Facebook   Twitter
 
Լիտվայի Վարենա քաղաքում տեղի է ունեցել «Արցախի օր» խորագրով մշակութային միջոցառում

Լիտվայի Վարենա քաղաքում տեղի է ունեցել «Արցախի օր» խորագրով մշակութային միջոցառում

16 Ապրիլի 2018 - 22:28
Լիտվայի Վարենա քաղաքի քաղաքապետարանի Մշակույթի կենտրոնում Վարենայի քաղաքապետարանի, «Լիտվա-Արցախ բարեկամության շրջանակի» անդամների և Լիտվայի հայերի միության ջանքերով ապրիլի 13-ին տեղի է ունեցել «Արցախի օր» խորագրով միջոցառում, որին ներկա էին Լիտվայի քաղաքական և մշակութային գործիչներ, լրագրողներ, հայ համայնքի ներկայացուցիչներ, ինչպես նաև Լիտվայում ՀՀ դեսպանության անձնակազմը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, բացման խոսքով հանդես է եկել Վարենայի քաղաքապետ Ալգիս Կաշետան, ով, կատարելով պատմական ակնարկ, ներկայացրեց Արցախի ներկան և զարգացման հեռանկարները: Քաղաքապետը նաև նշեց, որ Արցախը բարդ ճանապարհ է անցել և այսօր ներկայանում է որպես ժողովրդավար երկիր: Ալգիս Կաշետան կարևորել է նմանատիպ մշակութային միջոցառումների կազմակերպումը՝ նշելով, որ դրանց միջոցով Արցախն առավել լավ ճանաչելու հնարավորություն է ընձեռվում:

Լիտվայի Սեյմասի նախկին պատգամավոր և Լիտվայում «Լիտվա-Արցախ բարեկամների շրջանակի» ներկայացուցիչ Դալյա Կուոդիտեն ընդգծել է, որ արցախցիների կերպարում, ովքեր միշտ պատրաստ են պաշտպանել իրենց հողը, դրոշմված է ազատատենչ ոգին: Դալյա Կուդիտեն նաև հավելել է, որ Արցախը թյուրիմացաբար որպես գոյություն չունեցող պետություն է ներկայացվում, այն դեպքում, երբ այնտեղ պետական բոլոր կառույցները կայացած են:

Ելույթներ են ունեցել նաև Լիտվայի հայերի միության փոխնախագահ Ռուսլան Հարությունյանը և հայ համայնքի ներկայացուցիչ Արմեն Հայրապետյանը:

Ելույթով հանդես է եկել Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը, ով կարևորել է օտարերկրյա լսարաններում Արցախի մասին իրազեկվածության բարձրացումը, նշելով, որ Արցախը հիմնականում ասոցացվում է հակամարտության հետ, մինչդեռ դա նախևառաջ պետություն է՝ պետության բոլոր ատրիբուտներով: Անդրադարնալով «Կյանքն Արցախում» խորագիրը կրող ցուցահանդեսին՝ դեսպանն ընդգծել է, որ վերջինիս միջոցով կարելի է ծանոթանալ Արցախի հարուստ պատմամշակութային և ճարտարապետական ժառանգությանը՝ սկսած մ.թ.ա. 1-ին դարից, ինչպես նաև արցախցիների վարք ու բարքին, արվեստին ու ավանդույթներին: Դեսպանի համոզմամբ՝ պատահական չէ, որ նման պատկերներ տեսնելուց հետո շատերն են ցանկություն հայտնում այցելելու Արցախ:

Մշակույթի կենտրոնի տեսասրահում ցուցադրվել է լատվիացի և լիտվացի բլոգերներ Ալեքսանդր Ալիմովի և Ստանիսլավ Գորբունովի կողմից նկարահանված Արցախի մասին պատմող ճանաչողական «Ճանապարհորդություն դեպի Լեռնային Ղարաբաղ» ֆիլմը:

Միջոցառման երկրորդ մասում արցախյան ժողովրդական կատարումներով հանդես են եկել Արցախից հատուկ այս միջոցառման նպատակով հրավիրված Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան պետական երաժշտական քոլեջի երաժիշտները՝ թառահար Լևոն Սարդարյանը և քամանչահար Հակոբ Խալաթյանը: Համերգային կատարումները ջերմ ընդունելություն են գտել հանդիսատեսի կողմից:

