Facebook   Twitter
 
Գիտական խորհրդի նիստը՝ նորաբաց կենտրոնում

Գիտական խորհրդի նիստը՝ նորաբաց կենտրոնում

30 Ապրիլի 2019 - 20:03
ԵՊԲՀ գիտական խորհրդի հերթական նիստն այսօր անցկացվեց Միքայելյան վիրաբուժության ինստիտուտի նիստերի նորակառույց դահլիճում: Ինստիտուտում նիստ անցկացնելու գաղափարը պատահական չէր։
Պրոֆեսորադասախոսական կազմի ուշադրությանը ներկայացվեցին վերջին ամիսներին ԵՊԲՀ-ի կողմից իրականացված վերանորգման մասշտաբային աշխատանքները։ Մասնավորապես՝ Միքայելյան վիրաբուժության ինստիտուտում բացվեց նոր Սիմուլյացիոն ուսումնական կենտրոն։ Լիովին վերանորոգված դասասենյակներն էականորեն կբարելավեն ուսումնական գործընթացը ինստիտուտում անցկացնելու հնարավորությունները։ Վերջին սերնդի ժամանակակից սիմուլյատորներով նորաբաց կենտրոնը կհամալրվի սեպտեմբերին։

Սա դեռ կատարվող վերանորոգման աշխատանքների մի մասն է։ ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը ողջունելով նորամուտը՝ նշեց, որ Միքայելյան վիրաբուժության ինստիտուտը վերածնունդ է ապրում։ «Շուտով այստեղ կգործի սիմուլյացիոն կենտրոն, իսկ Միքայելյան վիրաբուժության ինստիտուտը կծառայի նաև ուսումնամեթոդական նպատակներով, որտեղ բժշկական համալսարանի ուսանողները կարող են գիշեր-ցերեկ լինել իրենց ավագ գործընկերների կողքին՝ վիրահատարաններում, վերակենդանացման բաժիններում»,- ասաց ԵՊԲՀ ռեկտորը։

Գիտական խորհրդի հերթական նիստը նվիրված էր կլինիկական աշխատանքներին։ Արմեն Մուրադյանի խոսքով՝ պահանջները, որոնք դրված են կլինիկական ոլորտի գործընկերների առջև, բավականի խիստ են, ինչի նպատակն է Հայաստանում ունենալ հիվանդակենտրոն բժշկական հաստատություններ։ «Բժշկական օգնությունը նաև բժշկական սպասարկաման հետ նույնացած մի դաշտ է, որտեղ անվտանգությունը կարևորագույն երաշխիքներից է»,-ընդգծեց ռեկտորը։ Օրակարգի համաձայն՝ կլինիկական աշխատանքների գծով պրոռեկտոր Արմեն Մինասյանը ներկայացրեց համալսարանի կլինիկական աշխատանքների տարեկան ամփոփիչ հաշվետվությունը՝ անդրադառնալով 2018 թվականին համալսարանական հիվանդանոցների բժշկական գործունեությանը, կլինիկանների առջև դրված խնդիրների իրականացման արդյունքներին, ֆինանսական վերլուծությանը։

Արմեն Մինասյանը նշեց, որ ընդհանուր համալսարանական հիվանդանոցային մահճակալային ֆոնդը կազմում է 684 մահճակալ՝ 1620 բուժաշխատողով։ «Վերջին տարիներին համալսարանի կողմից հիվանդանոցներում իրականացվող ծրագրերն ուղղված են մատուցված ծառայությունների ընդլայնմանը, բուժօգնության որակի բարելավմանը, բժշկագիտության վերջին նվաճումների կիրառմանը, ժամանակակից բժշկական սարքավորումների ձեռքբերմանը, հիվանդների համար անվտանգ և հարմարավետ միջավայրի ստեղծմանը, բժշկագիտության բնագավառում գիտահետազոտական աշխատանքների իրականացմանը»,- ավելացրեց կլինիկական աշխատանքների գծով պրոռեկտորը։ Գիտական խորհրդի նիստին զեկույցով հանդես եկավ նաև ռեկտորի խորհրդական Իզաբել Աբգարյանը՝ ներկայացնելով ԵՊԲՀ հիմնադրամի կարիքների համար կլինիկական oրդինատուրայում նպատակային ուսուցում կազմակերպելու մասին կանոնակարգի նախագիծը։ Այնուհետև ուսումնական գրականությունը գիտական խորհրդի հաստատմանը ներկայացրեց գիտքարտուղար Տաթևիկ Ավագյանը, քննարկվեցին մի շարք ընթացիկ հարցեր:

ԵՊԲՀ հասարակայնության հետ կապերի բաժին
 
Նմանատիպ նորություններ
Արտակարգ դեպք Լոռու մարզում. 60-ամյա տղամարդը դիմել է ոստիկանություն և հայտնել, որ գյուղապետը իրեն ծեծի է ենթարկել
01 Մայիսի 2019 - 00:03
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Սպիտակի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում՝ երեկ՝ ապրիլի 29-ին, ոստիկանության Սպիտակի բաժին դիմած Երևան քաղաքի բնակիչ, 60-ամյա Մարտին Սահակյանի դիմումի փաստով:
Պուտինը հետ է կանչել Բելառուսիայում ռուս դեսպանին
01 Մայիսի 2019 - 00:00
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հետ է կանչել Բելառուսիայում ռուս դեսպան Միխայիլ Բաբիչին և պաշտոնանկ է արել նրան: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն:
Հաղորդավարը եթերում առանց թույլտվության համուբուրել է մի կնոջ և զայրացրել Շառլիզ Թերոնին (Տեսանյութ)
30 Ապրիլի 2019 - 23:57
Դերասանուհի Շառլիզ Թերոնը դատապարտել է ֆրանսիացի հեռուստահաղորդավար Սիրիլ Հանունայի պահվածքը, որը հանկարծակի համբուրել է ստուդիայում գտնվող կնոջը: Նրա բողոքներին միացել են Համացանցի շատ օգտատերեր։
Բերդում «Opel»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրական սյանը
30 Ապրիլի 2019 - 23:55
Ապրիլի 30-ին, ժամը 22:00-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Տավուշի մարզի Բերդ քաղաքի «Ֆլեշ» բենզալցակայանի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան բախվել է էլեկտրական սյանը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայ-լեհական դարավոր բարեկամությանը նվիրված Արամ Խաչատրյանի անվան տրիոյի համերգ՝ Վարշավայում
30 Ապրիլի 2019 - 23:51
Ապրիլի 29-ին Վարշավայի «Լաժենկի պուրակի թագավորական պալատի թատրոնի սրահում տեղի ունեցավ հայ-լեհական դարավոր բարեկամությանը և Լեհաստանի պետականության վերականգնման հարյուրամյակին նվիրված «Արամ Խաչատրյանի անվան տրիոյի» համերգը:
Վենեսուելայում բախումների հետևանքով 35 մարդ է տուժել. լրատվամիջոցներ
30 Ապրիլի 2019 - 23:49
Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասի Ալտամիրա ճանապարհային հանգույցի տարածքում ցուցարարների և իրավապահ մարմինների ներկայացուցիչների միջև տեղի ունեցած բախումների հետևանքով շուրջ 35 մարդ է տուժել, հաղորդում են լրատվամիջոցները:
Ջուր չի լինելու
30 Ապրիլի 2019 - 23:41
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված,ս.թ. մայիսի 2-ին ժամը 10:00-ից մինչև մայիսի 3-ը ժամը 10։00 կդադարեցվի`
Ինչո՞ւ չի կարելի վստահել հղիության սովորական թեստերին
30 Ապրիլի 2019 - 23:39
Հղիության թեստերի հանդեպ զգույշ վերաբերմունք պետք է ցուցաբերել, քանի որ 11 թեստից 9-ը հաճախ կարող է կեղծ բացասական արդյունք ցույց տալ. կինը կարող է հղիանալ, բայց թեստը դա կարող է ցույց չտալ։ Այս մասին նախազգուշացնում են Վաշինգտոնի համալսարանի աշխատակիցները։
Մեսին իմ տեսած լավագույն ֆուտբոլիստն է. Կլոպ
30 Ապրիլի 2019 - 23:37
Մեսին իմ տեսած լավագույն ֆուտբոլիստն է, ասել է անգլիական «Լիվերպուլի» գերմանացի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը «Բարսելոնայի» դեմ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին հանդիպման նախօրեին։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 16138
 
Լրահոս`
 
Պուտինը հետ է կանչել Բելառուսիայում ռուս դեսպանին
Միջազգային, Հասարակություն, Քաղաքական
 
 
 
 
 
Ջուր չի լինելու
Հասարակություն
 
 
 
 
Բախումներ Վենեսուելայում. ԶԼՄ-ներ
Միջազգային, Հասարակություն, Քաղաքական