Facebook   Twitter
 

Warning: file_put_contents(cache/news/157.dat): failed to open stream: Permission denied in /home/haynews/public_html/news.php on line 35

ՃՈ աշխատակիցը փաստաթղթեր կեղծելու մեջ է մեղադրվում

05 Դեկտեմբերի 2011 - 17:17
Հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության հաշվառման-քննական բաժանմունքի գործավարի կողմից փաստաթղթեր կեղծելու եւ պաշտոնական փաստաթղթեր ապօրինի ձեռք բերելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը:

Մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների համաձայն` Ա. Ավագյանը, աշխատելով ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության Երեւանի թիվ 3 բաժանմունքում` որպես գործավար, ապօրինի վարձատրություն ստանալու դիտավորությամբ, իրացնելու նպատակով կեղծել, մոտ մեկ տասնյակից ավելի քաղաքացիների իրացրել է իրավունք վերապահող պաշտոնական փաստաթղթեր:

Բացի այդ, օժտված լինելով հիշյալ ստորաբաժանմանը հասցեագրված դիմումների մուտքագրման, մատյանների վարման, ազգային եւ միջազգային վարորդական վկայականների հատկացման լիազորություններով, Ա. Ավագյանը, ըստ նախաքննության նյութերի, իրեն դիմած մի շարք քաղաքացիների հետ պայմանավորվածություններ է ձեռք բերել որոշակի վարձատրության դիմաց ապօրինի, առանց որակավորման քննություններ հանձնելու վարորդական իրավունքի վկայականներ տալու շուրջ:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա Ա. Ավագյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով, 326-րդ հոդվածով եւ 34-326-րդ հոդվածով, Գ. Եղիազարյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 326-րդ հոդվածով (Պաշտոնական փաստաթղթեր ապօրինի ձեռք բերելը կամ իրացնելը):

Քրեական գործն ուղարկվել է Երեւան քաղաքի Կենտրոն եւ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` ըստ էության քննելու համար, տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:
 
Նմանատիպ նորություններ
«Ոսկե գնդակի» համար կպայքարեն...
05 Դեկտեմբերի 2011 - 16:24
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 3277
 
Լրահոս`
 
 
 
Բաց նամակ վարչապետ Կարեն Կարապետյանին
Հասարակություն, Քաղաքական, Բնապահպանություն
 
 
 
 
 
 
 
Եկե´ք պայքարենք միասին…
Հասարակություն, Կոռուպցիան չարիք է
 
 
 
 
 
 
Արտահոսք գազի խողովակից
Հասարակություն