Facebook   Twitter
 
Մեր մազերի գույնը որոշում են ավելի քան 100 գեներ

Մեր մազերի գույնը որոշում են ավելի քան 100 գեներ

17 Ապրիլի 2018 - 12:06
Գիտնականների միջազգային խումբը հայտնաբերել է ավելի քան հարյուր նոր գենետիկ լոկուսներ, որոնք պատասխանատու են եվրոպացիների մազերի գույնի համար։
Չնայած այդ տարբերակները բացատրում են մազերի գույնի մեջ գեների ընդհանուր դերակատարման ընդամենը 20 տոկոսը, բայցեւայնպես դրանք մարդու մազերի գույնը կանխատեսելու որոշակի հնարավորություն են տալիս։ Հետազոտությունը հրապարակվել է Nature Genetics ամսագրում։

Մարդու մազերի գույնը (ինչպես եւ մաշկի գույնն ու աչքերի ծիածանաթաղանթի գույնը) որոշվում է մելանին պիգմենտի երկու տարատեսակների՝ սեւ-շագանակագույն էումելանինի ու կարմիր-դեղին ֆեոմելանինի հարաբերակցությամբ։ Պիգմենտները սինթեզվում են տիրոզինի ամինաթթվից հատուկ բջիջների՝ մելանոցիտների մեջ, որոնք գտնվում են մազապարկուճների մեջ։

Հայտնի է, որ մելանինի այս կամ այն տեսակի բիոսինթեզի ընտրությունը բջիջների կողմից որոշվում է մելանոկորտին 1 ռեցեպտորի ակտիվությամբ, որը գտնվում է մելանոցիտների մակերեսին ու կոդավորվում է MC1R գենով։ Այդ գենի մեջ պոլիմորֆիզմները, մասնավորապես՝ որոշ տարբերակներ, որոնք հանգեցնում են ոչ ակտիվ ռեցեպտորի սինթեզի, կապակցված են մազերի կարմիր գույնի հետ։

Մեծ Բրիտանիայի, Ավստրալիայի, Իտալիայի, Նիդերլանդների, Չինաստանի ու ԱՄՆ-ի գիտնականների միջազգային խմբի նոր հետազոտությունը, որը ղեկավարել է Թիմոթի Սպեկտորը՝ Լոնդոնի թագավորական քոլեջից, հայտնաբերել է 124 գենետիկ լոկուս, որոնք զուգակցված են մարդու մազերի գույնի հետ։ Այդ լոկուսներից մեկը կապակցված էր X քրոմոսոմի հետ։ Հայտնաբերված զուգակցումների մեծ մասը (124-ից 111-ը) մինչ այդ հայտնի չի եղել։

Գենետիկ տարբերակները հայտնաբերվել են գրեթե 300 հազար եվրոպացի մասնակիցների ներառող հետազոտությունների մեթաանալիզի օգնությամբ։ Մասնակիցների կեսի մասին տվյալները տրամադրել էր ամերիկյան 23andMe մասնավոր ընկերությունը, որը զբաղվում է գենետիկ թեստավորումով։ Տվյալների երկրորդ կեսը վերցվել էր UK Biobank բազայից, որը ներառում է տեղեկություններ Մեծ Բրիտանիայի զգալի քանակությամբ բնակիչների գենոտիպի ու առողջության ցուցանիշների մասին։ Իրենց մազերի բնական գույնի մասին տեղեկությունները մասնակիցներն ինքնուրույն են տրամադրել։

