Facebook   Twitter
 
Արսինե Խանջյանը բաց նամակ է հղել Սերժ Սարգսյանին

Արսինե Խանջյանը բաց նամակ է հղել Սերժ Սարգսյանին

17 Ապրիլի 2018 - 11:00
Կանադահայ դերասանուհի Արսինե Խանջյանն իր ֆեյսբուքյան էջում բաց նամակ է հղել Սերժ Սարգսյանին, որը ներկայացնում ենք ստորև.
Բաց նամակ Սերժ Սարգսյանին

Պարոն Սերժ Սարգսյան,

Դուք քաջ տեղյակ եք, որ ողջ հայությունն այս օրերին հետևում է երկրում ծավալվող խաղաղ ցույցերին:

Ես Ձեզ եմ ուղղում իմ նամակը, քանի որ մեր ազգի համար այս բեկումնային պահին Դուք եք ուշադրության կենտրոնում:

Որպես քաղաքացի` Դուք Ձեր իմացության սահմաններում ծառայել եք մեր հայրենակիցներին և հաճախ հանդես եկել որպես Սփյուռքում հայ ազգի պաշտոնական ներկայացուցիչը:

Ցանկացած մարդու պես` Ձեր` Հանրապետության նախագահի դերում իրականացրած գործունեությունը խոչընդոտներով լի է եղել:
Դուք պաշտոնավարման երկու ժամկետների ընթացքում առնչվել եք անկախությունից ի վեր մեր հանրությունը ջլատող խնդիրների հետ: Միգուցե արել եք Ձեր առավելագույնը, սակայն հանրային կարծիքն այլ բան է փաստում:

Կոռուպցիան, օրենքի գերակայության բացակայությունը, ոստիկանական բռնությունները, արդադատության ուղղակի սահմանափակումը, կաշառքն ու ընտրական խախտումները, աղքատությունը, արտագաղթը, մարդու և քաղաքացիական իրավունքի ոտնահարումը (կանանց հանդեպ բռնություն, խտրականություն ԼԳԲՏՔ համայնքի հանդեպ), խոսքի ազատության բացակայությունը Ձեր կառավարման տարիների ամենօրյա աշխատանքի արդյունքն են:

Իհարկե Դուք առերեսվել եք նաև Արցախյան պատերազմի սարսափելի իրականության հետ: Իհարկե մենք հասկանում ենք, թե ինչպիսի զգուշավորություն է անհրաժեշտ չսայթաքելու համար, երբ շրջապատված եք միջազգային շահը հետապնդող ուժերով, որոնց հոգը չեն Հայաստանն ու Արցախի Հանրապետությունը:

Բայց Դուք հաճախ մոլորեցրել եք մեզ բոլորիս` շահարկելով արտաքին սպառնալիքը շատ ավելի վտանգավոր` վերոնշյալ ներքին խնդիրների պարագայում:

Ես` իմ բազմաթիվ հայրենակիցների պես, վստահաբար հավատում եմ, որ մեր սիրելի հայրենիքին այսօր վնասողն այս աշխարհաքաղաքական դրությունը չէ: Հայաստանը տեղի չի տա և չի պայթի արտաքին թշնամական ուժերի պատճառով, եթե Դուք այլևս ղեկավար մարմնում չլինեք:

Սակայն Հայաստանը կանգնած է ներքին պայթյունի վտանգի առաջ, որովհետև Դուք և Հանրապետական կուսակցության Ձեր գործընկերները շարունակում եք անտեսել քաղաքացիների ժողովրդավարության պահանջն ու այն հավատը, որ դա է գոյատևման մեր միակ հույսն ու ռազմավարությունը:

Ես և Դուք տարիներ առաջ կարճ զրույց ենք ունեցել: Միգուցե քաղաքական ճնշման տակ Դուք այդ ժամանակ նշեցիք, որ հայ ժողովուրդը ոչխարի հոտի պես է: Ես, Ձեր փոխաբերությունից վրդովված, պատասխանեցի, որ եթե նույնիսկ այդպես է, ապա նրանք վստահաբար լավ Հովվի կարիք ունեն:

Այդ օրերից ի վեր Հայաստանում տեղի ունեցած ցնցումներն ու Սփյուռքի համայնքներում Ձեր կառավարման ոճի հանդեպ բողոքի դրսևորումները ապացուցել են, որ մենք ոչխարի հոտ չենք: Մենք ուժեղ, արդար և օրինական առաջնորդություն վարող լավ Հովիվ փնտրող ազգ ենք:

