Facebook   Twitter
 

Մահացել է «Թթենու Սամսոնը»` սիրված դերասան Ռազմիկ Արոյանը

09 Սեպտեմբերի 2010 - 10:36
63 տարեկանում կյանքից հեռացել է սիրված դերասան Ռազմիկ Արոյանը` «Թթենու Սամսոնը»: Վերջինս ծնվել է 1947 թ-ին` Թեհրանում: 1967 թ-ին տեղափոխվել է Հայաստան, ուր և ընդունվել Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին կից գործող Վ. Աճեմյանի դպրոց-ստուդիան, ուր և ուսանելուց հետո երկար տարիներ աշխատել է «Նորք» թատրոնում:
Խաղացել է թատրոնի և կինոյի բազմաթիվ հայտնի դերերում: Նրան մեծ ճանաչում բերեց «Թթենի» կարճամետրաժ ֆիլմը, որտեղ և մարմնավորել էր Սամսոնի կերպարը:
Ողբերագական էին Ռազմիկ Արոյաննի կյանքի վերջին տարիները: Արոյանը հայտնվել էր ծերանոցում` զրկված ուշադրությունից: Ըստ որոշ տեղեկությունների այդ մասին իմացել է անհայտ մի բարերար, որից հետո Արոյանին բնակարան են տվել և հնարավորություն` խաղալ կինոյում: Կյանքի վերջին տարիներին նկարահանվել է մի քանի սերիալներում:
HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Արոնյանը ոչ-ոքիով է մեկնարկում
03 Դեկտեմբերի 2011 - 22:23
1 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 3277
 
Լրահոս`