Facebook   Twitter
 
Զարթոնքի նախկին գյուղապետը կողմնակիցների հետ դատարանի դիմաց բողոքի ակցիա է իրականացնում ՝ պահանջելով ազատ արձակել ձերբակալված թոռանը

Զարթոնքի նախկին գյուղապետը կողմնակիցների հետ դատարանի դիմաց բողոքի ակցիա է իրականացնում ՝ պահանջելով ազատ արձակել ձերբակալված թոռանը

16 Ապրիլի 2019 - 11:56
Զարթոնք համայնքի արդեն նախկին գյուղապետ Պարույր Սարգսյանը և իր կողմնակիցները բողոքի ակցիա են իրականացնում Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դիմաց ՝ պահանջելով ազատ արձակել Պարույր Սարգսյանի թոռանը՝ Նարեկ Մելքոնյանին, ով ձերբակալված է Զարթոնք գյուղում ապրիլի 13 –ին կրակոցներով ուղեկցված միջադեպի գործով:
Tert.am-ի հետ զրույցում նախկին գյուղապետն ասաց, որ դատարանը քննարկում է թոռան խափանման միջոցի հարցը:

«Մենք պահանջում ենք, որպեսզի արդարություն լինի և նա չկալանավորվի, այսքանը, այս պահին ավելին չեմ կարող ասել»,-նշեց նա:

Նշենք, որ բողոքի ակցիային մասնակցում են նաև մեծ թվով երեխաներ:

Զարթոնք գյուղի դպրոցի տնօրեն Հոռոմսիմ Սարգսյանը, ով նախկին գյուղապետի քույրն ավելի վաղ հայտնել էր, թե որդուն պաշտպանելու համար աշակերտական խորհուրդն է ոտքի ելել, նա վստահեցրել էր, որ ինքն այդ ամենի հետ կապ չունի:

Հիշեցնենք, որ ապրիլի 13-ին գյուղապետի հրաժարականը պահանջողների և նրա կողմնակիցների միջև տեղի էր ունեցել միջադեպ, որն ուղեկցվել էր կրակոցներով:

Հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով, այն է` խուլիգանությունը, որը զուգորդվել է անձի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելով։ Իրականացված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում պարզվել են զինված միջադեպի մի շարք հանգամանքները: Խուլիգանություն կատարելու կասկածանքով 2 անձ ձերբակալվել են, ձերբակալվածներից մեկը նախկին գյուղապետի թոռն է:

Ըստ բողոքի ակցիա իրականացրած զարթոնքցիների` Պարույր Սարգսյանի թոռը կրակոցներ է արձակել գյուղում ու վիրավորել համագյուղացուն:

Իսկ Պարույր Սարգսյանի կողմնակիցները պնդում են, որ բողոքող գյուղացիները ներխուժել են նրա դստեր տուն և միջադեպը գրանցվել է դրա պատճառով:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 5 մարզերում
26 Ապրիլի 2019 - 09:49
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 26-ին պլանային եւ վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն`
Նորատուսի մոտ ավտոմեքենա է շրջվել
26 Ապրիլի 2019 - 09:29
Ապրիլի 26-ին, ժամը 02։50-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Գավառ-Մարտունի ավտոճանապարհին՝ Նորատուս գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ապրիլի 26-ի Ձեր ռոմանտիկ հորոսկոպը
26 Ապրիլի 2019 - 09:05
ԽՈՅԵՐ
Թոնրատան տանիքում 50-ից ավելի փամփուշտ է գտել ու հանձնել իրավապահներին
26 Ապրիլի 2019 - 00:00
«Զինանոց-2019» կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության Ապարանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում ապրիլի 23-ին բաժին է ներկայացել Գառնիկ Հ.-ն եւ հանձնել 53 հատ տարբեր տրամաչափի ինքնաձիգի փամփուշտներ եւ հայտնել, որ գտել է իրենց թոնրատան տանիքում մաքրման աշխատանքներ կատարելիս:
Շրի Լանկայում պայթյունների զոհերի թիվը ավելի քան 100-ով քիչ է նախկինում հայտարարվածից․ ԶԼՄ-ներ
25 Ապրիլի 2019 - 23:49
Շրի Լանկայի իշխանությունները կրկին վերահաշվարկել են կիրակի օրը տեղի ունեցած պայթյունների շարքի զոհերի թիվը՝ հայտնում է Reuters-ը։
«Վերնիսաժից» ոսկյա շղթա ու խաչ էր գողացել․ Ստյոպան խոստավանել է
25 Ապրիլի 2019 - 23:44
Հունվարի 5-ին, ժամը 16.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի ծառայողները «Վերնիսաժ» տոնավաճառի մոտից ոստիկանության Կենտրոնական բաժին էին ներկայացրել մի տղամարդու, ով հաղորդում էր տվել, որ նույն օրը, ժամը 14.00-ին, «Վերնիսաժ» տոնավաճառի մոտ անհայտ անձը նայելու պատրվակով խաբեությամբ իրենից վերցրել է ոսկյա շղթան՝ խաչով, և դիմել փախուստի:
30-ամյա Արմենուհի Այդինյանը որոնվում է որպես անհետ կորած
25 Ապրիլի 2019 - 23:37
Ոստիկանության Իջեւանի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է Տավուշի մարզի Գետահովիտ գյուղում ապրող 30-ամյա Արմենուհի Այդինյանը։
Սալմա Հայեկը գրավիչ սելֆիով ցույց է տվել «գաղտնի դաջվածքը»
25 Ապրիլի 2019 - 23:17
Դերասանուհի Սալմա Հայեկը երկրպագուների հետ կիսվել է լուսանկարով, որը փոքր-ինչ պատկերացում է տալիս «Մարդասպանի կնոջ թիկնապահը» նոր ֆիլմում իր կերտած կերպարի մասին:
Արդյո՞ք բջջային հեռախոսները կարող են առաջ բերել ուղեղի քաղցկեղ. նոր գիտական տվյալներ
25 Ապրիլի 2019 - 23:13
Կարո՞ղ են արդյոք բջջային հեռախոսները ուղեղի քաղցկեղ առաջացնել։ Այս հարցը արդեն երկար տարիներ հուզում է ոչ միայն սպառողներին, այլեւ գիտնականներին:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 16114
 
Լրահոս`