Facebook   Twitter
 
Արցախի հարցը համազգային է և ազգային-ազատագրական ոգուն հարիր…Արշավիր Ղարամյան

Արցախի հարցը համազգային է և ազգային-ազատագրական ոգուն հարիր…Արշավիր Ղարամյան

30 Ապրիլի 2019 - 18:34
Արցախի հերոս, գեներալ լեյտենանտ Արշավիր Ղարամյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Վերջին տարվա և հատկապես վերջին ամիսների ընթացքում, Արցախում տեղական ինքնակառավարման մարմինների և համապետական երկու՝ նախագահական ու խորհրդարանական սպասվող ընտրություններին ընդառաջ, ներքաղաքական դաշտում, օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոններով պայմանավորված, ժամանակավրեպ ակտիվություն է սկսվել, իր դրական և բացասական կողմերով հանդերձ:

Առավելագույնս ուզում եմ անդրադառնալ բացասական կողմերին:

Քաղաքական դաշտում գործող որոշ ուժեր և գործիչներ, ինչպես նաև նոր հայտ ներկայացնողները, կարծես թե որպես կարգախոս են ընտրել հանրահայտ խոսքը՝ «քաղաքականությունը՝ դա անբարոյականություն է» և առաջնորդվում են այդ սկզբունքով:

Շահարկելով Արցախյան հիմնախնդիրը և 20-րդ դարի վերջին նորից թափ առած համազգային շարժումը, որը խթան հանդիսացավ վերջին 350 տարիների հայ ազգային-ազատագրական շարժման զարթոնքին և դրա արդյունքում կորսված հայրենիքի մի զգալի մասի ազատագրմանը, փորձում են իրենց դերի արժևորման համար նսեմացնել մյուսներին, կանգ չառնելով բարոյական և նույնիսկ իրավական նորմերի առաջ:

Խորհուրդ կտամ նրանց բոլորին՝ ուսումնասիրել հայ ազգային-ազատագրական շարժման պատմությունը՝ սկսած բաղիշեցի հայազգի վաճառական մահտեսի Շահմուրատի, Հակոբ Ջուղայեցի կաթողիկոսի և Իսրայել Օրու գործունեությունից մինչև մեր օրերը, և դասեր քաղել՝ երբ, ինչպես և ինչ գործոնների ու պայմանների ժամանակ ենք ունեցել հաջողություններ և անհաջողություններ:

Ակնհայտ է, որ հաջողություններ ունեցել ենք, երբ իշխանները, մելիքները, հոգևոր դասի վերնախավը և առևտրա-արհեստավորական խավը եղել են միասնական, միակամ ու միաբան, և ճիշտ հակառակն ենք ունեցել, երբ եղել ենք պառակտված, իշխանության մոլուցքով կուրացած, եղբայրասպան կռիվների ընթացքում՝ կալվածքների և ունեցվածքի համար վեճերի ու դավադրությունների ժամանակ:

Այնպես որ, Արցախի հարցը համազգային է և ազգային-ազատագրական պայքարի ոգուն հարիր: Այդ համատեքստից դուրս ցանկացած քննարկումներ հղի են անդառնալի կորուստներով, պարտություններով և հավասարազոր են ազգային ու պետական շահերի դավաճանության:

Ելնելով այս գաղափարից՝ ՀՀ, ԱՀ և Սփյուռքում գործող բոլոր պետական, քաղաքական, հասարակական գործիչներին այս բարդ և անկանխատեսելի աշխարհաքաղաքական ժամանակահատվածում խորհուրդ եմ տալիս և հորդորում առաջորդվել բացառապես ազգային, պետական շահերով, մի կողմ դնելով անձնական, կլանային շահերը, զերծ մնալով «նպատակն արդարացնում է միջոցները» հանրահայտ կարգախոսից:

