Facebook   Twitter
 
Նորություններ
 
 
ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչությունը մարզերում ապօրինի գործունեության դեպքեր է բացահայտել «ԷՅ ՋԻ» ՍՊԸ-ն պետությանը պատճառել է ավելի քան 50,5 մլն դրամի վնաս ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչությունը մարզերում ապօրինի գործունեության դեպքեր է բացահայտել «ԷՅ ՋԻ» ՍՊԸ-ն պետությանը պատճառել է ավելի քան 50,5 մլն դրամի վնաս
17 Նոյեմբերի 2018 - 12:09
Պետական եկամուտների կոմիտեի oպերատիվ հետախուզության վարչության մարզային թիվ 10-րդ (Գեղարքունիքի) բաժնի աշխատակիցները պարզել են, որ քաղաքացի Ա. Ջ.-ն, 2017թ. հուլիսին Գեղարքունիքի մարզում հիմնադրելով «ԷՅ ՋԻ» ՍՊԸ-ն, կատարել է մի շարք չարաշահումներ: Վերջինս իր անվամբ ձևակերպել է օդափոխման, սառեցման և տաքացման համակարգերի տեղադրման ծառայություններ, ինչպես նաև ապրանքների վաճառքներ` յոթ ընկերությունների:
«Լոռի-Փամբակ երկրագիտական թանգարան» ՊՈԱԿ-ում 7.352.400 դրամի յուրացում է կատարվել. Ոստիկանություն (տեսանյութ) «Լոռի-Փամբակ երկրագիտական թանգարան» ՊՈԱԿ-ում 7.352.400 դրամի յուրացում է կատարվել. Ոստիկանություն (տեսանյութ)
12 Նոյեմբերի 2018 - 17:39
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ծառայողները, համագործակցելով Լոռու մարզային վարչության Տարոնի բաժնի գործընկերների հետ, կոռուպցիոն բնույթի հանցագործություններ են բացահայտել։
Լոռի-Փամբակի երկրագիտական թանգարանում 7.3 մլն դրամի հափշտակության և այլ չարաշահումների փաստերով քրեական գործ է հարուցվել Լոռի-Փամբակի երկրագիտական թանգարանում 7.3 մլն դրամի հափշտակության և այլ չարաշահումների փաստերով քրեական գործ է հարուցվել
12 Նոյեմբերի 2018 - 11:50
2018 թվականի նոյեմբերի 6-ին ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժին օպերատիվ տեղեկություններ է ստացվել այն մասին, որ «Լոռի-Փամբակի երկրագիտական թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպության պաշտոնատար անձինք թանգարանի հաստիքացուցակում պարբերաբար ընդգրկել են անձանց, ովքեր աշխատանքի չեն հաճախել և նրանց անվամբ դուրս գրված աշխատավարձի գումարները յուրացվել են։

