Facebook   Twitter
 
Ոստիկանությունը հայտարարություն է տարածել

Ոստիկանությունը հայտարարություն է տարածել

17 Ապրիլի 2018 - 10:38
2018 թվականի ապրիլի 13-ից ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանի ղեկավարած հավաքը իրականացվել է Երևան քաղաքի ճանապարհները դիտավորությամբ փակելու, կազմակերպությունների բնականոն գործունեությանը խոչընդոտելու, կենսական նշանակության տրանսպորտային հանգույցները շրջափակելու և տրանսպորտի երթևեկությունը կաթվածահար անելու, ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին չենթարկվելու, վերջիններիս նկատմամբ բռնի գործողություններ կատարելով զանգվածային անկարգությունների դրսևորումներով:
Հավաքի կազմակերպիչները պարբերաբար կոչեր են հնչեցնում պատգամավորների մուտքը Ազգային ժողով արգելելու և Ազգային ժողովի շենքը շրջափակելու վերաբերյալ: Չնայած այն հանգամանքին, որ մարդկանց իրավունքների ապօրինի սահմանափակումները և հասարակական կարգը խախտող խմբային գործողությունները կրել են շարունակական բնույթ, ՀՀ ոստիկանությունը, ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 78-րդ հոդվածով նախատեսված համաչափության սկզբունքով, շուրջ 3 օր սահմանափակվել է բացառապես հավաքի կազմակերպիչներին և մասնակիցներին բանավոր նախազգուշացումներ տալով և պահանջներ ներկայացնելով, որոնք, սակայն, ամբողջությամբ անտեսվել են հավաքի ղեկավարի և մասնակիցների կողմից:

Ոստիկանությունը հավաքի ազատության իրավունքին միջամտող այլ գործողություններ չի կատարել, քանի որ հավաքը հիմնականում կրել է խաղաղ բնույթ: Հավաքը որոշակի ժամանակահատված դադարել է խաղաղ լինելուց, հատկապես, երբ ապրիլի 16-ին Նիկոլ Փաշինյանը հավաքի մասնակիցներին ուղղորդել է դեպի Բաղրամյան պողոտա՝ փորձելով ճեղքել հասարակական կարգի պահպանություն իրականացնող ոստիկանական պատնեշը: Հրահրված բախումների արդյունքում տեղի են ունեցել զանգվածային անկարգություններ, որոնց արդյունքում վնաս է պատճառվել անձանց առողջությանը, հանրային սեփականություն հանդիսացող գույքին:

«Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հավաքների ազատությունը կարող է սահմանափակվել միայն այն դեպքում, երբ ժողովրդավարական հասարակությունում պետական անվտանգության և հասարակական կարգի պահպանումը, հանցագործությունների կանխումը, հանրության առողջության ու բարոյականության, այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանությունը գերակայում են հավաքի ազատության նկատմամբ։ Ոստիկանությունը հայտարարում է, որ հասարակական կարգի խմբային խախտումներով ուղեկցվող հավաքի տևականությունը, երթևեկությունը կաթվածահար անելուն ուղղված դիտավորյալ գործողություները և մայրաքաղաքի բոլոր բնակիչների համար լայնածավալ անհարմարությունների ստեղծումը, և, վերջապես, հավաքի որոշ մասնակիցների կողմից զանգվածային անկարգությունների կատարումը, դրա հետևանքով ֆիզիկական և գույքային վնաս պատճառելը այլևս գերակա են դարձնում այլոց սահմանադրական իրավունքները և հանրային շահը, ընդ որում՝ այլ կերպ հնարավոր չէ կանխել դրանց անհամաչափ սահմանափակումները՝ նկատի ունենալով, որ ոստիկանության բազմաթիվ կոչերը, նախազգուշացումները և օրինական պահանջները կատեգորիկ անտեսվել են հավաքի ղեկավարի և մասնակիցների կողմից:

Հիմք ընդունելով «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածը, Ոստիկանությունը 16.04.2018թ. որոշում է կայացրել դադարեցնել հավաքը և պահանջել է հավաքի ղեկավարից կատարել այն, այդ մասին անմիջապես տեղեկացնել հավաքի մասնակիցներին: Պարզաբանում ենք, որ օրենքի նշված հոդվածի համաձայն՝ հավաքի ղեկավարի բացակայության կամ հավաքի ղեկավարի կողմից ոստիկանության պահանջը չկատարելու դեպքերում ոստիկանությունը հավաքը ցրելու, ներառյալ` «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված հատուկ միջոցներ կիրառելու լիազորությունի ունի։