Տեղեկանք. «Արցախի օր» միջոցառման շրջանակներում ցուցադրվող «Կյանքն Արցախում» խորագիրը կրող ֆոտոցուցահանդեսը, որը դեռ երկու շաբաթ բաց է լինելու Վարենայի մշակութային կենտրոնում, ներկայացնում է Արցախի բնաշխարհը, հոգևոր և մշակութային ժառանգությունը, ինչպես նաև ժողովրդի առօրյա կյանքն ու տնտեսական ոլորտում արձանագրված ձեռքբերումները:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
iPhone-ն այլևս ավելի գեղեցիկ չի դարձնի օգտատերերին
24 Հոկտեմբերի 2018 - 00:03
Այֆոնների օգտատերերը բողոքում էին ոչ բնական սելֆիներից, որտեղ իրենց դեմքերը չափազանց գեղեցիկ էին ստացվում։
Ամերիկահայ գիտնական Դիրան Ապելյանն արժանացել է «Նորարար 2018» մրցանակին
23 Հոկտեմբերի 2018 - 23:39
Ամերիկահայ գիտնական, տեխնիկական գիտությունների պրոֆեսոր Դիրան Ապելյանն արժանացել է հանրահայտ Ուորսեսթեր պոլիտեխնիկական համալսարանի (Մասաչուսեթս) «Նորարար 2018» գիտական մրցանակին:
Ռուս հայտնի հաղորդավարուհիները պարել են հայկական երաժշտության ներքո (Տեսանյութ)
23 Հոկտեմբերի 2018 - 23:16
Ռուս հայտնի հաղորդավարուհիներ Քսենյա Բորոդինան ու Օլգա Բուզովան մասնակցել են հայտնի գործարար Բորիս Ավագյանի կազմակերպած միջոցառմանը, որը նվիրված էր Ավագյանի կնոջ՝ Յուլյայի ծննդյան օրվան:
Գեղհովիտ գյուղում դանակահարված Արսեն Մկրտչյանի կյանքին վտանգ չի սպառնում
23 Հոկտեմբերի 2018 - 23:10
Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ գյուղում այսօր դանակահարված Արսեն Մկրտչյանի կյանքին վտանգ չի սպառնում։
Բացահայտվել է բնակարանային գողությունը. կասկածյալները ձերբակալվել են
23 Հոկտեմբերի 2018 - 23:04
ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է Աղբյուր Սերոբ փողոցի բնակարաններից մեկում տեղի ունեցած գողության դեպքը, կասկածյալները ձերբակալվել են:
Կայացել է բաց կառավարման գործընկերության հայաստանյան գործողությունների չորրորդ ծրագրի նախագծի քննարկում
23 Հոկտեմբերի 2018 - 23:01
2018 թվականի հոկտեմբերի 23-ին առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Բաց կառավարման գործընկերություն (ԲԿԳ) նախաձեռնության աշխատանքային խմբի նիստը:
«Ֆեյսբուքն» ուսումնասիրելով՝ տպավորություն էր ստեղծվում, թե ես քաղաքում չունեմ վարկանիշ, այնինչ ընտրություններն այլ պատկեր ցույց տվեցին. Էջմիածնի քաղաքապետ
23 Հոկտեմբերի 2018 - 22:55
Էջմիածնի նորընտիր քաղաքապետ Դիանա Գասպարյանը նախկինում երբեք չի մտածել, որ ինքը երբևէ կդառնա քաղաքապետ։
Նախագահն առաջարկել է «Horasis»-ի գալիք հանդիպումներից մեկն անցկացնել Հայաստանում
23 Հոկտեմբերի 2018 - 22:44
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Ժնևում հանդիպել է գերմանացի ձեռնարկատեր, Շվեյցարիայում գործող «Horasis» կենտրոնի հիմնադիր նախագահ Ֆրանկ-Յուրգեն Ռիխտերի հետ:
Հայ դիզայները Մոսկվայում ներկայացրել է Հայոց ցեղասպանությանը նվիրված հավաքածուն
23 Հոկտեմբերի 2018 - 22:33
Մոսկվայում մեկնարկած նորաձևության շաբաթվա շրջանակում կայացել է Դիզայնի բարձրագույն բրիտանական դպրոցի շրջանավարտների հավաքածուների ցուցադրությունը:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 13764
 
Լրահոս`