Facebook   Twitter
 
Դավաճանե՞լ է, թե ոչ. ինչ է կատարվում «Иванушки Int.»-ի անդամի ընտանիքում

Դավաճանե՞լ է, թե ոչ. ինչ է կատարվում «Иванушки Int.»-ի անդամի ընտանիքում

23 Ապրիլի 2019 - 14:15
Նախորդ շաբաթ համացանցում տեղեկատվություն հայտնվեց այն մասին, որ «Иванушки International» խմբի մենակատար Անդրեյ Գրիգորեւ-Ապոլոնովից հեռացել է կինը։
Եվ ոչ միայն պարզապես հեռացել է, այլեւ սիրավեպ սկսել բասկետբոլիստ Անդրեյ Զուբկովի հետ։ Ամուսինների բաժանումն առաջինը հաստատել է զույգի մտերիմներից մեկը, որը Teleprogramma.pro պորտալին անանուն հայտնել է. «Անդրեյը չի առանձնանում օրինակելի պահվածքով։ Մի քանի տարի առաջ նրան հաճախ էին ռեստորաններում տեսնում նոր սիրուիների հետ։ Մի անգամ «Չայխոնա»-ում զարմացած հանրությունը նայում էր, թե ինչպես նրան շատ նման տղամարդ համբուրվում էր շիկահեր աղջկա հետ։ Իսկ ի՞նչ եք ուզում՝ արտիստ, որին երես են տվել երկրպագուները։ Զարմանալի չէ, որ Մարիան հոգնել է դրանից»։

Ավելի ուշ Անդրեյը փորձել էր բացատրել իրավիճակը։ Հարցազրույցներից մեկում երգիչը վստահեցնում էր, որ այդ տեղեկությունները զառանցանք են. «Ամբողջությամբ զառանցանք է։ Մի հավատցեք նրան, ինչ գրում են։ Շատ լավ գիտեմ՝ ուր եւ ում հետ է գնում իմ կինը։ Եվ որ այդ երեկո նա հոկեյի է գնացել, եւս գիտեմ։ Ես շրջագայում էի, իսկ նա խաղին գնացել է երեխաների եւ ընկերուհիների հետ։ Մարինան լուսանկարներում ոչ ոքի հետ չի գրկախառնվում, չի համբուրվում… Ինչո՞ւ եք եզրահանգում արել, որ մենք բաժանվել ենք։ Սպորտսմենների շարքում շատ են մեր ընտանիքի վաղեմի ընկերները։ Ոչ ոք չի պատրաստվում ամուսնալուծվել, եւ ես ոչ ոքի չեմ տա իմ երեխաներին»։

Այժմ արդեն անկեղծ խոստովանության ժամանակն է։ Իր էջում Գրիգորեւ-Ապոլոնովը գիշերը մեծ հրապարակում է արել՝ խոստովանելով, որ ինքն ու Մարիան, ամեն դեպքում, հարաբերություններում «դադար են վերցրել»։ «Ընկերներ, ես եւ Մաշան որոշել ենք հարաբերություններում դադար վերցրել։ ամատե Համատեղ կյանքի 16 հետաքրքիր տարիներ։ Հիմա մենք որոշել ենք առանձին ապրել, յուրաքանչյուրս հասկանալ՝ ինչ է կատարվում մեր ներսում։ Մենք, իհարկե, չենք ամուսնալուծվի։ Մեր երեխաներն առանց դադարի շրջապատված են հոգատարությամբ ու սիրով։ Խնդրում եմ հարգել մեր անձնական կյանքը եւ համատեղ որոշումը։ Մեզանից ոչ ոք մեկնաբանություն չի տա։ Եվ մի անհանգստացեք, խնդրում եմ, մեզ մոտ ամեն ինչ շատ լավ է։ Իմ ընտանիքն իմ կյանքն է»,- հայտարարել է արտիստը՝ օգտագործելով «բոլորին խաղաղություն», «մենք իմաստուն ենք», «տագնապ չկա», «սերը չի ժանգոտում» եւ այլ հեշթեգեր։

