Facebook   Twitter
 
E-court​ ​համակարգ​ի գործարկման արդյունքում դատարանները կներկայանան նոր, հեղափոխական մոդելով. Արտակ Զեյնալյան

E-court​ ​համակարգ​ի գործարկման արդյունքում դատարանները կներկայանան նոր, հեղափոխական մոդելով. Արտակ Զեյնալյան

30 Ապրիլի 2019 - 16:41
Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն այսօր մասնակցել է «Դատական գործերի փաստաթղթերի թվայնացում և էլեկտրոնային դատարանների համակարգի ներդրում Հայաստանի Հանրապետությունում» ծրագրի ավարտական միջոցառմանը, տեղեկացնում է Արդարադատության նախարարության մամուլի ծառայությունը:
Վերջինին մասնակցել են նաև ՀՀ բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը, ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսին, Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը, դատավորներ, այլք:

Ծրագիրն իրականացվել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսական աջակցությամբ՝ ՀՀ արդարադատության նախարարության «Դատաիրավական ծրագրերի իրականացման գրասենյակ»-ի կողմից՝ Բարձրագույն Դատական Խորհրդի հետ սերտ համագործակցությամբ: Ծրագրի շրջանակում ստեղծվել է E-court համակարգը։

Նախարար Զեյնալյանը, կարևորելով ժամանակի հրամայականը բավարարող էլեկտրոնային համակարգերի ստեղծումը, նշել է, որ այդ առումով Արդարադատության նախարարությունը դրական փորձառություն ունի. դեռևս 2008 թվականից նախարարության կողմից մշակվել և ներդրվել են մեկ տասնյակից ավելի էլեկտրոնային համակարգեր:

«Էլեկտրոնային դատարան համակարգն այն համարձակ նորարարությունն է, որ Արդարադատության նախարարությունը նախաձեռնեց ԱՄՆ ՄԶԳ-ի հետ համատեղ: Ծրագրի գործարկման արդյունքում ակնկալում ենք, որ դատարանները կներկայանան նոր հեղափոխական մոդելով, մասնավորապես, կիրականացվեն մի շարք բարեփոխումներ»,- ասել է Արտակ Զեյնալյանը։

Նախարարն այդ առումով կարևորել է քաղաքացիական գործերով էլեկտրոնային հայցադիմում ներկայացնելու հնարավորության ստեղծումը, մեկ ատյանի դատարանից մյուս ատյանի դատարան գործը էլեկտրոնային եղանակով փոխանցելու հնարավորությունը, դատարանների ներքին փաստաթղթաշրջանառության անցումը էլեկտրոնային եղանակի, էլեկտրոնային եղանակով գործի բոլոր նյութերին ծանոթանալու տեխնիկական հնարավորությունը, Էլեկտրոնային ծանուցումների համակարգի ներդրումը, որը թույլ կտա գործարկել դատարանների և կողմերի միջև էլեկտրոնային ծանուցման բոլոր հնարավորությունները, փաստաբանների էլեկտրոնային ռեեստրի ստեղծումն ու էլեկտրոնային դատարան համակարգի համակցումը բոլոր անհրաժեշտ էլեկտրոնային կառավարման համակարգերին:

«Մենք գիտենք, որ ուշացած արդարադատությունը մերժված արդարադատություն է: Մենք պետք է ոչ միայն դատարան «մուտք գործելը» դարձնենք մատչելի, այլև այնտեղից «դուրս գալը», որպեսզի արագ վրա հասնի վեճի հանգուցալուծումը»,- նշել է արդարադատության նախարարը՝ հավելելով, որ ծրագրեր են իրականացվում դատարանները բեռնաթափելու նպատակով: Նրա խոսքով՝ արդյունավետ կառավարման գիտակարգը հանգել է հետևյալ բանաձևին՝ 100 հազար բնակչի հաշվարկով պետք է լինի 21 դատավոր, իսկ այսօր Հայաստանում դրանց թիվը 7-ն է, և Հայաստանը Եվրոպայի խորհրդում եզրափակիչն է: Նախարարը նշել է, որ այս առումով դեռ անելիքներ կան:

Ծրագրի նպատակն է մշակել և ներդնել էլեկտրոնային դատարանների, այդ թվում՝ էլեկտրոնային հայցերի ներկայացման համակարգ, որը կապահովի առցանց հաղորդակցություն դատարանների և դատարանից օգտվողների միջև, կբարելավի դատական գործերի նյութերին և դատական տեղեկատվությանն առավել լայն հանրային հասանելիությունը, կնպաստի դատավարական գործընթացների դյուրացմանը, արագացմանը և ծախսերի նվազեցմանը:

Ներկա փուլում նախատեսվում է հայցերի համակարգը ներդնել մեկ դատարանում՝ «Վճարման կարգադրություն» տեսակի գործերի մասով։ Թեստավորման արդյունքների հիման վրա համակարգը կբարելավվի և աստիճանաբար կներդրվի բոլոր դատարաններում`քաղաքացիական բոլոր վարույթներով: Այս կերպ հնարավոր է ապահովել գործող համակարգից նորին սահուն անցումը:

E-court համակարգը զգալիորեն կբարձրացնի քաղաքացիների դատական տեղեկատվության մատչելիության մակարդակը, դատարանների հաշվետվողականությունը, դատական որոշումների կանխատեսելիությունը, դատական իշխանության նկատմամբ հասարակության վստահության բարձրացումը:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Արտակարգ դեպք Լոռու մարզում. 60-ամյա տղամարդը դիմել է ոստիկանություն և հայտնել, որ գյուղապետը իրեն ծեծի է ենթարկել
01 Մայիսի 2019 - 00:03
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Սպիտակի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում՝ երեկ՝ ապրիլի 29-ին, ոստիկանության Սպիտակի բաժին դիմած Երևան քաղաքի բնակիչ, 60-ամյա Մարտին Սահակյանի դիմումի փաստով:
Պուտինը հետ է կանչել Բելառուսիայում ռուս դեսպանին
01 Մայիսի 2019 - 00:00
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հետ է կանչել Բելառուսիայում ռուս դեսպան Միխայիլ Բաբիչին և պաշտոնանկ է արել նրան: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն:
Հաղորդավարը եթերում առանց թույլտվության համուբուրել է մի կնոջ և զայրացրել Շառլիզ Թերոնին (Տեսանյութ)
30 Ապրիլի 2019 - 23:57
Դերասանուհի Շառլիզ Թերոնը դատապարտել է ֆրանսիացի հեռուստահաղորդավար Սիրիլ Հանունայի պահվածքը, որը հանկարծակի համբուրել է ստուդիայում գտնվող կնոջը: Նրա բողոքներին միացել են Համացանցի շատ օգտատերեր։
Բերդում «Opel»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրական սյանը
30 Ապրիլի 2019 - 23:55
Ապրիլի 30-ին, ժամը 22:00-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Տավուշի մարզի Բերդ քաղաքի «Ֆլեշ» բենզալցակայանի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան բախվել է էլեկտրական սյանը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայ-լեհական դարավոր բարեկամությանը նվիրված Արամ Խաչատրյանի անվան տրիոյի համերգ՝ Վարշավայում
30 Ապրիլի 2019 - 23:51
Ապրիլի 29-ին Վարշավայի «Լաժենկի պուրակի թագավորական պալատի թատրոնի սրահում տեղի ունեցավ հայ-լեհական դարավոր բարեկամությանը և Լեհաստանի պետականության վերականգնման հարյուրամյակին նվիրված «Արամ Խաչատրյանի անվան տրիոյի» համերգը:
Վենեսուելայում բախումների հետևանքով 35 մարդ է տուժել. լրատվամիջոցներ
30 Ապրիլի 2019 - 23:49
Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասի Ալտամիրա ճանապարհային հանգույցի տարածքում ցուցարարների և իրավապահ մարմինների ներկայացուցիչների միջև տեղի ունեցած բախումների հետևանքով շուրջ 35 մարդ է տուժել, հաղորդում են լրատվամիջոցները:
Ջուր չի լինելու
30 Ապրիլի 2019 - 23:41
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված,ս.թ. մայիսի 2-ին ժամը 10:00-ից մինչև մայիսի 3-ը ժամը 10։00 կդադարեցվի`
Ինչո՞ւ չի կարելի վստահել հղիության սովորական թեստերին
30 Ապրիլի 2019 - 23:39
Հղիության թեստերի հանդեպ զգույշ վերաբերմունք պետք է ցուցաբերել, քանի որ 11 թեստից 9-ը հաճախ կարող է կեղծ բացասական արդյունք ցույց տալ. կինը կարող է հղիանալ, բայց թեստը դա կարող է ցույց չտալ։ Այս մասին նախազգուշացնում են Վաշինգտոնի համալսարանի աշխատակիցները։
Մեսին իմ տեսած լավագույն ֆուտբոլիստն է. Կլոպ
30 Ապրիլի 2019 - 23:37
Մեսին իմ տեսած լավագույն ֆուտբոլիստն է, ասել է անգլիական «Լիվերպուլի» գերմանացի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը «Բարսելոնայի» դեմ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին հանդիպման նախօրեին։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 17888
 
Լրահոս`
 
Պուտինը հետ է կանչել Բելառուսիայում ռուս դեսպանին
Միջազգային, Հասարակություն, Քաղաքական
 
 
 
 
 
Ջուր չի լինելու
Հասարակություն
 
 
 
 
Բախումներ Վենեսուելայում. ԶԼՄ-ներ
Միջազգային, Հասարակություն, Քաղաքական