Վերոգրյալից ելնելով՝ նախազգուշացնում ենք հավաքի կազմակերպիչներին չշարունակել անօրինական հավաքը՝ զերծ մնալու համար հավաքը ցրելու միջոցներ կիրառելու ոստիկանության պարտականության կատարումից:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
ՈւԵՖԱ-ն կարող է կրճատել Եվրոպա լիգայի մասնակիցների թիվը
24 Սեպտեմբերի 2018 - 16:58
Եվրոպական ակումբների ասոցիացիայի և «Յուվենտուսի» նախագահ Անդրեա Անիելին հաստատել է, որ աշխատանքներ են տարվում եվրոպական ակումբային երրորդ մրցաշար ստեղծելու ուղղությամբ:
«Լույս» դաշինքը մասնակցելու է արտահերթ խորհրդարանական ընտրություններին
24 Սեպտեմբերի 2018 - 16:53
Հստակ պահանջվում է, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները շուտափույթ կերպով կազմակերպվեն: Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Երևանի ավագանու «Լույս» դաշինքի անդամ Անի Սամսոնյանը:
«Ռեֆորմիստների» կուսակցությունը շնորհավորում է երևանցիներին իրենց առաջին արդար և անկախ ընտրությունների կապակցությամբ
24 Սեպտեմբերի 2018 - 16:49
Ռեֆորմիստների կուսակցությունը շնորհավորում է բոլոր երևանցիներին նորագույն պատմության մեջ քաղաքապետի` իրենց առաջին արդար և անկախ ընտրությունների կապակցությամբ:
Արցախի պողոտայի թիվ 32 հասցեում՝ երկաթգծի «Դեպո»-ի տարածքում, օձ է հայտնաբերվել
24 Սեպտեմբերի 2018 - 16:39
Սեպտեմբերի 24-ին, ժամը 13:34-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արցախի պողոտայի թիվ 32 հասցեում՝ երկաթգծի Դեպո-ի տարածքում, օձ են բռնել, որին անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ-ից:
Ավարտվեց սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանի աշխատանքային այցը Լիբանան
24 Սեպտեմբերի 2018 - 16:33
Սեպտեմբերի 24-ին սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը Լիբանան կատարած աշխատանքային այցի շրջանակներում այցելեց Ազգային միացյալ վարժարան, որտեղ հանդիպումներ ունեցավ Լիբանանի հայոց թեմի առաջնորդ Նարեկ Արք. Ալեէմէզեանի, վարժարանի խորհրդի կազմի՝ դոկտոր Էլի Թաշճյանի, Նելլի Վեքիլյանի և Գրիգոր Էքմեջյանի հետ:
ԲՀԿ պատգամավոր Արթուր Մանուկյանին ուղեկցող անձը խանգարել է լրագրողի նկարահանմանը. ԽԱՊԿ
24 Սեպտեմբերի 2018 - 16:27
Սեպտեմբերի 23-ին՝ Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունների օրը, թիվ 8/05 ընտրատեղամասում տարածքային հանձնաժողովի նախագահ Նորիկ Երանյանը հարվածել է «1in.am» լրատվական կայքի լրագրող Դիանա Դավթյանի ձեռքին՝ ասելով «միկրոֆոնդ էն կողմ տար»։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն:
Ընտրությունները տեղի են ունեցել ազատ ու արդար պայմաններում. ՀՅԴ
24 Սեպտեմբերի 2018 - 16:21
Հայ Յեղափողական Դաշնակցության Գերագույն մարմինը հայտարարություն է տարածել Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների վերաբերյալ:
Կադրային ջարդ չի լինելու. Վահան Կոստանյան
24 Սեպտեմբերի 2018 - 16:14
Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ «Իմ քայլը» դաշինքի ներկայացուցիչ, ՔՊ խոսնակ Վահան Կոստանյանին հարց է ուղղվել, թե արդյոք շարունակելու է պաշտոնավարել Կամո Արեյանը:
Հայկոն Երևանի 40% ի քաղաքապետ է
24 Սեպտեմբերի 2018 - 16:11
Հայկոն Երևանի 40% ի քաղաքապետ է։ 870 հազար բնակչից մասնակցել է ընտրություններին ընդամենը 370 հազարը՝ որոնց 10 տոկոսը մահացածներ ու երկրից բացակայողներ։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 14970
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Մոսկովյան մարաթոն-2018 (Տեսանյութ)
Միջազգային, Հասարակություն, Տեսանյութեր