Facebook   Twitter
 

Warning: file_put_contents(cache/news/161.dat): failed to open stream: Permission denied in /home/haynews/public_html/news.php on line 35

Սամվել Նիկոյանը ծրագրում է, թե ուր կգնա ու ինչ կանի

05 Դեկտեմբերի 2011 - 16:48
Դեռևս չընտրված Սամվել Նիկոյանը ծրագրում է, թե ուր կգնա ու ինչ կանի, երբ ընտրվի ԱԺ նախագահի պաշտոնում: Պատգամավորների հետ ունեցած հարց ու պատասխանի ժամանակ Նիկոյանը հայտնեց, որ առաջինն այցելելու է Արցախ ու հանդիպելու է Արցախի Խորհրդարանի նախագահին ու պատգամավորներին:
Նշենք, որ այս մասին Նիկոյանը հայտնեց` պատասխանելով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Էռնեստ Սողոմոնյանի հարցին այն մասին, թե ԱԺ-ն շարունակելու՞ է սերտ համագործակցությունն Արցախի Խորհրդարանի հետ` նույնիսկ նախընտրական շրջանում:
Ավելին` Նիկոյանը կոչ արեց Սողոմոնյանին` իրեն ուղեկցել Արցախ կատարելիք այցի ժամանակ, ինչին արձագանքեց նաև «Ժառանգություն» խմբակցության անդամ Անահիտ Բաշխյանը: Ի պատասխան Նիկոյանն իր հերթին ընդգեց, որ «առանց տիկին Բախշյանի ոչ մի տեղ չի գնա»:
Ինչ վերաբերում է ԱԺ նախագահի պաշտոնում Նիկոյանի որդեգրած քաղաքականությանը, ապա պատգամավորը հայտնեց, որ որոշակի շեշտադրումների փոփոխություններ կլինեն, ու կոչ արեց դրանք չդիտարկել հակասությունների դաշտում:
«Նախընտրական տարում օրենսդիր գործունեությանը զուգահեռ բնականաբար ակտիվանալու է նաև քաղաքական գործունեությունը»,- հայտնեց Նիկոյանն ու հավելեց, որ խմբակցություններից յուրաքանչյուրը ցանկանալու է ԱԺ ամբիոնն օգտագործել իր քաղաքական տեսակետներն ու նպատակներն իրագործելու համար:
HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
«Ոսկե գնդակի» համար կպայքարեն...
05 Դեկտեմբերի 2011 - 16:24
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 3277
 
Լրահոս`
 
 
 
Բաց նամակ վարչապետ Կարեն Կարապետյանին
Հասարակություն, Քաղաքական, Բնապահպանություն
 
 
 
 
 
 
 
Եկե´ք պայքարենք միասին…
Հասարակություն, Կոռուպցիան չարիք է
 
 
 
 
 
 
Արտահոսք գազի խողովակից
Հասարակություն