Facebook   Twitter
 

ՀԲԸՄ հայկական վիրտուալ համալսարանը ներկայացվեց Սանկտ-Պետերբուրգում

21 Սեպտեմբերի 2010 - 16:40
Սեպտեմբերի 19-ին, Սանկտ-Պետերբուրգի Հայ Առաքելական Եկեղեցու առաջնորդարանի հանդիսությունների դահլիճում, Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Կենտրոնական վարչական ժողովի անդամ դոկտոր Երվանդ Զորյանը հանդիպեց տեղի հայ համայնքի, հայ ուսանողների, ինչպես նաև «Նոր Սերունդ» եկեղեցասեր երիտասարդների միության հետ, ապա նրանց ներկայացրեց Միության կրթական և երիտասարդական ծրագրերը, մասնավորապես խոսելով Հայկական վիրտուալ համալսարանի (ՀՎՀ)` ՀԲԸՄ կրթական նորագույն նախաձեռնության մասին:
ՀԲԸՄ ՀՎՀ-ն պաշտոնապես մեկնարկել է 2009 թվականի հունիսին և իր արժանի տեղը գրավել ՀԲԸՄ բազմաբնույթ երիտասարդական և կրթական ծրագրերի շարքում, որոնք Միությունը, Հայ Առաքելական Եկեղեցու հետ միասին, ավելի քան 100 տարի շարունակ իրականացնում է աշխարհի հայաշատ համայնքներում:
ՀԲԸՄ ՀՎՀ-ի ծրագիրը Մոսկվայի հայ համայնքին ներկայացվել էր դեռևս 2009 թվականի սեպտեմբերին՝ արժանանալով Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Տ. Եզրաս եպիսկոպոս Ներսիսյանի ջերմ ընդունելությանը, ով հայտնել էր իր պատրաստակամությունը՝ աջակցելու ՀԲԸ Միության Ռուսաստանում իրականացվելիք ծրագրերին։
Հանդիպման ընթացքում դոկտոր Երվանդ Զորյանը նշեց, որ այսօր ՀՎՀ-ի ուսումնական ծրագրից օգտվող երիտասարդների շրջանում ՌԴ-ից գրանցված երիտասարդները տոկոսային համադրությամբ առավելություն են կազմում մյուս հայաշատ համյանքներից գրանցված ուսանողների թվի նկատմամբ, և իր համար զարմանալի չի լինի, եթե այդ թիվը առաջիկայում կրկնապատկվի։
Սանկտ-Պետերբուրգի հայ երիտասարդությունը մեծ հետաքրքրություն ցուցաբերեց Միության ծրագրերի հանդեպ, որոնք վստահաբար իրենց ազդեցությունը պիտի ունենան կրթա-մշակութային հարուստ պատմություն ունեցող համայնքում։

Սանկտ-Պետերբուրգի Հայ Առաքելական Եկեղեցու լրատվական կենտրոն

Տ Խադ քհն Ղազարյան
+7 911 256 7353

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Արոնյանը հաղթանակ տոնեց Գրան Պրիի վերջին տուրում
16 Հուլիսի 2017 - 14:19
Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը հաղթանակ տոնեց ՖԻԴԵ-ի Գրան Պրիի վերջին տուրում:
«Ոսկե գնդակի» համար կպայքարեն...
05 Դեկտեմբերի 2011 - 16:24
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 3277
 
Լրահոս`