Facebook   Twitter
 

Warning: file_put_contents(cache/news/163.dat): failed to open stream: Permission denied in /home/haynews/public_html/news.php on line 35

Դժվար է բացատրել այլ լեզուներով... Ալավերդյանը` Հովիկ Աբրահամյանի հրաժարականի մասին

05 Դեկտեմբերի 2011 - 16:29
«Արտերկրում դժվար է բացատրել, թե ինչո՞ւ ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը հրաժարական տվեց խորհրդարանի ընտրություններից 6 ամիս առաջ ու գնաց ՀՀԿ շտաբի պետ լինելու.
«Ես դա 3 լեզուներով փորձել եմ բացատրել, չի հաջողվել»,- իր ելույթում նշեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ, ԱԺ նախագահի թեկնածու Լարիսա Ալավերդյանն ու ընդգծեց, որ հենց այդ «մշակույթը փոխելու համար է առաջադրվել իր թեկնածությունը»:
Այնուհետև Ալավերդյանը նկատեց, որ ԱԺ-ում տեղի ունեցող բոլոր բացասական երևույթներն ընկնում են նաև ընդդիմության, մասնավորապես «Ժառանգության» ուսերին:
Ըստ նրա` դրա համար անհրաժետ է, որ խորհրդարանը պարտադրի Կառավարությանը` հարգել իրեն, ինչպես նաև պետք է վերաիմաստավորի ընդդիմության դերը:
«Էթիկայի հանձնաժողովը նոր մշակույթ կձևավորի: Իշխանությունն ասում է`մեզ անհրաժեշտ է կառուցողական ընդդիմություն: Շատ կներեք, բայց մեզ պետք չի՞ կառուցողական իշխանություն, և առաջին հերթին՝ ժողովրդին: Ես միշտ ասել եմ` երկիր ունեմ՝ աշխարհը չունի, երանելի երկիր է, բայց երանելի պետություն չէ: Եկե՛ք դարձնենք երանելի պետություն»,- ընդգծեց Ալավերդյանը:
HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
«Ոսկե գնդակի» համար կպայքարեն...
05 Դեկտեմբերի 2011 - 16:24
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 3277
 
Լրահոս`
 
 
 
Բաց նամակ վարչապետ Կարեն Կարապետյանին
Հասարակություն, Քաղաքական, Բնապահպանություն
 
 
 
 
 
 
 
Եկե´ք պայքարենք միասին…
Հասարակություն, Կոռուպցիան չարիք է
 
 
 
 
 
 
Արտահոսք գազի խողովակից
Հասարակություն