Facebook   Twitter
 
«Ռեալը» գայթակղիչ առաջարկ է արել Ազարին, հաջորդը Սանչոն է

«Ռեալը» գայթակղիչ առաջարկ է արել Ազարին, հաջորդը Սանչոն է

25 Ապրիլի 2019 - 14:06
Մադրիդի «Ռեալը» շարունակում է Լոնդոնի «Չելսիի» բելգիացի կիսապաշտպան Էդեն Ազարին ձեռք բերելու փորձերը:
Daily Mail-ի համաձայն՝ Արքայական ակումբը 28-ամյա ֆուտբոլիստին առաջարկել է շաբաթական 400 հազար ֆունտ ստերլինգ աշխատավարձ: Առաջարկն ընդունելու դեպքում Ազարը կդառնա Եվրոպայի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը: «Չելսին» 100 միլիոն եվրո է պահանջում նրա տրանսֆերի համար:

«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը ցանկանում է իր թիմում տեսնել նաեւ Դորտմունդի «Բորուսիայի» անգլիացի կիսապաշտպան Ջեյդոն Սանչոյին: Գերմանական ակումբը 180 միլիոն եվրո է գնահատում 19-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը, որն աճում է նրա հաջող ելույթների պատճառով:

Գերմանիայի ընթացիկ առաջնությունում Սանչոն մասնակցել է 30 խաղի, դարձել 11 գոլի ու 13 գոլային փոխանցման հեղինակ:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Մեսին իմ տեսած լավագույն ֆուտբոլիստն է. Կլոպ
30 Ապրիլի 2019 - 23:37
Մեսին իմ տեսած լավագույն ֆուտբոլիստն է, ասել է անգլիական «Լիվերպուլի» գերմանացի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը «Բարսելոնայի» դեմ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին հանդիպման նախօրեին։
Ռոնալդուն ավտոմեքենա է գնել 11 միլիոն եվրոյով (Լուսանկար)
30 Ապրիլի 2019 - 22:56
Թուրինի «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն գնել է Bugatti La Voiture Noire ավտոմեքենա, որը համարվում է ամենաթանկն աշխարհում՝ 11 միլիոն եվրո։ Սակայն ավտոմեքենան պատրաստ կլինի եւ գնորդին կհասնի 2021 թվականին, հաղորդում է Mundo Deportivo-ն։
Մեսին կարժանանա Կատալոնիայի ամենահեղինակավոր շքանշաններից մեկին
30 Ապրիլի 2019 - 19:17
«Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին կարժանանա Սուրբ Գեորգիի խաչի, որը Կատալոնիայի ամենահեղինակավոր պարգեւներից մեկն է։
Պոչետինո. Առանց Մեսիի ՉԼ-ի կիսաեզրափակիչի բոլոր մասնակիցները կունենային հավասար շանսեր
30 Ապրիլի 2019 - 17:09
Լոնդոնի «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն Ամստերդամի «Այաքսի» դեմ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին հանդիպումից առաջ խոսել է «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիի մասին:
«Բավարիան» ու «Ռեալը»` Audi Cup-ի մասնակիցների թվում
30 Ապրիլի 2019 - 15:59
Մյունխենի «Բավարիան» ներկայացրել է Audi Cup ավանդական մրցաշարի մասնակիցներին: Մյունխենի «Ալյանց Արենա» ստադիոնում հուլիսի 30-31-ը կայանալիք մրցաշարին «Բավարիայի» մրցակիցները կլինեն Մադրիդի «Ռեալը», Լոնդոնի «Տոտենհեմը» եւ թուրքական «Ֆեներբահչեն»:
Քոնոր Մաքգրեգոր. Հայերը պայքարում են մինչեւ վերջ եւ հասնում իրենց ուզածին
30 Ապրիլի 2019 - 15:23
Խառը մենամարտերի UFC-ի 2 քաշային կարգերում նախկին չեմպիոն Քոնոր Մաքգրեգորը թվիթերյան էջում գրառում է կատարել հայերի մասին:
Եվրոպայի լիգա. Կիսաեզրափակիչի առաջին խաղերի մրցավարները
30 Ապրիլի 2019 - 15:20
ՈւԵՖԱ-ն ներկայացրել է ֆուտբոլի Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղերի մրցավարներին։
Նեյմարի ունեցվածքի մի մասը սառեցվել է
30 Ապրիլի 2019 - 13:46
Բրազիլիայի հարկային ծառայությունը արգելափակել է ֆրանսիական ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարի ունեցվածքի մի մասը: Բրազիլիայի հավաքականի 27-ամյա ֆուտբոլիստը կասկածվում է 2013-ին «Սանթոսից» «Բարսելոնա» տեղափոխվելիս հարկ վճարելուց խուսափելու մեջ, գրում է Folha de S. Paulo-ն:
Նեյմարը Մարսելոյին հայտնել է, որ ցանկանում է տեղափոխվել «Ռեալ»
30 Ապրիլի 2019 - 13:33
Ֆրանսիական ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարը ցանկանում է տեղափոխվել Մադրիդի «Ռեալ»:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 2538
 
Լրահոս`
 
Պուտինը հետ է կանչել Բելառուսիայում ռուս դեսպանին
Միջազգային, Հասարակություն, Քաղաքական
 
 
 
 
 
Ջուր չի լինելու
Հասարակություն
 
 
 
 
Բախումներ Վենեսուելայում. ԶԼՄ-ներ
Միջազգային, Հասարակություն, Քաղաքական