Համայնքներում չարաշահումների գործերով պետությանը վերադարձվել է 86.3 միլիոն դրամ Համայնքներում չարաշահումների գործերով պետությանը վերադարձվել է 86.3 միլիոն դրամ
07 Նոյեմբերի 2018 - 17:53
ՏԻՄ ղեկավարների կամ ծառայողների կողմից առերևույթ չարաշահումների դեպքերով հարուցված քրեական գործերով՝ որպես պետությանը պատճառված վնաս, վերականգնվել է 86 միլիոն 269 հազար 663 դրամ:
Մանկապարտեզի տնօրենը յուրացրել է 3.7 մլն դրամ կազմող աշխատավարձերի գումարը. ոստիկանություն (տեսանյութ) Մանկապարտեզի տնօրենը յուրացրել է 3.7 մլն դրամ կազմող աշխատավարձերի գումարը. ոստիկանություն (տեսանյութ)
06 Նոյեմբերի 2018 - 18:42
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում նախապատրաստված նյութերով մայրաքաղաքում առանձնապես խոշոր չափերի յուրացման նոր դեպք է բացահայտվել:
Տավուշի մարզում կոռուպցիոն հանցագորությունների բացահայտման ցուցանիշը աճել է 6 անգամ. ամփոփում է մարզի դատախազությունը Տավուշի մարզում կոռուպցիոն հանցագորությունների բացահայտման ցուցանիշը աճել է 6 անգամ. ամփոփում է մարզի դատախազությունը
02 Նոյեմբերի 2018 - 11:28
Տավուշի մարզի դատախազությունում ամփոփվել են 2018 թվականի 9 ամիսներին կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեմ պայքարի արդյունքները, որոնք կարելի է գնահատել աննախադեպ:
Ավարտվել է անօրինական ներկրումների դիմաց ՊԵԿ աշխատակիցների կողմից կաշառք ստանալու վերաբերյալ քննված քրեական գործի նախաքննությունը. 19 անձի մեղադրանք է առաջադրվել Ավարտվել է անօրինական ներկրումների դիմաց ՊԵԿ աշխատակիցների կողմից կաշառք ստանալու վերաբերյալ քննված քրեական գործի նախաքննությունը. 19 անձի մեղադրանք է առաջադրվել
26 Հոկտեմբերի 2018 - 15:10
ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալու, նրանց կաշառք տալու, կաշառքի միջնորդության և կաշառք տալուն օժանդակելու փաստերով քննված բազմադրվագ քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ ԿԱ ՊԵԿ ավագ մաքսային տեսուչ Վ. Օ.-ն ՊԵԿ մեկ այլ աշխատակցի` Ա. Մ.-ի միջնորդությամբ 2017 թվականի օգոստոսից դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելու համար պարբերաբար կաշառք է ստացել մեկ տասնյակից ավել քաղաքացիներից, ովքեր դրա դիմաց հնարավորություն են ստացել ՀՀ տարածք ապօրինի ներկրել միրգ-բանջարեղեն, կենցաղային և այլ ապրանքներ:
Երևանի ընդհանուր օգտագործման տարածքում գտնվող հողամասը վաճառվել է շուկայականից ցածր գնով. հարուցվել է քրեական գործ Երևանի ընդհանուր օգտագործման տարածքում գտնվող հողամասը վաճառվել է շուկայականից ցածր գնով. հարուցվել է քրեական գործ
26 Հոկտեմբերի 2018 - 13:08
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում քրեական գործ է հարուցվել Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելով օտարման ոչ ենթակա գույքը շուկայականից ավելի քան 5 անգամ ցածր գնով վաճառելու դեպքի առթիվ:
ՊԵԿ պաշտոնատար անձանց մեղադրանք է առաջադրվել նախնական համաձայնությամբ կաշառք ստանալու համար ՊԵԿ պաշտոնատար անձանց մեղադրանք է առաջադրվել նախնական համաձայնությամբ կաշառք ստանալու համար
25 Հոկտեմբերի 2018 - 15:06
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի փոքր հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչության ստուգումների 10-րդ բաժնի պետ Ս. Է.-ին, բաժնի պետի տեղակալ Ս. Ա.-ին և նույն բաժնի գլխավոր հարկային տեսուչ Վ. Լ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված հանրորեն վտանգավոր այն արարքների կատարման համար, որ վերջիններս նախնական համաձայնությամբ, շորթման եղանակով ստացել են խոշոր չափերով՝ 1.000.000 ՀՀ դրամ կաշառք:
Նիկոլ Փաշինյանը հայտարարեց աննախադեպ չափի կաշառքի գործի մասին, որով գործող անձը պատգամավոր է Նիկոլ Փաշինյանը հայտարարեց աննախադեպ չափի կաշառքի գործի մասին, որով գործող անձը պատգամավոր է
24 Հոկտեմբերի 2018 - 11:27
Այսօր Ազգային ժողովի նիստում վարչապետի ընտրության հարցի քննարկման ժամանակ թեկնածու Նիկոլ Փաշինյանը վերահաստատեց իր նախկին հայտարարությունը, որ ժողովրդից թալանվածը վերադարձվելու է ժողովրդին։ Նա նույնիսկ օրինակ բերեց՝ նշելով, որ գործող պատգամավորներից մեկի վերաբերյալ կա քրեական գործ, որը կոռուպցիոն խոշոր գործ է ու «100 տոկոսով ապացուցված է»։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 16
 
Լրահոս`