Facebook   Twitter
 

Հրապարակի մետրոյի կայարանի մոտ շենք կառուցելն անհեթեթ է. Ջիմ Թորոսյան

28 Սեպտեմբերի 2011 - 10:56
Ըստ «Առավոտ» օրաթերթի` երեկ իրենց «խմբագրություն է զանգահարել անվանի ճարտարապետ Ջիմ Թորոսյանը և խնդրել հրապարակել հետևյալը. «Վերջերս քաղաքի կենտրոնի կառուցապատմանը վերաբերող տարբեր հոդվածներ են տպագրվում`անպատասխանատու հայտարարություններով, որտեղ շահարկվում է նաև իմ անունը: Իմ անունից կարծիքներ են հայտնում, որոնք ոչ միայն ճիշտ չեն, այլև բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը: Մասնավորապես, խոսք է գնում Հանրապետության հրապարակին հարող տարածքում, իմ և Մկրտիչ Մինասյանի կողմից նախագծված մետրոյի կայարանի մոտ, իսկ ոմանք նույնիսկ այնքան են ոգևորվել, որ ասում են` կայարանի շենքի վրա, շենքի կառուցման մասին: Կտրականապես դեմ լինելով այդ մտահղացմանը` ես երբեք չէի կարող հավանություն տալ նման անհեթեթ ծրագրի: Համոզված եմ, որ Հանրապետության հրապարակը մեր ժողովրդի և առհասարակ ճարտարապետական արվեստի խոշոր նվաճում է, որևէ միջամտություն այդ կոթողի շուրջ չեմ ընդունում և խնդրում եմ, որպեսզի այսուհետ որևէ մեկը չփորձի օգտագործել իմ անունը»»:
HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Արոնյանը հաղթանակ տոնեց Գրան Պրիի վերջին տուրում
16 Հուլիսի 2017 - 14:19
Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը հաղթանակ տոնեց ՖԻԴԵ-ի Գրան Պրիի վերջին տուրում:
«Ոսկե գնդակի» համար կպայքարեն...
05 Դեկտեմբերի 2011 - 16:24
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 3277
 
Լրահոս`