Facebook   Twitter
 
«Սպայկա» ընկերության տնօրենի փաստաբանական խմբի բողոքի քննությունը հետաձգվեց

«Սպայկա» ընկերության տնօրենի փաստաբանական խմբի բողոքի քննությունը հետաձգվեց

25 Ապրիլի 2019 - 19:46
ՀՀ Քրեական Վերաքննիչ դատարանում, աշխատանքային օրվա ավարտով պայմանավորված, հետաձգվեց «Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանի փաստաբանական խմբի վերաքննիչ բողոքի քննությունը: Նիստի կշարունակվի ապրիլի 29-ին ժամը 11:30-ին։
Փաստաբանները բողոքարկել էին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 2019 թ.-ի ապրիլի 8-ին կայացրած կալանավորման որոշումը։

Հիշեցնենք, որ 2019թ. ապրիլի 4-ին Դավիթ Ղազարյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով (Հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելը օրենսդրությամբ նախատեսված հաշվետվություններ, հաշվարկներ կամ հարկման հիմք հանդիսացող պարտադիր այլ փաստաթղթեր չներկայացնելու կամ նշված փաստաթղթերի մեջ ակնհայտ խեղաթյուրված տվյալներ մտցնելու միջոցով, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով՝ պատժվում է ազատազրկմամբ՝ հինգից տասը տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ):

Նշենք, որ մինչ «Սպայկայի» տնօրենի կալանավորումը ՊԵԿ-ը հայտարարություն էր տարածել, որով տեղեկացնում էր, թե 7.036.666.312 դրամ հարկեր, տուրքեր կամ պարտադիր այլ վճարների հաշվառման համար և մեղադրանքի համար հիմք են հանդիսացել քրեական գործով ձեռք բերված բազմաթիվ ելակետային տվյալներ՝ ապացույցներ, այդ թվում օտարերկրյա պետություններ կատարված հարցումների արդյունքում ստացված համապատասխան փաստաթղթեր:

Ինչին ի պատասխան Սպայկան հայտարարություն էր տարածել, որ հասարակության ուշադրությունը ուզում ենք սևեռել այն փաստի վրա, որ ՊԵԿ-ը չճշտված, ենթադրական բնույթ կրող, ենթադրյալ հարկային պարտավորության վերաբերյալ ընկերության տնօրենի առարկություններին և խորացված ուսումնասիրություն իրականացնելու միջնորդությանը խոսում է սպառնալիքներով:

Միայն նրա համար, որ ընկերության տնօրենը հլու-հնազանդ չի կատարում ներկայացված պահանջը, ՊԵԿ-ը փորձում է օգտագործել կալանք քրեաիրավական գործիքը՝ անձին վախեցնելու և գումար գանձելու համար:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Պուտինը հետ է կանչել Բելառուսիայում ռուս դեսպանին
01 Մայիսի 2019 - 00:00
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հետ է կանչել Բելառուսիայում ռուս դեսպան Միխայիլ Բաբիչին և պաշտոնանկ է արել նրան: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն:
Վենեսուելայում բախումների հետևանքով 35 մարդ է տուժել. լրատվամիջոցներ
30 Ապրիլի 2019 - 23:49
Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասի Ալտամիրա ճանապարհային հանգույցի տարածքում ցուցարարների և իրավապահ մարմինների ներկայացուցիչների միջև տեղի ունեցած բախումների հետևանքով շուրջ 35 մարդ է տուժել, հաղորդում են լրատվամիջոցները:
Բախումներ Վենեսուելայում. ԶԼՄ-ներ
30 Ապրիլի 2019 - 23:26
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ուշադիր հետեւում է Վենեսուելայի իրավիճակին։ Այս մասին նա գրել է Twitter-ի իր միկրոբլոգում։ «ԱՄՆ-ը սատարում է Վենեսուելայի ժողովրդին եւ նրանց ազատությունը»,- նշել է նա։
Ծառուկյանի դեմ ակցիաները պայմանավորված են նրա աճող վարկանիշով․ Նաիրա Զոհրաբյան
30 Ապրիլի 2019 - 23:24
«Իմ քայլը» խմբակցությունում երեւի մարդիկ այլ զբաղմունք չունեն, իրենց օրակարգը երեւի այնքան դատարկ է, որ նման անհեթեթագույն մի առաջարկ պետք է դառնա մամուլի եւ քաղաքական տարբեր շրջանակների քննարկման թեմա։
Ֆրանսիայի բազմաթիվ քաղաքներում շարունակվում են Հայոց ցեղասպանության ոգեկոչման միջոցառումները
30 Ապրիլի 2019 - 23:03
Ապրիլին Ֆրանսիայի բազմաթիվ քաղաքներում անցկացվել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ոգեկոչման միջոցառումներ՝ Ֆրանսիայի պետական ու տեղական մարմինների և ՀՀ դիվանագետների մասնակցությամբ: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից։
Սամվել Ալեքսանյանը հարցաքննվել է Համլետ Ղուշչյանին առեւանգելու գործով
30 Ապրիլի 2019 - 22:57
ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանն այսօր ՀՀ քննչական կոմիտեում վկայի կարգավիճակով հարցաքննվել է հեռուստամեկնաբան Համլետ Ղուշչյանին առեւանգելու ենթադրյալ դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում:
Իմ արխիվը տատս է` Սիրանույշը. Փայլանը Էրդողանին
30 Ապրիլի 2019 - 22:35
Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանն անդրադարձել է շաբաթ օրը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հակահայկական և մերժողական հայտարարություններին, որոնցում կոչ էր անում Հայաստանին և ցեղասպանությունը ճանաչող երկրներին` բացել արխիվները:
Երեւանցի հնդիկները ԱՄՆ 60 քաղաքացու են խաբել․ կիբերհանցագործության դեպք է բացահայտվել (Տեսանյութ)
30 Ապրիլի 2019 - 21:58
Ապրիլի 29-ին ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում հաղորդում է ստացվել, որ Երևանում գործող «Պիկոնետ Տեքնոլոջիս» ՍՊ ընկերության աշխատակիցները ԱՄՆ և Կանադայի օգտատերերի շրջանում տարածում են համակարգչի անվտանգությանը վերաբերող կեղծ նախազգուշացումներ։ Դրանցում նշվում է, որ խնդիրը վերացնելու համար անհրաժեշտ է զանգահարել անվճար հեռախոսահամարով։
Աշխատանքից ազատված տնօրենը դատարանում հաղթել է Մանե Թանդիլյանին
30 Ապրիլի 2019 - 21:52
Երևանի ընդհանուր իրավասության դատարանն ապրիլի 26-ին բավարարել է «Երևանի թիվ 1» տուն-ինտերնատի նախկին տնօրեն Վահան Զուրաբյանի հայցն ընդդեմ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության՝ ի դեմս նախկին նախարար Մանե Թանդիլյանի։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 5411
 
Լրահոս`
 
Պուտինը հետ է կանչել Բելառուսիայում ռուս դեսպանին
Միջազգային, Հասարակություն, Քաղաքական
 
 
 
 
 
Ջուր չի լինելու
Հասարակություն
 
 
 
 
Բախումներ Վենեսուելայում. ԶԼՄ-ներ
Միջազգային, Հասարակություն, Քաղաքական