Այսօր, մինչ ես գրում եմ Ձեզ, մեր ծեր և երիտասարդ, մասնագետ և ուսանող հայրենակիցներն արտահայտում են նախագահության տարիներին Ձեր վարած գործունեության և մեր սոցիալական, տնտեսական և քաղաքական հարցերում Ձեր կողմից անձնական շահը գերադասելու վերաբերյալ իրենց զայրույթն ու բողոքը` ձեռնարկելով հստակ քայլեր, այն է` կամ հուսահատությունից լքելով երկիրը, կամ, ինչպես վերջին օրերին, հերթական անգամ դուրս գալով փողոց և խաղաղ միջոցներով, բայց վճռականորեն պահանջելով իշխանության արդար փոփոխություն:

Նրանց հիմնական պահանջը, ինչպես ես եմ լսում, այն է, որ Դուք թույլ տաք երկիրը կանգնեցնել մի նոր ուղու վրա, որը պետական կառույցների համար պատշաճ ժողովրդավարական հնարավորություններ կընձեռնի:

Պարոն Սերժ Սագսյան, Հայաստանի ներքին քաղաքականությունը չի կարող մեկնաբանվել և հասկացվել բացառապես Ձեր անձնական բացարձակ պայմաններով, չափորոշիչներով և մարտավարությամբ:

Դուք երդվել եք ծառայել մեր հայրենիքին սիրով, հույսով և ուղիղ հաղորդակցությամբ այն քաղաքացիների հետ, ում ներկայության շնորհիվ մենաք այս հողատարածքը Հայաստան ենք կոչում:

Բայց այսօր իշխելու Ձեր համառ ցանկությամբ Դուք ևս մեկ անգամ ուժով պարտադրում եք Ձեր ներկայությունը ղեկավար մարմնում, այս անգամ` վարչապետի դերում:

Ես հորդորում եմ Ձեզ և Հանրապետական կուսակցությանը գոնե այս անգամ վերջապես թույլ տալ, որ բազմազանության ձայնը ստանձնի փոփոխությունների ղեկը և երկիրը տանի դեպի նոր հաստատված այնպիսի Խորհրդարնական համակարգ, որն իսկապես կներկայացնի ժողովրդի յուրաքանչյուր անդամին:

Հակառակ դեպքում բոլոր մեր հայրենակիցների անունից ես կընդգծեմ, որ Ձեր անունը մեր ազգի, մեր երկրի և աշխարհի պատմության մեջ կմնա ոչ թե որպես կարող առաջնորդի, այլ որպես իշխանություն տենչացող բռնապետի անուն:

Մենք Ռուսաստան չենք: Ոչ էլ Թուրքիա: Ոչ Ադրբեջան, ոչ… ցավոք, այս ցանկը երկար է:

Մենք փոքր, բայց հպարտ ազգ ենք, որը գոյատևել է` ի հեճուկս բոլոր խոչընդոտների, որոնք երբևէ բուֆերային գոտի չեն թողել, որպեսզի մենաք հեշտությամբ ուղղեինք մեր մեջքն ու վերականգնեինք մեր ուժերը: Բայց մենք կարող ենք!

Ապրիլի 17-ին` մեր ազգի մեծագույն ողբերգության` 1915-ի ապրիլի 24-ի հիշատակումից օրեր առաջ Դուք կարող եք պատմական կարևոր քայլ կատարել` լսելով Երևանի փողոցներ դուրս եկած բոլոր այդ մարդկանց, հարգելով Ձեր արդար ընդդիմադիր գործընկերներին և սատարելով Սփյուռքին, որն անշեղորեն հավատում է, որ մեր հայրենիքն ի վերջո կգտնի իր բարօրությունը:

Խնդրում եմ, ուժ մի կիրառեք: Խնդրում եմ, թույլ մի տվեք, որ որևէ մեկի մատը կամ ձեռքը վնասվի ոստիկանական բռնությունների արդյունքում: Խնդրում եմ, եղեք այն համեստ և վստահ Հովվի ձայնը, ով առանց վախի, անկախ հնարավոր ռիսկերից կարող է թույլ տալ իրեն և իր ժողովրդին ոտք դնել Հայաստանի համար խոստումնալից ապագայի այս անցումային ուղու վրա: Մենք կարող ենք ձևակերպել մեր ազգային շահն ու միասնական անկոտրում ուժ դառնալ արտաքին սպառնալիքների դեմ, որի հետ հարկ կլինի հաշվի նստել:

