«Ժառանգության» թեկնածուները ՏԻՄ ընտրություններում20 Օգոստոսի 2012 - 18:05
«Ժառանգություն» կուսակցությունը Սյունիք, Արարատ, Արմավիր, Շիրակ, Լոռի մարզերում սեպտեմբերի 9-ին անցկացվող ՏԻՄ ընտրություններում առաջադրել է թեկնածուներ եւ զորակցություն է հայտնել ընդդիմադիր այլ կուսակցություններ ներկայացնող թեկնածուների:
Սիսիան քաղաքի ավագանու անդամի համար առաջադրվել է «Ժառանգության» Սիսիանի տարածքային ստորաբաժանման ղեկավար Ռադիկ Հովհաննիսյանի թեկնածությունը: Կապանում քաղաքային ավագանու անդամի համար առաջադրվել է կուսակցական Սամվել Հայրապետյանը: Արտաշատի տարածքային ստորաբաժանումը Վերին Արտաշատ համայնքի ավագանու թեկնածու է առաջադրել Արարատ Միքայելյանին: Մասիս քաղաքի ավագանու անդամի թեկնածու է առաջադրվել կուսակցության Մասիսի կառույցի երիտասարդական թեւի ղեկավար Գեւորգ Մինասյանը: Մեծամոր քաղաքում ավագանու անդամի համար կուսակցության կողմից առաջադրվել են երկու թեկնածուներ՝ Գագիկ Միկոյան եւ Արթուր Մկրտչյան: Էջմիածնի շրջանի Ոսկեհատ համայնքում համայնքապետի թեկնածու է առաջադրվել Հովհաննես Գնոյանը: Արմավիրի շրջանի Նորապատ համայնքում ավագանու անդամի թեկնածու է առաջադրվել Գագիկ Մարգարյանը: Գյումրիի քաղաքապետի ընտրությունում «Ժառանգությունը» պաշտպանում է ՀՅԴ-ի կողմից առաջադրված Հովսեփ Սիմոնյանի թեկնածությունը: Հավատարիմ քաղաքացիական հասարակությանը սատարելու իր ավանդույթին, Գյումրիի ավագանու համար պայքարում կուսակցությունը պաշտպանում է «Քաղաքը մերն է» նախաձեռնության առաջադրած թեկնածուներին: Հասարակությանը կոչ անելով ընտրել «Ժառանգության» կողմից առաջադրված կամ զորակցություն վայելող անձանց՝ կուսակցությունը հորդորում է ամենուր քվերակել հօգուտ ընդդիմության կողմից առաջադրված թեկնածուների: «Ժառանգություն» կուսակցության լրատվական ծառայություն 18 Մայիսի 2013 - 18:00
Շարունակվում է բողոքի ակցիան Կառավարության շենքի դիմաց:
18 Մայիսի 2013 - 17:55
Սպանված Լյուքս Ստեփանյանի ծնողները Սեւան-Երեւան ճանապարհի տվյալ հատված այցելած Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանից ցանկանում էին լսել, թե դեպքի մասին ինչպե՞ս են իրեն զեկուցել:
18 Մայիսի 2013 - 17:55
Երևանի նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանն անդրադարձել է Նոյեմբերյանի զորամասում զինվորի սպանության վերաբերյալ հնչող կարծիքներին.
18 Մայիսի 2013 - 17:44
Երևանի նորանշանակ ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը կառավարության շենքի մոտ փորձում է ծանոթանալ բանակում խաղաղ պայմաններում տարիներ առաջ սպանված Տիգրան Օհանջանյանի մահվան հանգամանքներին:
18 Մայիսի 2013 - 17:34
Նոյեմբերյանի զորամասում օրերս սպանված Լյուքս Խաչատրյանի մարմինն այսօր հարազատները, պարզվում է, իրենց «մտահղացմամբ» չէ, որ որոշել են տեղափոխել Երևան ու բողոքի ցույց անել կառավարության շենքի դիմաց` Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանից պահանջելով բացահայտել դեպքը:
18 Մայիսի 2013 - 17:13
Քիչ առաջ Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը Կառավարության շենքի առջեւ հավաքված քաղաքացիներին փոխանցեց, որ կես ժամից իրենց կպատասխանեն՝ վարչապետը հանդիպելու է իրենց հետ, թե ոչ:
18 Մայիսի 2013 - 16:42
«Պզուկ» բառը ճակատագրական դարձավ ժամկետային զինծառայող Լյուքս Ստեփանյանի համար:
18 Մայիսի 2013 - 16:26
Կառավարության շենքի մոտ է ժամանել Երևանի նորանշանակ ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը:
|
Լրահոս`
Այսօր Կառավարության առջեւ (ֆոտոշարք)
Հասարակություն, Քաղաքական
Ընդհարումներ կառավարության շենքի մոտ (լուսանկարներ)
Հասարակություն
Channel 4-ի մեկնաբանը «Եվրատեսիլում» Հայաստանի համար 4-րդ տեղն է կանխատեսում
Մշակույթ, Հասարակություն
Ժերար Դեպարդյեն Պուտինին համեմատել է Միտերանիի և Հովհաննես Պողոս 2-րդի հետ
Միջազգային, Մշակույթ
Վադգես Գասպարին պառկեց Կառավարության առջեւ` իր աջակցությունը հայտնելով զոհված զինվորի հարազատներին
Հասարակություն, Քաղաքական
«Պզուկ» բառը ճակատագրական դարձավ ժամկետային զինծառայող Լյուքս Ստեփանյանի համար (տեսանյութ)
Հասարակություն, Քաղաքական
«Հենց այնպես չեն կրակում, հարվածում, նույնիսկ՝ հայհոյում»
Հասարակություն, Քաղաքական
«Հեռացիր, տականք». Վարդգես Գասպարին՝ Երևանի ոստիկանապետին
Հասարակություն, Քաղաքական
Ո՞վ էր հրահրել, որպեսզի սպանված զինծառայողի մարմինը Երևան բերեն
Հասարակություն, Քաղաքական
Երգ՝ նվիրված «Դորիանս» ռոք խմբին
Մշակույթ, Հասարակություն
Մոմավառություն` կառավարության առաջ (լուսանկարներ)
Հասարակություն
Սպանված զինվորի դին հողին հանձնեցին
Հասարակություն
Կառավարության առջեւ հավաքվածները սպասում են վարչապետին
Հասարակություն, Քաղաքական
ՀԵՀ-ն ու «Լույսը» կհամագործակցեն
Հասարակություն
Գյումրու քաղաքապետն այցելեց մի շարք թանգարաններ
Մշակույթ, Հասարակություն
Լավ լուր պետական բժշկական համալսարանի ուսանողների համար
Հասարակություն |








