Facebook   Twitter
 
Բացահայտում եմ ՀՀ ԱԺ աշխատակազմի ներկայիս ղեկավար՝ Տիգրան Գալստյանի ստախոսությունը. Արսեն Բաբայան

Բացահայտում եմ ՀՀ ԱԺ աշխատակազմի ներկայիս ղեկավար՝ Տիգրան Գալստյանի ստախոսությունը. Արսեն Բաբայան

30 Ապրիլի 2019 - 18:25
Արսեն Բաբայանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Ինչպես խոստացել էի բացահայտում եմ ՀՀ ԱԺ աշխատակազմի ներկայիս ղեկավար՝ Տիգրան Գալստյանի ստախոսությունը․

Նախ` նրան հորդորում եմ, այսուհետ՝ չփորձել մեր հաշվին (ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար կազմի) ինքնահաստատվել, չփորձել մեր հաշվին կայանալ, ինչպես նաև պետական կառավարման համակարգում իր անփորձությունը չփորձել մեր ուսերին փաթաթել (Ջորջ Օրուելի ականջը կանչի): Այսպիսով․

Սուտ թիվ 1.

Լրագրողի հարցին՝ «Ո՞վ է որոշել, որ լրագրողների, ինչպես նաև ԱԺ աշխատակազմի, հյուրերի պայուսակները պետք է զննող սարքի միջոցով անցկացնել ոչ միայն ԱԺ մուտք գործելիս, այլ նաև դուրս գալիս, ո՞վ է խորհրդարան մտնող-դուրս եկող բոլոր մարդկանց մեջ պոտենցիալ «գող» տեսնում» աշխատակազմի ներկայիս ղեկավարը պատասխանել է՝ «Ախր, գլոբալ առումով Դուք մի բան եք ասում, որ իրականում նախկին որոշումն այդ մասով փոփոխության չի ենթարկվել պարզապես նախկինում չի պահպանել ներքին ռեժիմը»:

Բացահայտում․

Նշված կարգավորումն ամբողջությամբ փոփոխվել է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի 2019թ-ի փետրվարի 12-ի ՆՈ-01-Լ որոշմամբ:
Մասնավորապես, մեր ղեկավարման ժամանակ գործող կարգավորման համաձայն՝ անձանց մուտքն (ելքն) իրականացվում էր համապատասխան սարքերով ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ զննում անցնելուց հետո, իսկ այդ ԿԱՐԳԸ սահմանում էր, որ անձանց պայուսակները զննում անցնում են միայն մուտք գործելիս:

Նոր ղեկավարության կողմից կատարված փոփոխությամբ սահմանվել է, որ անձանց մուտքը (ելքը) իրականացվում է համապատասխան տեխնիկական սարքերով ՊԱՐՏԱԴԻՐ զննում անցնելուց հետո: Այսինքն` փաստ է, որ անձանց ելքի ժամանակ պայուսակների զննումը ՊԱՐՏԱԴԻՐ է դարձվել հենց Տիգրան Գալստյանի կառավարման օրոք, 2019թ-ի փետրվարի 12-ից:

Սուտ թիվ 2.

ԱԺ աշխատակազմի ներկայիս ղեկավարը հայտնել է, թե իբր՝ «… Մենք մի քանի որոշում ենք փոփոխության ենթարկել, օրինակ՝ էլեկտրոնային սարքերի՝ տեխնիկական միջոցով մտնելու հետ կապված է եղել, ինչ մեքենաներ կարող են թույլ տալ շենք մտնել, ինչպես նաև, որ փոխնախարարերն առանց անցագրի կարողանան ներս մտնել, որովհետև նախկինում եկել, ժամերով սպասել են: Եթե նախկինում նախարարները մուտք են գործել մեքենաներով ԱԺ տարածք, հիմա այդ մասն էլ է հանված, միայն հատուկ պաշտպանվող անձինք են՝ դատախազ և այլն, անվտանգության խորհրդի անդամներ»:


Բացահայտում․

Բացահայտ սուտ է այն պնդումը, թե նախկինում նախարարները մուտք են գործել մեքենաներով: Այդպիսի իրավունք ունեցող նախարարներից են եղել ՄԻԱՅՆ պաշտպանության և արտաքին գործերի նախարարները, որոնք, ներկայումս, կատարված փոփոխություններից հետո էլ շարունակում են ունենալ այդ իրավունքը: ԱԺ-ում հավատարմագրված լրագրողները կփաստեն, որ մեր ղեկավարման ժամանակ մշտապես տեսել են, որ նախարարներն ԱԺ տարածք են մտել բացառապես ոտքով, և մինչև շենք մտնելն էլ նույն լրագրողները բազմիցս զրուցել են քայլող նախարարների հետ:

Մեր ղեկավարման ընթացքում չի եղել որևէ դեպք, որ փոխնախարարը ժամերով սպասի անցագրի: Չի եղել այն պարզ պատճառով, որ կառավարության ներկայացուցիչների մուտքի հետ կապված հարցերը լուծվել են ՀՀ ԱԺ-ում կառավարության ներկայացուցչի միջոցով, և լուծվել են մշտապես շատ օպերատիվ, քանի որ փոխնախարարներին տրվել են շենք մուտք գործելու երկարաժամկետ անցագրեր:

Բացի վերոգրյալից, Տիգրան Գալստյանը վերջերս մամուլում անդրադառնալով մեր կառավարման տնտեսումներին՝ դրանք փորձել է դնել կասկածի տակ:

