Facebook   Twitter
 
«Ժողովուրդ». Հնացած տեխնիկան՝ խոչընդոտ. օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականաց­նելիս իրավապահ համակարգը խնդրի առաջ է կանգնում

«Ժողովուրդ». Հնացած տեխնիկան՝ խոչընդոտ. օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականաց­նելիս իրավապահ համակարգը խնդրի առաջ է կանգնում

26 Ապրիլի 2019 - 09:03
«ՀՀ գլխավոր դատախազության 2018թ. գործունեության վերաբերյալ հաշվետվության մեջ մեկ ուշագրավ արձանագրում «Հանցագործությունների բացահայտման միջոցների շարքում աստիճանաբար արդյունավետության պակաս է արձանագրվում հե­ռախոսային խոսակցությունների վերահսկում օպերատիվ-հետախուզական միջոցառման դեպքում:
Ակնհայտ է, որ, նախ, հետաքն­նության մարմինների ունեցած տեխնիկական հնարավորությունները ժամանակի ընթացքում անփոփոխ են մնում հանցագործու­թյունների թվի տարեկան կայուն աճի պայմաններում, բացի դրանից՝ առկա տեխնիկական հնարավորությունները թույլ են տալիս վե­րահսկելու սովորական բջջային կապով իրականացվող հեռախոսազրույցները այն դեպքում, երբ բջջային հեռախոսների համապա­տասխան ծրագրային հավելվածները ավելի շատ են օգտագործվում, և դրանք վերահսկել, որպես կանոն, հնարավոր չէ»:

Այլ կերպ ասած, գլխավոր դատախազությունն արձանագրում է, որ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականաց­նելիս իրավապահ համակարգը լուրջ խնդրի առաջ է կանգնում, եթե հանցագործության մեջ կասկածվողները կամ մեղադրյալներն իրար հետ շփվել են Whatsapp, Viber, Telegram և այլ հավելվածների միջոցով: Պատահական չէ, որ շատերը, հենց այս հանգաման­քը նկատի ունենալով գերադասում են կարևոր զրույցների ժամանակ հենց այդ բջջային հավելվածներն օգտագործել:

Ու հետաքր­քիրն այն է, որ իրավապահների աշխատանքն ավելի դժվարացնում է այն հանգամանքը, որ տարիներ շարունակ չեն թարմացվում տեխնիկական հնարավորությունները: Ասել է թե՝ իրավապահ համակարգը պարզապես հետ է մնում ժամանակից: Մինչդեռ եթե նկա­տի ունենանք հանգամանքը, որ տեղեկատվական տեխնոլոգիաների դարաշրջանում շատ հանցագործություններ արվում են տեխ­նիկական սարքավորումների միջոցով իրավապահ համակարգի վերազինումն իսկապես հույժ անհրաժեշտ է դառնում:

Ի վերջո, հաճախ խոսքը ոչ միայն հասարակ հանցագործությունների, այլ նաև շատ ավելի լուրջ դեպքերի մասին է»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
 
