բել Էդվարդսին:

Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին նվիրված հուշ-երեկո Բեռլինում
25 Ապրիլի 2019 - 17:11
Ապրիլի 24-ին Գերմանիայի մայրաքաղաքում տեղի ունեցավ ծաղկեպսակի զետեղման արարողություն Բեռլինի Սբ. Հեդվիգի տաճարի մոտ գտնվող Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակը հավերժացնող խաչքարի մոտ։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 4732
 
Լրահոս`