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
«Քույրիկ, երջանիկ եղիր». «Մանկական ձայնի» ֆինալիստ Ռոբերտ Բագրատյանը շնորհավորել է Ալսուի դստերը
30 Ապրիլի 2019 - 20:14
Միկելա Աբրամովան ընդմիշտ կհիշի իր 11-ամյակը։ «Մանկական ձայնը» նախագծի վեցրերոդ եթերաշրջանի սկանդալային եզրափակչի հաղթողը դեռ չի կարողանում ուշքի գալ էստրադայի աստղերի եւ օգտատերերի հարձակումներից։
Գոհար Ավետիսյանը Մարոկոյում Dior-ի կրուիզային ցուցադրության պատվավոր հյուրն է
30 Ապրիլի 2019 - 19:49
Վիզաժիստ Գոհար Ավետիսյանը փայլուն կարիերա է կառուցել. նա ընդամենը 25 տարեկան է, սակայն նրան իրավացիորեն կարելի է անվանել ոչ միայն ԱՊՀ-ում, այլեւ ամբողջ աշխարհում դիմահարդարման լավագույն փորձագետներից մեկը։
«Սիրում եմ մոնրոյական ժամանակները։ Կարծես իմը լինեն». Լիլիթ Կարապետյան
30 Ապրիլի 2019 - 19:20
Երգչուհի Լիլիթ Կարապետյանը նոր լուսանկար է հրապարակել, որն, ըստ կատարված նշման, արվել է Ռուաստանում։
Դիանա Գրիգորյանի հմայիչ լուսանկարը (Լուսանկար)
30 Ապրիլի 2019 - 15:56
Սցենարիստ, հաղորդավարուհի, նաեւ դերասանուհի Դիանա Գրիգորյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր մեղմ կերպարը։
Կիրկորովը նշում է ծննդյան 52-ամյակը
30 Ապրիլի 2019 - 13:53
Ռուսական էստրադայի ամենահայտնի ներկայացուցիչներից Ֆիլիպ Կիրկորովն ապրիլի 30-ին նշում է ծննդյան 52-ամյակը: Կիրկորովը ռուսական երգարվեստում է հայտնվել 1990-ական թվականներին և մինչև հիմա շարունակում է ամենավառ աստղերից մեկը մնալ:
ԶԼՄ-ները բացահայտել են Պուգաչովայի փակ երեկույթի մանրամասները
30 Ապրիլի 2019 - 12:11
Ռուս երգչուհի Ալլա Պուգաչովան իր 70-ամյակի կապակցությամբ ընկերների համար փակ երեկույթ է կազմակերպել, հաղորդում է Starhit-ը։
Մահացել է «Կրկնակի ֆորսաժ»-ի ռեժիսորը
30 Ապրիլի 2019 - 10:50
52 տարեկանում մահացել է ամերիկացի ռեժիսոր Ջոն Սինգլթոնը, հաղորդում է TMZ-ը։
Ապրիլի 30-ին նշվում է Ջազի միջազգային օրը
30 Ապրիլի 2019 - 09:26
Ջազի միջազգային օրը (International Jazz Day) առաջին անգամ անցկացվել է 2012 թվականին: Նոր օրը որպես տոն օրացույցի մեջ ներառելու եւ այն ապրիլի 30-ին նշելու մասին 2011 թվականի նոյեմբերին հայտարարել ՅՈՒՆԵՍԿՕ-ն իր գլխավոր համաժողովում, հայտնում է Calend.ru-ն:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 814
 
Լրահոս`
 
Պուտինը հետ է կանչել Բելառուսիայում ռուս դեսպանին
Միջազգային, Հասարակություն, Քաղաքական
 
 
 
 
 
Ջուր չի լինելու
Հասարակություն
 
 
 
 
Բախումներ Վենեսուելայում. ԶԼՄ-ներ
Միջազգային, Հասարակություն, Քաղաքական