Facebook   Twitter
 

Սկսնակ ռոք խմբերը կներկայացնեն իրենց առաջին ձայնագրությունները

27 Ապրիլի 2011 - 17:58
Ապրիլի 28-ին 3 սկսնակ հայկական ռոք խումբ կներկայացնեն իրենց առաջին ձայնագրությունները 12 Ակումբում կայանալիք համատեղ համերգի ժամանակ:
Խմբերից մեկը` Դեղը, այդ օրը կթողարկի իր դեռևս միակ ստուդիական սինգլը` «Նվեր» վերնագրով, որը համերգի ներկաներին կնվիրվի անվճար: Մյուս 2 խմբերը` շոտլանդա-հայկական An Gordonach!-ը Վանաձորից և երիտասարդ Crimesterdam-ը Երևանից, թողարկելու են կարճ ալբոմներ` EP-ներ:
Համերգն անց է կացվում Indie Libertines Records-ի մեկնարկի կապակցությամբ: Indie Libertines Records-ը անկախ լեյբլ է, որը հանդիսանում է Indie Libertines նախագծի մի մասը: Լեյբլի նպատակն է աջակցել սկսնակ երաժիշտներին ու խմբերին, կազմակերպել նրանց համերգները, օգնել ձայնագրել սեփական երգերը, տարածել դրանք և ապահովել խմբերի առաջխաղացումը:

Խմբերի մասին.
An Gordonach!-ը շոտլանդա-հայկական ռոք խումբ է` հիմնադրված Վանաձորում: Խումբը ձևավորվել է 2010 թվականի օգոստոսին, երբ կիթառահար և վոկալիստ Ստյուարտ Մոյրը ծանոթացավ նախկին ՓՈՒՇ խմբի կիթառահար Տիրայր Մխիթարյանի հետ, իսկ հետագայում նրանց միացավ նաև Quake-ը ( հարվածային գործիքներ): Այնուհետև խումբը սկսեց իր փորձերը վանաձորյան շատ խոստումնալից մի խմբի` Որդան Կարմիրի ստուդիայում:

Խումբը փորձում է ստեղծել նոր, հետաքրքիր երաժշտական ոճ Հայաստանի ռոք երաժշտության մեջ` իրենից ներկայացնելով ռոքի, բրիտ փոփի, շոտլանդական, հայկական ֆոլկ երաժշտությունների խառնուրդ: Ընդամենը 5 համերգ պահանջվեց Երևանում և Վանաձորում, որպեսզի խումբը նվաճի հայ երաժշտասերների համակրանքը և հաստատի իր տեղը հայաստանյան խոստումնալից ռոք խմբերի շարքում:

An Gordonach!-ը Գորդոնների կլանի ռազմական կանչն է: Գորդոնների հնագույն կլանը Ստյուարտի կլանն է` լեռնային Աբերդինշիրից: Հայերի ու շոտլանդացիների պատմական ընդհանրությունները նկատի ունենալով` խմբի անունն իր մեջ ներառում է երկու ժողովուրդների եռանդն ու ստեղծագործական ուժը:

An Gordonach!-ի` ապրիլի 28-ին թողարկվող «Animo non Astutia» մինի ալբոմը կպարունակի 4 երգ.

1. Zesty
2. Spy
3. Arnavāz
4. A Scottish Soldier (in Armenia)

Crimesterdam-ը կազմավորվել է 2010-ին վոկալիստ Արթուր Սոլախյանի, կիթառահարներ Սարգիս Շիրինյանի ու Ջորջ Հովհաննիսյանի կողմից: Խումբը մի քանի համերգներ է տվել երևանյան ակումբներում, որոնց ժամանակ Crimesterdam-ին աջակցել են նախկին The North Avenues-ի բասիստ Դեյվ Գեոդակյանը (ով հետագայում միացել է խմբին) և այլ երաժիշտներ:
2010-ի դեկտեմբերին Crimesterdam-ը միացել է Indie Libertines Records լեյբլին, որի միջոցով դեկտեմբերի 14-ին խումբը թողարկեց իր դեբյուտային երգը` Yeah Pappa I’m Smoking, իսկ 2011-ի հունվարի 31-ին` “Acoustic for Indie Libertines” ակուստիկ մինի-ալբոմը` բաղկացած 3 երգերից, որոնցից 2-ը տեղ են գտել «Mary Wants To Marry» EP-ում:
Crimesterdam-ի վերջնական կազմը ձևավորվել է 2011-ի մարտին, և մինի ալբոմն էլ ձայնագրվել է հենց այդ նոր կազմով:
«Mary Wants To Marry»-ն պարունակում է 5 երգ.
1. Mary Wants To Marry
2. A Way Of Rising
3. The Way
4. The Soundtrack Of Your Life
5. Full Power

Դեղը ալտերնատիվ ռոք խումբ է` ձևավորված 2010-ին Ռոբերտ Խուդավերդյանի (կիթառ), Աշոտ Դանիելյանի (բաս) և Հակոբ Թորգոմյանի (հարվածայիններ) կողմից, ովքեր մինչ այդ շուրջ 5 տարի միասին նվագել էին այլ խմբի կազմում: Երգչուհի Սրբուհի Հովհաննիսյանի` կազմին միանալուն պես խումբը սկսեց համերգային ակտիվ շրջան:
2010-ի վերջին խմբի լավ ընկեր Էդուարդ Պեշտմալջյանը ձայնագրեց Դեղի համերգը Ստոպ ակումբում, որը թողարկվեց Indie Libertines Records լեյբլի տակ, իսկ Էդուարդը շուտով միացավ խմբի կազմին`համալրելով հնչողությունը ստեղնաշարայիններով: 2011-ի սկզբին խումբը սկսեց աշխատել նոր երգերի ձայնագրությունների վրա, որոնցից մեկը` «Նվերը», կթողարկվի ապրիլի 28-ին և հասանելի կլինի անվճար: Դեղի դեբյուտային ալբոմը սպասվում է ամռանը:
HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Արոնյանը հաղթանակ տոնեց Գրան Պրիի վերջին տուրում
16 Հուլիսի 2017 - 14:19
Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը հաղթանակ տոնեց ՖԻԴԵ-ի Գրան Պրիի վերջին տուրում:
«Ոսկե գնդակի» համար կպայքարեն...
05 Դեկտեմբերի 2011 - 16:24
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 3277
 
Լրահոս`