Facebook   Twitter
 
«Ցեղասպանությունը ճանաչած երկրների թվի աճը մեզ համար հույժ կարևոր է, դա ուղղակի բարոյական հարց է». «Արտույտների ագարակը» վեպի հեղինակ Անտոնիա Արսլան

«Ցեղասպանությունը ճանաչած երկրների թվի աճը մեզ համար հույժ կարևոր է, դա ուղղակի բարոյական հարց է». «Արտույտների ագարակը» վեպի հեղինակ Անտոնիա Արսլան

24 Ապրիլի 2019 - 10:26
Հայկական արմատներով իտալուհի գրող Անտոնիա Արսլանը, որը Մեծ եղեռնի մասին պատմող «Արտույտների ագարակը», «Զմյուռնիայի ճանապարհը» և այլ վեպերի հեղինակ է, Ցեղասպանության 104-րդ տարելիցի կապակցությամբ հարցազրույց է տվել իտալական TEMPI պարբերականին:
Հարցազրույցի ժամանակ լրագրողն անդրադարձել է այս ամիս Իտալիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի կողմից ընդունված բանաձևին, որը կոչ է անում Իտալիայի կառավարությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը և դրան միջազգային հնչեղություն տալ, ինչից հետո Թուրքիայում Իտալիայի դեսպանը երկրի արտգործնախարարություն էր կանչվել:

«Ամեն անգամ, երբ որևէ երկրում Ցեղասպանության ճանաչմանն ուղղված փորձեր են արվում, ինչպես շաբաթներ առաջ տեղի ունեցավ Իտալիայում, նույն սցենարն է կրկնվում. Թուրքիան բողոքում է, ետ է կանչում իր դեսպանին, կանչում է տվյալ երկրի դեսպանին և այլն: Եթե Կատանձարո (շրջան Իտալիայի հարավային Կալաբրիա մարզում - Tert.am) շրջանի որևէ փոքրիկ համայնք Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձև է ընդունում, Թուրքիան սպառնում է խզել Իտալիայի հետ տնտեսական հարաբերությունները: Դրանք ինքնաբուխ արձագանքներ են, որոնք ի վերջո ոչ մի հետևանք չեն ունենում»,- ասել է գրողը:

Լրագրողի այն հարցին, թե ինչ կարևորություն կարող է ներկայացնել Հայոց ցեղասպանությունը ճանաչած երկրների թվի աճը, Արսլանը պատասխանել է, որ դա բարոյական հարց է՝ չնայած որևէ գործնական հետևանքներ չի ունենա:

«Թուրքիայի իշխանությունները կարող են բողոքել, սպառնալ ետ կանչել դեսպաններին, սակայն Ցեղասպանությունը ճանաչած երկրների թվի աճը մեզ համար հույժ կարևոր է, դա ուղղակի բարոյական հարց է: Այդ դեպքում Թուրքիան այլևս չի կարող ասել, որ ցեղասպանությունը հայերի կողմից մշակված դավադրություն է: Ցավոք, այդ կարծիքն է՛լ ավելի է ամրապնդվում միջազգային մակարդակով»,- ասել է Արսլանը՝ կարևորելով Մեծ եղեռնի մասին խոսելու անհրաժեշտությունը:

Անտոնիա Արսլանի «Արտույտների ագարակը» վեպը լույս է տեսել 2004թ.-ին և պատմում է Օսմանյան կայսրության օրոք Անատոլիայում ապրող մի խումբ հայերի ողբերգության մասին: Գիրքը վաճառվել է ավելի քան 1 մլն օրինակով՝ արժանանալով 15 գրական մրցանակի, իսկ 2007 թ.-ին ֆիլմի սյուժեով Վիտտորիո և Պաոլո Տավիանի եղբայրները նկարահանել են համանուն ֆիլմը:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Արտակարգ դեպք Լոռու մարզում. 60-ամյա տղամարդը դիմել է ոստիկանություն և հայտնել, որ գյուղապետը իրեն ծեծի է ենթարկել
01 Մայիսի 2019 - 00:03
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Սպիտակի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում՝ երեկ՝ ապրիլի 29-ին, ոստիկանության Սպիտակի բաժին դիմած Երևան քաղաքի բնակիչ, 60-ամյա Մարտին Սահակյանի դիմումի փաստով:
Պուտինը հետ է կանչել Բելառուսիայում ռուս դեսպանին
01 Մայիսի 2019 - 00:00
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հետ է կանչել Բելառուսիայում ռուս դեսպան Միխայիլ Բաբիչին և պաշտոնանկ է արել նրան: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն:
Հաղորդավարը եթերում առանց թույլտվության համուբուրել է մի կնոջ և զայրացրել Շառլիզ Թերոնին (Տեսանյութ)
30 Ապրիլի 2019 - 23:57
Դերասանուհի Շառլիզ Թերոնը դատապարտել է ֆրանսիացի հեռուստահաղորդավար Սիրիլ Հանունայի պահվածքը, որը հանկարծակի համբուրել է ստուդիայում գտնվող կնոջը: Նրա բողոքներին միացել են Համացանցի շատ օգտատերեր։
Բերդում «Opel»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրական սյանը
30 Ապրիլի 2019 - 23:55
Ապրիլի 30-ին, ժամը 22:00-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Տավուշի մարզի Բերդ քաղաքի «Ֆլեշ» բենզալցակայանի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան բախվել է էլեկտրական սյանը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայ-լեհական դարավոր բարեկամությանը նվիրված Արամ Խաչատրյանի անվան տրիոյի համերգ՝ Վարշավայում
30 Ապրիլի 2019 - 23:51
Ապրիլի 29-ին Վարշավայի «Լաժենկի պուրակի թագավորական պալատի թատրոնի սրահում տեղի ունեցավ հայ-լեհական դարավոր բարեկամությանը և Լեհաստանի պետականության վերականգնման հարյուրամյակին նվիրված «Արամ Խաչատրյանի անվան տրիոյի» համերգը:
Վենեսուելայում բախումների հետևանքով 35 մարդ է տուժել. լրատվամիջոցներ
30 Ապրիլի 2019 - 23:49
Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասի Ալտամիրա ճանապարհային հանգույցի տարածքում ցուցարարների և իրավապահ մարմինների ներկայացուցիչների միջև տեղի ունեցած բախումների հետևանքով շուրջ 35 մարդ է տուժել, հաղորդում են լրատվամիջոցները:
Ջուր չի լինելու
30 Ապրիլի 2019 - 23:41
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված,ս.թ. մայիսի 2-ին ժամը 10:00-ից մինչև մայիսի 3-ը ժամը 10։00 կդադարեցվի`
Ինչո՞ւ չի կարելի վստահել հղիության սովորական թեստերին
30 Ապրիլի 2019 - 23:39
Հղիության թեստերի հանդեպ զգույշ վերաբերմունք պետք է ցուցաբերել, քանի որ 11 թեստից 9-ը հաճախ կարող է կեղծ բացասական արդյունք ցույց տալ. կինը կարող է հղիանալ, բայց թեստը դա կարող է ցույց չտալ։ Այս մասին նախազգուշացնում են Վաշինգտոնի համալսարանի աշխատակիցները։
Մեսին իմ տեսած լավագույն ֆուտբոլիստն է. Կլոպ
30 Ապրիլի 2019 - 23:37
Մեսին իմ տեսած լավագույն ֆուտբոլիստն է, ասել է անգլիական «Լիվերպուլի» գերմանացի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը «Բարսելոնայի» դեմ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին հանդիպման նախօրեին։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 16138
 
Լրահոս`
 
Պուտինը հետ է կանչել Բելառուսիայում ռուս դեսպանին
Միջազգային, Հասարակություն, Քաղաքական
 
 
 
 
 
Ջուր չի լինելու
Հասարակություն
 
 
 
 
Բախումներ Վենեսուելայում. ԶԼՄ-ներ
Միջազգային, Հասարակություն, Քաղաքական