Առավելապես խոսքս ուղում եմ այն գործիչներին, որոնք ջանք ու եռանդ չեն խնայում իրենց խոսքն ու տեսակետները հնչեցնելուց ազգը պառակտող, «հուշարձան տեղադրող», «քարը շպրտող», «մարզ է», «սահմանը փակող», ազատագրական պայքարում մեծ ավանդ ունեցող հերոսներին, գործիչներին և զինվորականներին վիրավորական ածականներ և էպիտետներ կպցնելուց զերծ մնալ, այլապես հաղթողներ չեն լինելու, և փոխարենը ունենալու ենք կորուսյալ հայրենիք ու ցեղասպանված հայ ժողովոդ»:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Արտակարգ դեպք Լոռու մարզում. 60-ամյա տղամարդը դիմել է ոստիկանություն և հայտնել, որ գյուղապետը իրեն ծեծի է ենթարկել
01 Մայիսի 2019 - 00:03
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Սպիտակի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում՝ երեկ՝ ապրիլի 29-ին, ոստիկանության Սպիտակի բաժին դիմած Երևան քաղաքի բնակիչ, 60-ամյա Մարտին Սահակյանի դիմումի փաստով:
Պուտինը հետ է կանչել Բելառուսիայում ռուս դեսպանին
01 Մայիսի 2019 - 00:00
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հետ է կանչել Բելառուսիայում ռուս դեսպան Միխայիլ Բաբիչին և պաշտոնանկ է արել նրան: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն:
Հաղորդավարը եթերում առանց թույլտվության համուբուրել է մի կնոջ և զայրացրել Շառլիզ Թերոնին (Տեսանյութ)
30 Ապրիլի 2019 - 23:57
Դերասանուհի Շառլիզ Թերոնը դատապարտել է ֆրանսիացի հեռուստահաղորդավար Սիրիլ Հանունայի պահվածքը, որը հանկարծակի համբուրել է ստուդիայում գտնվող կնոջը: Նրա բողոքներին միացել են Համացանցի շատ օգտատերեր։
Բերդում «Opel»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրական սյանը
30 Ապրիլի 2019 - 23:55
Ապրիլի 30-ին, ժամը 22:00-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Տավուշի մարզի Բերդ քաղաքի «Ֆլեշ» բենզալցակայանի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան բախվել է էլեկտրական սյանը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայ-լեհական դարավոր բարեկամությանը նվիրված Արամ Խաչատրյանի անվան տրիոյի համերգ՝ Վարշավայում
30 Ապրիլի 2019 - 23:51
Ապրիլի 29-ին Վարշավայի «Լաժենկի պուրակի թագավորական պալատի թատրոնի սրահում տեղի ունեցավ հայ-լեհական դարավոր բարեկամությանը և Լեհաստանի պետականության վերականգնման հարյուրամյակին նվիրված «Արամ Խաչատրյանի անվան տրիոյի» համերգը:
Վենեսուելայում բախումների հետևանքով 35 մարդ է տուժել. լրատվամիջոցներ
30 Ապրիլի 2019 - 23:49
Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասի Ալտամիրա ճանապարհային հանգույցի տարածքում ցուցարարների և իրավապահ մարմինների ներկայացուցիչների միջև տեղի ունեցած բախումների հետևանքով շուրջ 35 մարդ է տուժել, հաղորդում են լրատվամիջոցները:
Ջուր չի լինելու
30 Ապրիլի 2019 - 23:41
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված,ս.թ. մայիսի 2-ին ժամը 10:00-ից մինչև մայիսի 3-ը ժամը 10։00 կդադարեցվի`
Ինչո՞ւ չի կարելի վստահել հղիության սովորական թեստերին
30 Ապրիլի 2019 - 23:39
Հղիության թեստերի հանդեպ զգույշ վերաբերմունք պետք է ցուցաբերել, քանի որ 11 թեստից 9-ը հաճախ կարող է կեղծ բացասական արդյունք ցույց տալ. կինը կարող է հղիանալ, բայց թեստը դա կարող է ցույց չտալ։ Այս մասին նախազգուշացնում են Վաշինգտոնի համալսարանի աշխատակիցները։
Մեսին իմ տեսած լավագույն ֆուտբոլիստն է. Կլոպ
30 Ապրիլի 2019 - 23:37
Մեսին իմ տեսած լավագույն ֆուտբոլիստն է, ասել է անգլիական «Լիվերպուլի» գերմանացի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը «Բարսելոնայի» դեմ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին հանդիպման նախօրեին։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 16138
 
Լրահոս`
 
Պուտինը հետ է կանչել Բելառուսիայում ռուս դեսպանին
Միջազգային, Հասարակություն, Քաղաքական
 
 
 
 
 
Ջուր չի լինելու
Հասարակություն
 
 
 
 
Բախումներ Վենեսուելայում. ԶԼՄ-ներ
Միջազգային, Հասարակություն, Քաղաքական