Նմանատիպ նորություններ
«ՀԺ». «Դավիթ Սանասարյանին առաջադրված մեղադրանքն ամջողությամբ հիմնավոր է». ԱԱԾ քննչական դեպարտամենտի ղեկավար
30 Ապրիլի 2019 - 09:50
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ԱԱԾ քննչական դեպարտամենտի ղեկավար Արթուր Աղաջանյանը «Հայկական ժամանակ»-ին տված հարցազրուցում անդրադարձել է Դավիթ Սանասարյանին առաջադրված մեղադրանքին՝ ասելով. «Մենք մեղադրանք առաջադրեցինք քանի որ ունեինք ապացուցողական այն համակցությունները, որն ամբողջությամբ մեզ իրավունք էր վերապահում մեղադրանք առաջադրելու համար:
«Ժամանակ». Ով է, որ չի վախեցել եւ տարիներ շարունակ խաբել է Գագիկ Ծառուկյանին
30 Ապրիլի 2019 - 09:31
«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն հայտարարություն է տարածել Ծաղկաձորի ճոպանուղու կառավարման վերաբերյալ այն բանից հետո, երբ դատախազությունը հայտարարեց ճոպանուղու շահագործման ընթացքում հարկերի չվճարման եւ այդ առումով մոտ 1 միլիոն դոլարի հասնող հարկային պարտավորության մասին:
«168 ժամ». Ո՞ւր է բյուջեի 900 մլն դոլարը. Սա՞ է ստվերի դեմ Փաշինյանի պայքարի արդյունքը
30 Ապրիլի 2019 - 09:21
«168 ժամ» թերթը գրում է. «Ֆինանսների նախարարության հաշվարկներով՝ անցած տարի պետական բյուջեն հարկերի տեսքով չի ստացել ավելի քան 900 մլն դոլար։ Ո՞ւր է այդ գումարը։
«Իրատես». Նիկոլա-վանեցյանական թեւը հեռահար նպատակներ ունի. «զոհաբերություններ» կլինեն
30 Ապրիլի 2019 - 09:13
«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե շատ լուրջ մարտեր են ընթանում իշխանական թեւերի միջեւ. մինչ նիկոլա-վանեցյանական թեւը ցանկանում է, որ խորհրդարանական եւ արտախորհրդարանական ընդդիմությունը պայքարի սորոսականների դեմ, իրենք լինեն «մարտի» արդյունքները պոստ-ֆակտում արձանագրողներ, ընդդիմադիր դաշտը շատ գրագետ հետ է քաշվել` թողնելով, որ իշխանությունն ինքն իրեն ուտի, մաշվի:
«Հրապարակ». Տիգրան Սարգսյանի անվրդով կարգավիճակը. Նա դրա համար պարտական է ԲՀԿ-ին
30 Ապրիլի 2019 - 09:11
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ Երեւանում կայացավ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստը, որին մասնակցում էին ՌԴ առաջին փոխվարչապետը, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի փոխվարչապետները։
«Ժամանակ». ՀՀ-ն ցանկանում են ֆիքսել գազի երկարաժամկետ գին, սակայն ռուսական կողմը պատրաստ չէ նման համաձայնության
30 Ապրիլի 2019 - 09:10
«ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հայաստանյան այցի ժամանակ քննարկվելու է Հայաստանին մատակա­րարվող գազի գնի հարցը:
«Փաստ». «Մարզը վերցրել եմ, մնացել է Աբովյանը». Կոտայքի մարզպետն անձամբ կզբաղվի նախընտրական քարոզարշավով, որ ռիսկային «կիքսեր» թույլ չտրվեն
30 Ապրիլի 2019 - 09:09
«Մամուլն արդեն անդրադարձել է, որ ՔՊ-ում այնքան էլ միանշանակ չեն վերաբերվում առաջիկայում Աբովյանում սպասվող համայնքի ղեկավարի ընտրություններին Կոտայքի մարզպետի կողմից առաջարկվող թեկնածուին, մի խոսքով՝ ամեն ինչ այնքան էլ հարթ չի ընթանում:
«Իրատես». Վազգեն Մանուկյանը հակաիշխանական բեւեռ է ձեւավորում. հայտնի է շրջանակը. հանդիպում են «Բլուր»-ում
30 Ապրիլի 2019 - 09:08
«Իրատես» թերթը գրում է. «Երեկ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը հաստատեց այն տեղեկությունը, որ քաղաքական ակումբ է ստեղծել։
«Իրատես». Իշխանությունն ուզում է Ծառուկյանից «խլել» գործարանը. Վերջինս շատ հաստատակամ է
30 Ապրիլի 2019 - 08:40
«Իրատես» թերթը գրում է. «Արարատցեմենտ» ընկերության շուրջ ստեղծված «հակամարտությունն» իրականում այնքան էլ ցեմենտի բարձր կամ ցածր գնի հետ կապ չունի, անգամ «կլինկերի» խնդիրը չէ։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 1573
 
Լրահոս`
 
Պուտինը հետ է կանչել Բելառուսիայում ռուս դեսպանին
Միջազգային, Հասարակություն, Քաղաքական
 
 
 
 
 
Ջուր չի լինելու
Հասարակություն
 
 
 
 
Բախումներ Վենեսուելայում. ԶԼՄ-ներ
Միջազգային, Հասարակություն, Քաղաքական