Facebook   Twitter
 
«Հրապարակ». «Իմ քայլն» այլեւս փակ ռեժիմով «չի հավատաքննում» պաշտոնյաներին. արտահո՞սքն է պատճառը

«Հրապարակ». «Իմ քայլն» այլեւս փակ ռեժիմով «չի հավատաքննում» պաշտոնյաներին. արտահո՞սքն է պատճառը

26 Ապրիլի 2019 - 09:01
«Հրապարակ» թերթը գրում է.
«Տիկին Մակունց, ԱԺ-ն այդպես էլ չունեցավ մամլո խոսնակ, եւ աշխատանքը խորհրդարանի, նրա մեծամասնության հետ բավականին բարդ է ընթանում, որովհետեւ պատգամավորները հիմնականում չեն պատասխանում հեռախոսազանգերին։

«Չունեցանք, որովհետեւ աշխատանքային փոփոխություններ պետք է լինեն, որոնք պետք է նախաձեռնի ԱԺ-ն եւ ոչ թե մեր խմբակցությունը։ Դե ֆակտո չկա նման հաստիք, եւ, այո, պատգամավորներից որեւէ մեկի վրա չդրվեց այդ պարտականությունը, սակայն մեր հավաքների ընթացքում մենք ամեն անգամ շեշտում ենք, որ պատգամավորները պետք է բաց լինեն լրատվամիջոցների առաջ։

Զանգերին հնարավոր է ինչ-ինչ պատճառներով չպատասխանեն, սակայն քառօրյայի ընթացքում դուք հնարավորություն ունեք այդ բացը լրացնելու»:

Ի դեպ, «Իմ քայլն» այլեւս պաշտոնյաներին ֆրակցիա փակ ռեժիմով «հավատաքննության» չի՞ հրավիրում, փոշմանե՞լ եք, ասում են` արտահոսքերն են պատճառը։ «Որոշեցինք հետեւյալ սկզբունքով առաջնորդվել. այն դեպքերում, երբ խնդիրն ունի հրապարակային բնույթ, հանրային հնչեղություն, կհրավիրենք, իսկ առանձին մասնագիտական հարցերի հետ կապված` ավելի ճիշտ է աշխատանքները կազմակերպել հանձնաժողովների տիրույթում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
 
Նմանատիպ նորություններ
«ՀԺ». «Դավիթ Սանասարյանին առաջադրված մեղադրանքն ամջողությամբ հիմնավոր է». ԱԱԾ քննչական դեպարտամենտի ղեկավար
30 Ապրիլի 2019 - 09:50
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ԱԱԾ քննչական դեպարտամենտի ղեկավար Արթուր Աղաջանյանը «Հայկական ժամանակ»-ին տված հարցազրուցում անդրադարձել է Դավիթ Սանասարյանին առաջադրված մեղադրանքին՝ ասելով. «Մենք մեղադրանք առաջադրեցինք քանի որ ունեինք ապացուցողական այն համակցությունները, որն ամբողջությամբ մեզ իրավունք էր վերապահում մեղադրանք առաջադրելու համար:
«Ժամանակ». Ով է, որ չի վախեցել եւ տարիներ շարունակ խաբել է Գագիկ Ծառուկյանին
30 Ապրիլի 2019 - 09:31
«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն հայտարարություն է տարածել Ծաղկաձորի ճոպանուղու կառավարման վերաբերյալ այն բանից հետո, երբ դատախազությունը հայտարարեց ճոպանուղու շահագործման ընթացքում հարկերի չվճարման եւ այդ առումով մոտ 1 միլիոն դոլարի հասնող հարկային պարտավորության մասին:
«168 ժամ». Ո՞ւր է բյուջեի 900 մլն դոլարը. Սա՞ է ստվերի դեմ Փաշինյանի պայքարի արդյունքը
30 Ապրիլի 2019 - 09:21
«168 ժամ» թերթը գրում է. «Ֆինանսների նախարարության հաշվարկներով՝ անցած տարի պետական բյուջեն հարկերի տեսքով չի ստացել ավելի քան 900 մլն դոլար։ Ո՞ւր է այդ գումարը։
«Իրատես». Նիկոլա-վանեցյանական թեւը հեռահար նպատակներ ունի. «զոհաբերություններ» կլինեն
30 Ապրիլի 2019 - 09:13
«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե շատ լուրջ մարտեր են ընթանում իշխանական թեւերի միջեւ. մինչ նիկոլա-վանեցյանական թեւը ցանկանում է, որ խորհրդարանական եւ արտախորհրդարանական ընդդիմությունը պայքարի սորոսականների դեմ, իրենք լինեն «մարտի» արդյունքները պոստ-ֆակտում արձանագրողներ, ընդդիմադիր դաշտը շատ գրագետ հետ է քաշվել` թողնելով, որ իշխանությունն ինքն իրեն ուտի, մաշվի:
«Հրապարակ». Տիգրան Սարգսյանի անվրդով կարգավիճակը. Նա դրա համար պարտական է ԲՀԿ-ին
30 Ապրիլի 2019 - 09:11
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ Երեւանում կայացավ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստը, որին մասնակցում էին ՌԴ առաջին փոխվարչապետը, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի փոխվարչապետները։
«Ժամանակ». ՀՀ-ն ցանկանում են ֆիքսել գազի երկարաժամկետ գին, սակայն ռուսական կողմը պատրաստ չէ նման համաձայնության
30 Ապրիլի 2019 - 09:10
«ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հայաստանյան այցի ժամանակ քննարկվելու է Հայաստանին մատակա­րարվող գազի գնի հարցը:
«Փաստ». «Մարզը վերցրել եմ, մնացել է Աբովյանը». Կոտայքի մարզպետն անձամբ կզբաղվի նախընտրական քարոզարշավով, որ ռիսկային «կիքսեր» թույլ չտրվեն
30 Ապրիլի 2019 - 09:09
«Մամուլն արդեն անդրադարձել է, որ ՔՊ-ում այնքան էլ միանշանակ չեն վերաբերվում առաջիկայում Աբովյանում սպասվող համայնքի ղեկավարի ընտրություններին Կոտայքի մարզպետի կողմից առաջարկվող թեկնածուին, մի խոսքով՝ ամեն ինչ այնքան էլ հարթ չի ընթանում:
«Իրատես». Վազգեն Մանուկյանը հակաիշխանական բեւեռ է ձեւավորում. հայտնի է շրջանակը. հանդիպում են «Բլուր»-ում
30 Ապրիլի 2019 - 09:08
«Իրատես» թերթը գրում է. «Երեկ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը հաստատեց այն տեղեկությունը, որ քաղաքական ակումբ է ստեղծել։
«Իրատես». Իշխանությունն ուզում է Ծառուկյանից «խլել» գործարանը. Վերջինս շատ հաստատակամ է
30 Ապրիլի 2019 - 08:40
«Իրատես» թերթը գրում է. «Արարատցեմենտ» ընկերության շուրջ ստեղծված «հակամարտությունն» իրականում այնքան էլ ցեմենտի բարձր կամ ցածր գնի հետ կապ չունի, անգամ «կլինկերի» խնդիրը չէ։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 1573
 
Լրահոս`
 
Պուտինը հետ է կանչել Բելառուսիայում ռուս դեսպանին
Միջազգային, Հասարակություն, Քաղաքական
 
 
 
 
 
Ջուր չի լինելու
Հասարակություն
 
 
 
 
Բախումներ Վենեսուելայում. ԶԼՄ-ներ
Միջազգային, Հասարակություն, Քաղաքական