Պարոն Սերժ Սարգսյան, համեստությունը, նույնիսկ քաղաքականության մեջ, թուլություն չէ: Դա մարդկային ուժ ու որակ է, որն ընտրության հնարավորություն է ստեղծում, և Ձեր երկիրը, իմ ժողովուրդը հենց դա է ակնկալում Ձեզնից:

Արսինե Խանջյան
 
Նմանատիպ նորություններ
Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում. կա վիրավոր
20 Հոկտեմբերի 2018 - 23:20
Այսօր՝ հոկտեմբերի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 19:00-ի սահմաններում, «Opel Zafira» մակնիշի 35 AQ 722 համարանիշի ավտոմեքենայի վարորդը բախվել է ճանապարհի վերանորոգման նպատակով տեղադրված բետոնե արգելապատնեշին:
Սահակաշվիլին պատրաստվում է արծաթե հարսանիքը նշել Վրաստանում
20 Հոկտեմբերի 2018 - 23:14
Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին մտադիր է մոտ ապագայում վերադառնալ հայրենիք, չնայած նրան, որ այդ երկրում նրա դեմ հարուցվել են մի քանի քրեական գործեր։
Ինչպիսի՞ տեսք ունի Մանհեթենում գտնվող Ռոման Աբրամովիչի ապագա շքեղ առանձնատունը
20 Հոկտեմբերի 2018 - 23:01
Ռոման Աբրամովիչը2014-ից Վերին Իսթ Սայդ շրջանում ՝ East 75th Street փողոցում, պատմական թաունհաուսներ է ձեռք բերել, հաղորդում է Forbes-ը:
Հարբած զույգը հյուրանոց է գնել` սենյակ վարձելու փոխարեն (Լուսանկարներ)
20 Հոկտեմբերի 2018 - 22:45
Ջինա Լայոնսը և Մարկ Լին` Լոնդոնից չափից շատ ռոմ են խմել և Շրի Լանկայում ծովափին հյուրանոց գնելու որոշում են կայացրել:
Մայրապետյանի համար մտավորականների մի մեծ խումբ անձնական երաշխավորություն են տվել
20 Հոկտեմբերի 2018 - 22:34
Սամվել Մայրապետյանի պաշտպան, փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը ՀՀ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին խնդրել է քննարկել անձնական երաշխավորություններով Սամվել Մայրապետյանին ազատ արձակելու հարցը:
5 մթերք, որոնք կարելի է ուտել նույնիսկ երեկոյան
20 Հոկտեմբերի 2018 - 22:08
Մասնագետներից շատերի խոսքով՝ երեկոյան ուտելն այնքան էլ լավ գաղափար չէ, եւ ոչ միայն այն պատճառով, որ ուշ ընթրիքը կնպաստի գիրանալուն, այլեւ այն պատճառով, որ նման ընթրիքից հետո կարող են քնի հետ կապված խնդիրներ առաջանալ:
Բարգավաճի իմ ցուցակը, մեծամասնութունը փոխելու եմ, մի տեղ լճանալ չի կարելի. Գագիկ Ծառուկյան
20 Հոկտեմբերի 2018 - 21:59
ԱԺ արտահերթ ընտրություններին Բարգավաճ Հայաստան կուսակցության համապետական ցուցակը արմատական փոփոխությունների է ենթարկվելու:
ՃՏՊ Գյումրի քաղաքում. կա տուժած
20 Հոկտեմբերի 2018 - 21:50
Հոկտեմբերի 19-ին, ժամը 22:52-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Երևանյան խճուղու վերջնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Նիկոլ Փաշինյանը և Սաադ Հարիրին քննարկել են Հայաստանի և Լիբանանի միջև հարաբերությունների զարգացման հեռանկարները
20 Հոկտեմբերի 2018 - 21:47
Լիբանան կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպել է Լիբանանի վարչապետի պաշտոնակատար Սաադ Հարիրին: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 15343
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Շնորհավոր տոնդ, Կապա՛ն
Տեսանյութեր, Համայնքներ