Facebook   Twitter
 
Դեսպան Փոլադյանի հանդիպումը Իրաքի մուսուլմանական հոգևոր առաջնորդների հետ

Դեսպան Փոլադյանի հանդիպումը Իրաքի մուսուլմանական հոգևոր առաջնորդների հետ

16 Ապրիլի 2019 - 11:54
Ապրիլի 15-ին Իրաքում ՀՀ դեսպան Հրաչյա Փոլադյանը դեսպանությունում ընդունեց Իրաքի Կրոնական ազգային խորհրդի նախագահ Շեյխ Յուսեֆ ան-Նասրիին (Shaykh Yousif Al-Nasri), Իրաքի կառավարությանը կից Համակեցության և համայնքային խաղաղության մշտական հանձնաժողովի անդամներին, ինչպես նաև՝ նրանց ուղեկցող հոգևորականների պատվիրակությանը։
Հանդիպման ընթացքում մուսուլմանական հոգևոր առաջնորդները ներկայացրեցին Իրաքում ազգային և կրոնական միջհամայնքային փոքրամասնությունների համագործակցության ամրապնդմանն ուղղված աշխատանքները՝ ընդգծելով իրաքահայ համայնքի և Հայ Առաքելական եկեղեցու Իրաքի թեմի անգնահատելի դերն այս գործում՝ հատկապես պատերազմական և դրան հաջորդած ժամանակահատվածում։

Հոգևոր առաջնորդների հետ հանդիպմանը քննարկվեցին նաև Հայոց ցեղասպանության հետ առնչվող հարցեր։ Իրաքի Կրոնական ազգային խորհրդի նախագահ Շեյխ Յուսեֆ ան-Նասրին, խստորեն դատապարտելով Օսմանյան կայսրությունում իրականացված անմարդկային ոճրագործությունը, ընդգծեց, որ թուրքական ներկա իշխանությունները, հանուն իրենց սերունդների, պետք է հայցեն հայ-ժողովրդի ներողամտությունը կատարվածի համար։

Հանդիպման վերջում հոգևոր առաջնորդները փոխանցեցին իրենց ողջույններն ու բարեմաղթանքները Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսին՝ շեշտելով Իրաքում կրոնական և ազգային փոքրամասնությունների նկատմամբ իրաքյան իշխանությունների պետական հոգածությունը՝ կարևորելով հատկապես Իրաքի բազմազգ և բազմակրոն խճանկարում երկու ժողովուրդների միջկրոնական համերաշխությանն ուղղված կապերի զարգացման անհրաժեշտությունը։

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Հայոց ցեղասպանության թեմայով համաժողով Նյու Դելիում
25 Ապրիլի 2019 - 22:43
Ապրիլի 24-ին Հնդկաստանի առաջատար Ջավահառլալ Ներուի անվան համալսարանում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության թեմայով համաժողով, որը կրում էր «Հիշողության քաղաքականությունը Հայաստանում» խորագիրը։
Լոս Անջելեսի կառավարիչների խորհուրդն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ոգեկոչող հռչակագիր
25 Ապրիլի 2019 - 22:42
Ապրիլի 23-ին, Լոս Անջելեսի մարզի կառավարիչ Ջենիս Հանի (Janice Hahn) գլխավորությամբ Լոս Անջելեսի կառավարիչների խորհուրդն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ոգեկոչող հռչակագիր, որում խորհրդի անդամները դատապարտում են 1915-23թթ. Օսմանյան կայսրության կողմից 1,5 մլն հայերի ցեղասպանությունը:
Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին նվիրված ձեռնարկներ Ուկրաինայում
25 Ապրիլի 2019 - 22:29
Ապրիլի 24-ին Կիևում Ուկրաինայի և Կիևի հայերի միությունները ՀՀ դեսպանության աջակցությամբ կազմակերպեցին Հայոց ցեղասպանության 104-ամյա տարելիցին նվիրված միջոցառումների շարք, որին մասնակցեցին նաև դեսպան Տիգրան Սեյրանյանը և դեսպանության աշխատակիցները։
ՔՊ–ն փակ նիստ է անցկացրել. որոշվել է համագումարի օրը
25 Ապրիլի 2019 - 22:28
Ավարտվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստը։ Այս մասին հայտնեց ՔՊ խոսնակ ՎահանԿոստանյանը։
ՀՀ նախագահը ստորագրել է մի քանի օրենքներ
25 Ապրիլի 2019 - 22:25
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ապրիլի 25-ին ստորագրել է
Արայիկ Հարությունյանը հանդիպել է Ժորժ Կեպենեկյանի հետ
25 Ապրիլի 2019 - 22:17
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է Լիոնի քաղաքապետի առաջին տեղակալ Ժորժ Կեպենեկյանի գլխավորած պատվիրակությանը:
ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանի հանդիպումը Չեխիայի ԱԳ նախարարի հետ
25 Ապրիլի 2019 - 22:16
Ապրիլի 25-ին Չեխիայում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանին ընդունեց Չեխիայի ԱԳ նախարար Տոմաշ Պետրժիչեկը (Tomáš Petříček)։
Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին նվիրված միջոցառում Բաթումում
25 Ապրիլի 2019 - 21:17
Ապրիլի 24-ին, Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի կապակցությամբ, Բաթումի Սուրբ Փրկիչ Հայ առաքելական եկեղեցում կատարվեց Սրբոց բարեխոսության կարգ՝ ՀԱԵ վիրահայոց թեմի՝ տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Արարատ քահանա Գումբալյանի մատուցմամբ:
ԱԳ նախարար Մնացականյանի հանդիպումը ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ
25 Ապրիլի 2019 - 21:16
Ապրիլի 25-ին ՀՀ ԱԳՆ այցելեցին ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի տարբեր կուրսի ուսանողներ՝ ֆակուլտետի դեկան Գեղամ Պետրոսյանի և ամբիոնի վարիչ Վահրամ Պետրոսյանի ուղեկցությամբ, ինչի շրջանակներում տեղի ուենցավ հանդիպում ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 5331
 
Լրահոս`