Խոսելով մեր տնտեսումներից՝ նա առնվազն պետք է տեղեկացված լիներ, որ իրեն սպասարկող Տոյոտան, ինչպես նաև ևս երեքը, Մերսեդես միկրոավտոբուսը, որոնք առկա են ԱԺ աշխատակազմի հաշվեկշռում, և մի շարք այլ գույք, նախատեսված չեն եղել 2018 թվականի բյուջով և ձեռք են բերվել բացառապես տնտեսումների հաշվին:

Բարեկամաբար խորհուրդ․ պարոն Գալստյան, եթե Ձեզ չի հաջողվում մեզնից լավ աշխատել, ապա դրա պատճառները փնտրեք բացառապես Ձեր մեջ: Մենք միայն ուրախ կլինենք, որ Ձեզ հաջողվի մեր ստեղծածն էլ ավելի զարգացնել, իսկ կիսատ մնացածները՝ ավարտին հասցնել: Երբեմն խորհրդակցեք աշխատակազմի աշխատողների հետ, որոնց գերակշիռ մեծամասնությունը պրոֆեսիոնալներ են:

Իսկ վերջում, ցիտում եմ հանրահայտ հորդորը՝ «հանգի՛ստ նստեք տեղներդ», բայց և աշխատեք․․․

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Արտակարգ դեպք Լոռու մարզում. 60-ամյա տղամարդը դիմել է ոստիկանություն և հայտնել, որ գյուղապետը իրեն ծեծի է ենթարկել
01 Մայիսի 2019 - 00:03
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Սպիտակի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում՝ երեկ՝ ապրիլի 29-ին, ոստիկանության Սպիտակի բաժին դիմած Երևան քաղաքի բնակիչ, 60-ամյա Մարտին Սահակյանի դիմումի փաստով:
Պուտինը հետ է կանչել Բելառուսիայում ռուս դեսպանին
01 Մայիսի 2019 - 00:00
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հետ է կանչել Բելառուսիայում ռուս դեսպան Միխայիլ Բաբիչին և պաշտոնանկ է արել նրան: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն:
Հաղորդավարը եթերում առանց թույլտվության համուբուրել է մի կնոջ և զայրացրել Շառլիզ Թերոնին (Տեսանյութ)
30 Ապրիլի 2019 - 23:57
Դերասանուհի Շառլիզ Թերոնը դատապարտել է ֆրանսիացի հեռուստահաղորդավար Սիրիլ Հանունայի պահվածքը, որը հանկարծակի համբուրել է ստուդիայում գտնվող կնոջը: Նրա բողոքներին միացել են Համացանցի շատ օգտատերեր։
Բերդում «Opel»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրական սյանը
30 Ապրիլի 2019 - 23:55
Ապրիլի 30-ին, ժամը 22:00-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Տավուշի մարզի Բերդ քաղաքի «Ֆլեշ» բենզալցակայանի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան բախվել է էլեկտրական սյանը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայ-լեհական դարավոր բարեկամությանը նվիրված Արամ Խաչատրյանի անվան տրիոյի համերգ՝ Վարշավայում
30 Ապրիլի 2019 - 23:51
Ապրիլի 29-ին Վարշավայի «Լաժենկի պուրակի թագավորական պալատի թատրոնի սրահում տեղի ունեցավ հայ-լեհական դարավոր բարեկամությանը և Լեհաստանի պետականության վերականգնման հարյուրամյակին նվիրված «Արամ Խաչատրյանի անվան տրիոյի» համերգը:
Վենեսուելայում բախումների հետևանքով 35 մարդ է տուժել. լրատվամիջոցներ
30 Ապրիլի 2019 - 23:49
Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասի Ալտամիրա ճանապարհային հանգույցի տարածքում ցուցարարների և իրավապահ մարմինների ներկայացուցիչների միջև տեղի ունեցած բախումների հետևանքով շուրջ 35 մարդ է տուժել, հաղորդում են լրատվամիջոցները:
Ջուր չի լինելու
30 Ապրիլի 2019 - 23:41
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված,ս.թ. մայիսի 2-ին ժամը 10:00-ից մինչև մայիսի 3-ը ժամը 10։00 կդադարեցվի`
Ինչո՞ւ չի կարելի վստահել հղիության սովորական թեստերին
30 Ապրիլի 2019 - 23:39
Հղիության թեստերի հանդեպ զգույշ վերաբերմունք պետք է ցուցաբերել, քանի որ 11 թեստից 9-ը հաճախ կարող է կեղծ բացասական արդյունք ցույց տալ. կինը կարող է հղիանալ, բայց թեստը դա կարող է ցույց չտալ։ Այս մասին նախազգուշացնում են Վաշինգտոնի համալսարանի աշխատակիցները։
Մեսին իմ տեսած լավագույն ֆուտբոլիստն է. Կլոպ
30 Ապրիլի 2019 - 23:37
Մեսին իմ տեսած լավագույն ֆուտբոլիստն է, ասել է անգլիական «Լիվերպուլի» գերմանացի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը «Բարսելոնայի» դեմ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին հանդիպման նախօրեին։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 17888
 
Լրահոս`
 
Պուտինը հետ է կանչել Բելառուսիայում ռուս դեսպանին
Միջազգային, Հասարակություն, Քաղաքական
 
 
 
 
 
Ջուր չի լինելու
Հասարակություն
 
 
 
 
Բախումներ Վենեսուելայում. ԶԼՄ-ներ
Միջազգային, Հասարակություն, Քաղաքական