Facebook   Twitter
 
Որևէ ձեռնարկողի բարեկամական խորհուրդներ չենք տալիս. Բնապահպանության նախարարության պարզաբանումը՝ «Սև ջուր»-ի տնօրենի բաց նամակի առնչությամբ

Որևէ ձեռնարկողի բարեկամական խորհուրդներ չենք տալիս. Բնապահպանության նախարարության պարզաբանումը՝ «Սև ջուր»-ի տնօրենի բաց նամակի առնչությամբ

22 Ապրիլի 2019 - 19:26
Համացանցում տարածված «Սև ջուր» ՍՊԸ-ի տնօրենի բաց նամակի առնչությամբ Բնապահպանության նախարարությունից հայտնում են, որ նախարարությունը որևէ ձեռնարկողի բարեկամական խորհուրդներ չի տալիս և ցանկացած նախատեսվող գործունեության շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատումն և փորձաքննությունն իրականացնում է «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքով սահմանված կարգով։
Պարզաբանման մեջ նշվում է նաև.

«Փորձաքննության ներկայացված ընկերության հաշվետվությունը՝ պահանջվող նյութերով և հիմնավորումներով ամբողջովին լրամշակված չի եղել, և չեն ապահովվել օրենքի թվով 9 կետի պահանջները, ինչի վերաբերյալ փորձաքննական եզրակացության մեջ Բնապահպանության նախարարությունը արձանագրել է 13 դիտողություն:

Վերոնշյալ դեպքում խոսքը գնում է նախատեսվող գործունեության մասին, և ցանկացած ձեռնարկողի առաջին խնդիրը իր սեփական ռիսկերի գնահատումն է, ինչը ենթադրում է, որ մինչև օրենքով նախատեսված բոլոր թույլտվությունների ստացումը, պետք էր զերծ մնալ ցանկացած այլ գործընթաց սկսելուց:

Կից ներկայացվում է ԲՆ դիտողությունները փորձաքննության ներկայացված «Սև ջուր» ՍՊԸ-ի նախագծի վերաբերյալ

1. Հաշվետվությանը կից ներկայացվող նախագծային փաստաթղթերը թերի են, չեն ներկայացվել շշալցման արտադրամասի նախագծային փաստաթղթերը:

2. Բացակայում է շշալցման արտադրամասի շահագործման, փակման փուլերի հետ կապված շրջակա միջավայրի գնահատումը:

3.Ներկայացված չէ 70մ երկարությամբ խողովակի տեղադրման ժամանակ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատումը:

4. Բացակայում է ջրահեռացման հետ կապված տեղեկատվությունը՝ տեխնիկական ջրի ընդհանուր ծախսի, մատակարարման աղբյուրի, ինչպես նաև արտադրամասից արտադրական հոսքաջրերի քանակի և հեռացման եղանակի վերաբերյալ:

5.Համաձայն հաշվետվության՝ հանքային ջուրը վերցվում է 6/64 հորատանցքից, իսկ հանքավայրում ածխաթթու գազի կորզման համար նախատեսված է 1/62 հորատանցքը: Բացակայում է 1/62 հորատանցքից ածխաթթու գազի արդյունահանման նախագծային լուծումները և շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատումը:

6. Շրջակա միջավայրի վրա ազդեցության նվազեցմանն ուղղված միջոցառումների ծրագիրը թերի է, բացակայում են 70մ երկարությամբ խողովակի տեղադրման և շշալցման գործարանի կառուցման հնարավոր ազդեցությունների նվազեցմանն ուղղված միջոցառումները: Չեն ներկայացվել միջոցառումների իրականացման ժամանակացույցը, ծախսերի գումարային գնահատումները:

7.Հնարավոր ազդեցության ենթակա տարածքի շրջակա միջավայրի, բնական պայմանների, ռեսուրսների ու դրանց օգտագործման նկարագիրը թերի է, հաշվետվությունում ներկայացված է հիմնականում Կոտայքի մարզի շրջակա միջավայրի նկարագիրը:

8.Այլընտրանքային տարբերակների դիտարկումը ևս լրակազմ չէ, ներառյալ` նախատեսվող գործունեությունից հրաժարման (զրոյական) տարբերակը, ընտրված տարբերակի հիմնավորումը՝ շրջակա միջավայրի պահպանության, տնտեսական, սոցիալական տեսանկյունից:

10. Բացակայում է հանքավայրում գոյություն ունեցող հորատանցքերի և նախատեսվող գործունեության գումարային, ամբողջական ազդեցությունների գնահատումը:

11. Բացակայում է շրջակա միջավայրի վրա հնարավոր տնտեսական վնասի գնահատումները:

