Facebook   Twitter
 

Warning: file_put_contents(cache/news/165.dat): failed to open stream: Permission denied in /home/haynews/public_html/news.php on line 35

Նիկոյանը լրագրողներին «առավել իրավունքներ» է խոստանում

05 Դեկտեմբերի 2011 - 16:17
Եթե Սամվել Նիկոյանն ընտրվի Ազգային ժողովի նախագահ, նա լրագրողներին առավել իրավունքներ է շնորհելու: Այս մասին այսօրվա նիստում հայտարարեց Հանրապետական խմբակցության թեկնածու Սամվել Նիկոյանը` ներկայացնելով իր մոտեցումները:
Նա տեղեկացրեց, որ պատրաստվում է վերացնել ԱԺ-ի աշխատանքները լուսաբանող լրագրողների առջև դրված սահմանափակումները` ժամկետների առումով: Սա, սակայն, ըստ Նիկոյանի, չի արվում «ինչ-որ մեկին դուր գալու համար, այլ` որպեսզի մամուլի ներկայացուցիչները կարողանան մտնել խորհրդարան` մեր մշտական աշխատատեղ, ու կարողանան իրենց գործն անարգել կատարել»:

Հիշեցնենք, որ արդեն շուրջ 2 տարի է սահմանափակվել է լրագրողների աշխատանքը Խորհրդարանում: Լրագրողները կարող էին ԱԺ մուտ գործել միայն նիստրի ժամանակ, օպերատորներին արգելվեց 30 րոպեից ավել նկարահանումներ կատարել նիստերի դահլիճում: Բացի այդ` սահմանափակումներ դրվեին նաև հավատարմագրման գործընթացում, ինչի հետևանքով մի շարք լրատվամիջոցներ, այդ թվում և մարզային, զրկվեցին Խորհրդարանի աշխատանքները լուսաբանելուց:

Տեղեկացնենք նաև, որ Նիկոյանը պատասխանեց պատգամավորների հարցերին: Մասնավորապես «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը հետաքրքրվեց, թե արդյո՞ք Նիկոյանի ընտրվելու դեպքում կկրկնվե՞ն այն միջադեպերը, որ տեղի են ունեցել նրա պաշտոնավարման ժամանակահատվածում:

«Մի պատգամավորը կարող է իր կարծիքը հայտնել, իսկ դահլիճում եղած պատգամավորը կարող է նրան չլսել, բայց և չպետք է խանգարի»,- ի պատասխան նշեց Նիկոյանը:

Նշենք, որ խոսքը «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանի և «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Առաքել Մովսիսյանի տհաճ միջադեպի մասին է:
Ինչ վերաբերում է Անահիտ Բախշյանի այն հարցադրմանը, թե արդյո՞ք քվորում ապահովելու համար պատգամավորները շարունակելու են մեկը մյուսի փոխարեն գրանցվել և քվեարկել, Նիկոյանն արձագանքեց. «Աժ-ում նման խնդիր չունենք, կարողանում ենք քվորում ապահովել և բնականոն աշխատանքը իրականացնել»:
Նիկոյանը չբացառեց, սակայն, որ նման դեպքեր տեղի են ունենում:
HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Արոնյանը հաղթանակ տոնեց Գրան Պրիի վերջին տուրում
16 Հուլիսի 2017 - 14:19
Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը հաղթանակ տոնեց ՖԻԴԵ-ի Գրան Պրիի վերջին տուրում:
«Ոսկե գնդակի» համար կպայքարեն...
05 Դեկտեմբերի 2011 - 16:24
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 3277
 
Լրահոս`