Facebook   Twitter
 
Ատոմ Ջանջուղազյանը հասկացությունները շփոթել է. 440 մլրդ դրամի հարկային ստվեր գոյություն չունի. ՊԵԿ նախագահ

Ատոմ Ջանջուղազյանը հասկացությունները շփոթել է. 440 մլրդ դրամի հարկային ստվեր գոյություն չունի. ՊԵԿ նախագահ

30 Ապրիլի 2019 - 13:51
Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը հարկային ծախս եւ հարկային պոտենցիալ հասկացությունները շփոթել է: Այս մասին, այսօր՝ ապրիլի 30-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը՝ անդրադառնալով կառավարության նիստում Ջանջուղազյանի հայտարարությանը, թե Հայաստանը նախորդ տարի իր հարկային պոտենցիալից շուրջ 440 մլրդ դրամի հարկ չի հավաքագրել:
Անանյանի խոսքով, կա հարկային ծախս հասկացություն եւ հարկային պոտենցիալ հասկացություն. «Հարկային ծախսն այն մեծությունն է, որ հարկային արտոնությունների պատճառով թերի են հավաքագրվում եկամուտները: Այո, մոտ 440 մլրդ դրամի չափով հարկեր չեն հավաքագրվել այդ պատճառով: Դուք կարող եք 2015-ի ուղերձ-բացատրագրում նայել, որ հարկային ծախսը գնահատվում է 442 մլրդ դրամ:

Հավանաբար պարոն Ջանջուղազյանը հարկային ծախս եւ հարկային պոտենցիալ հասկացությունները շփոթել է: Այսինքն թերակատարման մասին չի խոսքը: Այո, գումար կորում է, երբ օրենքով հարկային արտոնություն ես տալիս եւ այդ գումարը չի հավաքագրվում բյուջե: Օրինակ առողջապահության ոլորտն ազատված է ավելացված արժեքի հարկից եւ այդ արտոնության չափը գնահատվում է 25-30 մլրդ դոլար: Այ դա մենք կորցնում ենք»,-ասաց ՊԵԿ նախագահը:

Նա նաեւ նշեց, որ կա նաեւ հարկային ներուժ հասկացություն. «դա այն է, որ երկիրն ունի այդպիսի պոտենցիալ, բայց թերի վարչարարության պատճառով չենք կարողանում հավաքագրել: Բայց ոչ ոք նման հաշվարկ չի անում, թե որքան է հարկային պոտենցիալը:

Այո, կա հարկային ստվեր, որը հաշվարկելու տարբեր մեթոդաբանություններ կան: Բայց 440-460 մլրդ դրամի հարկային ստվեր գոյություն չունի: Դա այնքան հասարակ բան է, որ իմ տեղակալը սուբորդինացիայից եւ էթիկայից ելնելով չի փորձել ուղղել պարոն Ջանջուղազյանին»:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Արտակարգ դեպք Լոռու մարզում. 60-ամյա տղամարդը դիմել է ոստիկանություն և հայտնել, որ գյուղապետը իրեն ծեծի է ենթարկել
01 Մայիսի 2019 - 00:03
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Սպիտակի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում՝ երեկ՝ ապրիլի 29-ին, ոստիկանության Սպիտակի բաժին դիմած Երևան քաղաքի բնակիչ, 60-ամյա Մարտին Սահակյանի դիմումի փաստով:
Պուտինը հետ է կանչել Բելառուսիայում ռուս դեսպանին
01 Մայիսի 2019 - 00:00
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հետ է կանչել Բելառուսիայում ռուս դեսպան Միխայիլ Բաբիչին և պաշտոնանկ է արել նրան: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն:
Հաղորդավարը եթերում առանց թույլտվության համուբուրել է մի կնոջ և զայրացրել Շառլիզ Թերոնին (Տեսանյութ)
30 Ապրիլի 2019 - 23:57
Դերասանուհի Շառլիզ Թերոնը դատապարտել է ֆրանսիացի հեռուստահաղորդավար Սիրիլ Հանունայի պահվածքը, որը հանկարծակի համբուրել է ստուդիայում գտնվող կնոջը: Նրա բողոքներին միացել են Համացանցի շատ օգտատերեր։
Բերդում «Opel»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրական սյանը
30 Ապրիլի 2019 - 23:55
Ապրիլի 30-ին, ժամը 22:00-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Տավուշի մարզի Բերդ քաղաքի «Ֆլեշ» բենզալցակայանի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան բախվել է էլեկտրական սյանը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայ-լեհական դարավոր բարեկամությանը նվիրված Արամ Խաչատրյանի անվան տրիոյի համերգ՝ Վարշավայում
30 Ապրիլի 2019 - 23:51
Ապրիլի 29-ին Վարշավայի «Լաժենկի պուրակի թագավորական պալատի թատրոնի սրահում տեղի ունեցավ հայ-լեհական դարավոր բարեկամությանը և Լեհաստանի պետականության վերականգնման հարյուրամյակին նվիրված «Արամ Խաչատրյանի անվան տրիոյի» համերգը:
Վենեսուելայում բախումների հետևանքով 35 մարդ է տուժել. լրատվամիջոցներ
30 Ապրիլի 2019 - 23:49
Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասի Ալտամիրա ճանապարհային հանգույցի տարածքում ցուցարարների և իրավապահ մարմինների ներկայացուցիչների միջև տեղի ունեցած բախումների հետևանքով շուրջ 35 մարդ է տուժել, հաղորդում են լրատվամիջոցները:
Ջուր չի լինելու
30 Ապրիլի 2019 - 23:41
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված,ս.թ. մայիսի 2-ին ժամը 10:00-ից մինչև մայիսի 3-ը ժամը 10։00 կդադարեցվի`
Ինչո՞ւ չի կարելի վստահել հղիության սովորական թեստերին
30 Ապրիլի 2019 - 23:39
Հղիության թեստերի հանդեպ զգույշ վերաբերմունք պետք է ցուցաբերել, քանի որ 11 թեստից 9-ը հաճախ կարող է կեղծ բացասական արդյունք ցույց տալ. կինը կարող է հղիանալ, բայց թեստը դա կարող է ցույց չտալ։ Այս մասին նախազգուշացնում են Վաշինգտոնի համալսարանի աշխատակիցները։
Մեսին իմ տեսած լավագույն ֆուտբոլիստն է. Կլոպ
30 Ապրիլի 2019 - 23:37
Մեսին իմ տեսած լավագույն ֆուտբոլիստն է, ասել է անգլիական «Լիվերպուլի» գերմանացի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը «Բարսելոնայի» դեմ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին հանդիպման նախօրեին։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 17888
 
Լրահոս`
 
Պուտինը հետ է կանչել Բելառուսիայում ռուս դեսպանին
Միջազգային, Հասարակություն, Քաղաքական
 
 
 
 
 
Ջուր չի լինելու
Հասարակություն
 
 
 
 
Բախումներ Վենեսուելայում. ԶԼՄ-ներ
Միջազգային, Հասարակություն, Քաղաքական