Facebook   Twitter
 
77 կողմ, 17 դեմ ԱԺ-ն Սերժ Սարգսյանին վարչապետ ընտրեց (Տեսանյութ)

77 կողմ, 17 դեմ ԱԺ-ն Սերժ Սարգսյանին վարչապետ ընտրեց (Տեսանյութ)

17 Ապրիլի 2018 - 11:50
Այսօր կայացած հատուկ նիստում Ազգային ժողովը ձայների 77 կողմ, 17 դեմ հարաբերակցությամբ իշխող Հանրապետական կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանին ընտրեց Հայաստանի վարչապետ:
Հայաստանի նոր Սահմանադրությամբ վարչապետը գործադիր իշխանության փաստացի ղեկավարն է:

Ապրիլի 9-ին ավարտվեց որպես Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման երկրորդ ժամկետը, և Մեծ Բրիտանիայում Հայաստանի նախկին դեսպան Արմեն Սարգսյանը ստանձնեց երկրի նախագահի պաշտոնը: Կառավարությունը՝ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ, հրաժարական տվեց: Իշխող Հանրապետական կուսակցությունը վարչապետի պաշտոնում առաջադրեց Սերժ Սարգսյանի թեկնածությունը, որին կոալիցիոն ՀՅ Դաշնակցությունը հավանություն տվեց:

Սերժ Սարգսյանի իշխանավարման շարունակման դեմ պայքարը գլխավորող՝ ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը, հիշեցնենք, իր աջակիցներին կոչ էր արել այսօր շրջափակել խորհրդարանի շենքը և այդպիսով տապալել նիստը: Ընդդիմադիր գործիչը կոչ է արել նաև արգելափակել Երևանի և մյուս բնակավայրերի փողոցները, մետրոպոլիտենը, երկրի ավտոճանապարհները:

Այսօր առավոտյան ընդդիմադիրները Երևանի տարբեր հատվածներում քաղաքացիական անհնազանդության ակցիաներ են իրականացնում, փողոցներ փակում: Չնայած ընդդիմադիրների ջանքերին՝ նիստը տեղի ունեցավ:

Փաշինյանը Ֆրանսիայի հրապարակում անցկացվող հավաքի մասնակիցներին ուղղված իր ելույթում քիչ առաջ հայտարարեց, որ «երկրում հեղափոխական վիճակ է»:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
ՀՅԴ-ն իր նիստին քննարկում է ժողովրդի բոլոր հատվածներին, նաև սփյուռքին վերաբերող բազում հարցեր. ՀՅԴ
23 Հունվարի 2019 - 12:56
Հայ յեղափոխական դաշնակցությունն իր բարձրագույն ժողովին քննարկում է մի շարք հարցեր, ավարտին ընտրվելու է Բյուրոյի նոր կազմ: Այս մասին նշված է ՀՅԴ հանրային կապերի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ:
Հղի Մեգան Մարքլը բուսական սնունդ և չեզոք երանգներ է նախընտրում
23 Հունվարի 2019 - 12:55
Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլը ծրագրում է ապագա երեխայի սենյակը կահավորել գենդերային առումով չեզոք երանգներով: Այս մասին հաղորդում է The Sun-ը:
Փաստաբան. Հայաստանը ոչինչ չի արել ազատության մեջ հայտնված քաղաքացիների սոցիալականացման համար
23 Հունվարի 2019 - 12:52
Պետությունը ոչինչ չի արել, որպեսզի համաներման արդյունքում ազատության մեջ հայտնված քաղաքացիները նորից բանտ չընկնեն: Այս մասին հունվարի 23-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է փաստաբան Արմինե Ֆանյանը:
«Մեր Դավիթ Խաժակյանը մի ամիս է` կռիվ է տալիս այս թեմայով և ահա բացահայտվեց…»
23 Հունվարի 2019 - 12:39
Էդմոն Մարուքյանը ՖԲ - ում անդրադարձել է aravot.am-ի հոդվածին.
ԱԺ ընտրությունների մասին ԿԸՀ հաղորդումը ներկայացվել է խորհրդարան. Այն կընդգրկվի օրակարգում
23 Հունվարի 2019 - 12:36
Ազգային ժողովի նախագծեր բաժնում առկա է նաեւ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2018 թվականի դեկտեմբերի 9-ի արտահերթ ընտրությունների մասին» կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործունեության վերաբերյալ հաղորդումը։
Լոռու մարզի Բազում համայնքում բնակվող ընտանիքի 4 անչափահաս երեխաները տեղափոխվել են մանկատուն. պատճառը բնակության համար սարսափելի պայմաններն են
23 Հունվարի 2019 - 12:29
Դեկտեմբերի 12-ին Լոռու մարզի Բազում համայնքի ԽՀՀ նախագահի, ՈԼՄՎ Գուգարքի բաժնի աշխատակիցների ուղեկցությամբ «Վանաձորի մանկատուն» ՊՈԱԿ են տեղափոխվել կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված ԱԾԽՄ 4 անչափահասներ՝ սանիտարահիգիենիկ վատ վիճակում, բարձր ջերմությամբ:
Արտակարգ դեպք Երևանում. Մանուկ Աբեղյանի անվան դպրոցի 4 երեխա մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
23 Հունվարի 2019 - 12:11
Երեկ՝ հունվարի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։40-ի սահմաններում թիվ 1 համալսարանական հիվանդանոցից Ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել մի քանի երեխաներ։
«Ունեցել ենք H1N1-ով մահվան մեկ դեպք». Արսեն Թորոսյան
23 Հունվարի 2019 - 12:09
Հայաստանում գրիպի H1N1 ենթատեսակի համաճարակ չկա:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 16762
 
Լրահոս`