13. «Վի Ընդ Էյ Տուր» ՍՊ ընկերության կողմից բնապահպանության նախարարություն ներկայացված գրության համաձայն, Արզնի ածխաթթվային հանքային ջրի հանքավայրի սանիտարական պահպանման գոտին՝ վարձակալական հիմունքներով, 24.06.2010 թվականից պատկանում է «Վի Ընդ Էյ Տուր» ՍՊ ընկերությանը: Բացակայում է «Վի Ընդ Էյ Տուր» ՍՊ ընկերության համաձայնությունը «ՍԵՎ ՋՈՒՐ» ՍՊ ընկերության կողմից նշված տարածքում գործունեությանիրականացման վերաբերյալ:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Վանաձորի առողջարանի տարածքում հաստաբուն ծառեր են հատվել. տնօրենը վստահեցնում է՝ ծառերը հիվանդ ու վտանգավոր են եղե
30 Ապրիլի 2019 - 22:54
Լոռու մարզում գտնվող «Վանաձոր» առողջարանի տարածքում օրեր առաջ շուրջ 10 հաստաբուն ծառ է հատվել: Շուրջ 20 ծառեր էլ խոր էտ են արվել:
«Խոսրովի անտառում» հայտնված կովկասյան ընձառյուծը դեռևս արգելոցի տարածքում է (Լուսանկարներ)
30 Ապրիլի 2019 - 14:32
ՀՀ բնապահպանության նախարարության, «Խոսրովի անտառ» պետական արգելոցի և մեր գործընկերներ Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF Armenia),Կովկասի բնության հիմնադրամի (CNF - Caucasus Nature Fund) համատեղ աշխատանքների արդյունքում 2018թ. հունվարի 23-ին «Խոսրովի անտառ» պետական արգելոցում հայտնված կովկասյան ընձառյուծը դեռևս գտնվում է արգելոցի տարածքում:
Կովկասի բնության հիմնադրամը Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքներին հատկացրել է նոր գումարներ
29 Ապրիլի 2019 - 17:01
Կովկասի բնության հիմնադրամը (CNF) վերջերս իրականացրեց 2019 թվականի առաջին փոխանցումները (մոտ 330 հազար եվրո) ՀՀ հետեւյալ պահպանվող տարածքներին. «Խոսրովի անտառ» պետական արգելոցին (110 հազար եվրո), «Զանգեզուր» կենսոլորտային համալիրին (92 հազար եվրո), «Դիլիջան» ազգային պարկին (87 հազար եվրո) եւ «Արփի լիճ» ազգային պարկին (40,000 եվրո):
ՀՀ բնապահպանության նախարարի՝ ՉԺՀ կատարած այցի մասին
29 Ապրիլի 2019 - 16:15
Չինական կողմի հրավերով ապրիլի 25–27-ը ՀՀ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը մասնակցեց «Գոտի և ճանապարհ 2-րդ միջազգային համաժողովին»։
Երևանի կենդանաբանական այգում սատկել է Բինգո անունով սպիտակ վագրը
29 Ապրիլի 2019 - 14:22
Երևանի կենդանաբանական այգում ապրիլի 29-ի առավոտյան երկարատև հիվանդությունից հետո գրանցվել է Բենգալյան վագրի՝ Բինգոյի բնական մահը:
Վայոց ձորում տեսախցիկը կրկին ընձառյուծ է ֆիքսել
28 Ապրիլի 2019 - 11:36
WWF Հայաստանի և «Բեզոար» բնապահպանական հիմնադրամի համագործակցության շրջանակում կրկին տեսախցիկները ընձառյուծ են ֆիքսել։ Այս տեղեկությունն ու տեսանյութը հրապարակվել են Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի (WWF Armenia) ֆեյսբուքյան էջում։
Երկու օրում երեք հրդեհ․ Սեւանի ճանապարհին, Գյումրիում, Արթիկում 1,2 հեկտար խոտածածկ տարածք է այրվել
28 Ապրիլի 2019 - 09:37
ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ապրիլի 27-28-ն ահազանգեր են ստացվել Հայաստանի տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
Ապօրինի ծառահատում՝ Լոռիում. փայտանյութով բեռնված «ԶԻԼ»-ը տեղափոխվել է ոստիկանության պահպանվող հատուկ տարածք
27 Ապրիլի 2019 - 16:53
Ապրիլի 26-ին, ժամը 16.30-ի սահմաններում, ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները, ծառայություն կատարելու ժամանակ, «Հայանտառ» ՊՈԱԿ «Դսեղի անտառտնտեսություն» մասնաճյուղի Մարցի անտառպետության «Բարդուտի գլուխ» կոչվող տարածքում հայտնաբերել են «ԶԻԼ-131» մակնիշի ավտոմեքենա՝ բեռնված մոտ 6 խմ փայտանյութով:
662 ապօրինի հատված ծառեր՝ մեկ շաբաթում. Միայն «Դսեղի անտառտնտեսություն»-ում 193 ծառ է հատվել
26 Ապրիլի 2019 - 17:03
ԲՆ անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի անտառտնտեսություններում, պահպանության աշխատանքներ իրականացնելիս, պահախմբի աշխատակիցների կողմից բացահայտվել են հին և թարմ ապօրինի ծառահատման դեպքեր, որոնց մասին արձանագրություններն ուղարկվել են Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 139
 
Լրահոս`
 
Պուտինը հետ է կանչել Բելառուսիայում ռուս դեսպանին
Միջազգային, Հասարակություն, Քաղաքական
 
 
 
 
 
Ջուր չի լինելու
Հասարակություն
 
 
 
 
Բախումներ Վենեսուելայում. ԶԼՄ-ներ
Միջազգային, Հասարակություն, Քաղաքական