Facebook   Twitter
 

Մոսկվայում Հայոց ցեղասպանությանը նվիրված միջոցառում է տեղի ունեցել

22 Ապրիլի 2011 - 16:45
Ապրիլի 20-ին Մոսկվայի Գրականագետների կենտրոնական տան դահլիճում կայացավ 1915թ. Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի երեկո` կազմակերպված Հայաստանի դեսպանության եւ «Ռուս-հայկական համագործակցություն» հասարակական կազմակերպության կողմից: Միջոցառման կազմակերպմանը աջակցել էին «Ջավախքի որդիք» կազմակերպությունը:

Երեկոյի մասնակիցների թվում էին` ՀՀ դեսպանության դիվանագետներ, ՌԴ Պետդումայի նախագահի տեղակալ, Ռուսաստանի Ազատական ժողովրդավարական կուսակցության առաջնորդ Վ. Ժիրինովսկին, Պետդումայի պատգամավորներ Ա. Բաղդասարովը եւ Կ. Լուկյանովան, Սեւծովյան մերձկասպյան տարածաշրջանի քաղաքական եւ սոցիալական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Վ. Զախարովը, հայ համայնքային տարբեր կազմակերպությունների («Ռուսաստանի հայերի միություն», «Ջավախքի որդիք», «Մոսկվայի հայ երիտասարդների ասոցիացիա», «Արցախի բարեկամներ«) ներկայացուցիչներ:

Միջոցառման բացմանը ցուցադրվեց Հայոց ցեղասպանությանը նվիրված փաստավավերագրական ֆիլմ: Ներկայացվեց Հայաստանի դեսպանի ուղերձը երեկոյի մասնակիցներին, որին հաջորդեց Պետդումայի նախագահի տեղակալ Վ. Ժիրինովսկու ելույթը: Վերջինս ներկայացրեց Հայոց ցեղասպանության, Հայաստանի եւ Թուրքիայի պատմության եւ ներկայիս փոխհարաբերությունների վերաբերյալ` իր տեսակետները: Ելույթներ ունեցան նաեւ ՌԴ Պետդումայի պատգամավորները, հասարակական քաղաքական գործիչներ եւ հայ համայնքային տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Երեկոյի ավարտին հնչեց դասական երաժշտություն` Ա. Յուրլովի անվան Ռուսաստանի Պետական ակադեմիական երգչախմբի կատարմամբ:
HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Օձերը շարունակում են խայթել
24 Օգոստոսի 2010 - 11:19
Հրեա և բերբեր Հիտլերը
24 Օգոստոսի 2010 - 11:13
1 | 3264 | 3265 | 3266 | 3267 | 3268 | 3269 | 3270 | 3271 | 3272 | 3273 | 3274 | 3275 | 3276 | 3277
 
Լրահոս`