Հետազոտողները պիգմենտացիայի հետ կապված արդեն հայտնի պոլիմորֆիզմներից բացի, օրինակ՝ MC1R, HERC2, IRF4 եւ SLC45A գեներում մազերի գույնի նշանակալի զուգակցում են ցույց տվել կարգավորող գեների հետ, որոնք կոդավորում են տրանսկրիպցիայի գործոնները, ինչպիսին են FOXO-ն եւ SOX-ը: Մազերի գույնի հետ կապված նոր լոկուսը հայտնաբերվել է կոլագենի տեսակներից մեկը կոդավորող COL46A գենի շրջանի X քրոմոսոմում: Ընդհանուր առմամբ, գիտնականները եզրակացրել են, որ մազերի գույնում հիմնական ավանդ ունեն ոչ թե պիգմենտացիայի հետ անմիջաբար կապված, այլ կարգավորող գեների պոլիմորֆիզմները: Ընդհանուր առմամբ, հայտնաբերված պոլիմորֆիզմները բացատրել են մազերի գույնի ժառանգման դեպքերի ընդամենը 20 տոկոսը, շեկ մազերի՝ մոտ 35 տոկոսը, բաց գույնի մազերի՝ 25 տոկոսը եւ սեւ մազերի՝ 26 տոկոսը:

Տվյալների վերլուծության արդյունքում գինականները եզրակացրել են, որ մազերի գույնը ինչ-որ աստիճանով զուգակցվում է մարդու սեռի հետ, իսկ հատկապես կանանց հատուկ են մազերի ավելի բաց երանգները:

Հետազոտողները մաթեմատիկական մոդելի միջոցով ստուգել են նաեւ հայտնաբերած զուգակցումների կանխատեսման ուժը: Պարզվել է, որ մոդելը մեծ հավանականությամբ կանխատեսում է մազերի սեւ եւ շիկակարմիր գույնը, իսկ շիկահերների եւ շագանակահերների համար կանխատեսումները պակաս ճշգրիտ էին:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Կիպրոսում ձերբակալել են երկրի առաջին սերիական մարդասպանին
23 Ապրիլի 2019 - 14:27
Կիպրոսում, երեք մարդ սպանելու կասկածանքով, զինվոր է ձերբակալվել: Տղամարդուն երկրի առաջին սերիական մարդասպան են անվանում, գրում է Daily Mail-ը:
Իտալիայի Պադովա քաղաքում Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ կանցկացվեն
23 Ապրիլի 2019 - 14:26
Իտալիայի հյուսիսային Պադովա քաղաքում ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ կանցկացվեն, գրում է padovando.com-ը:
Բաբաջանյանի երաժշտության ներքո ԱԺ այգում բացվեց հայ-ռուսական բարեկամության ծառուղի
23 Ապրիլի 2019 - 14:23
Ազգային ժողովի այգում այսօր՝ ապրիլի 23–ին, բացվեց հայ-ռուսական բարեկամության ծառուղի։
Քաղաքապետարանի ամբողջ անձնակազմը եռամսյակային պարգեւավճարներ կստանա, բացի քաղաքապետից. Մարության
23 Ապրիլի 2019 - 14:17
Լինելու են եռամսյակային պարգեւավճարներ ամբողջ անձնակազմի համար, բնականաբար, բացի քաղաքապետից: Այս մասին, այսօր՝ ապրիլի 23-ին, Երեւանի ավագանու նիստի ժամանակ հայտարարեց քաղաքապետ Հայկ Մարությանը՝ կատակով հաելելով. «եվ բացի ավագանուց»:
Հայաստանի կառավարությունը դեռեւս չի չեզոքացրել բացասական երեւույթները ներդրումների համար. փորձագետ
23 Ապրիլի 2019 - 13:50
Հայաստանի կառավարությունը դեռեւս չգիտի, թե ինչ խոչընդոտներ կան ներդրումների համար, ինչպես նվազեցնել դրանց աճի վրա բացասական ազդեցությունը։
Նախագահը ստորագրել է «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի փոփոխությունները
23 Ապրիլի 2019 - 13:34
Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքը:
Կապան-Քաջարան ճանապարհահատվածը երկկողմանի երթևեկելի է. քարաթափման հետևանքները վերացվել են
23 Ապրիլի 2019 - 13:23
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 23-ին՝ ժամը 12:30-ի դրությամբ, Մ2 Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման ավտոճանապարհի 313-րդ կմ-ում` Կապան-Քաջարան հատվածում տեղի ունեցած քարաթափման հետևանքները վերացվել են։
Հայուհին մահացել է Մոսկվա-Երեւան չվերթի ժամանակ
23 Ապրիլի 2019 - 13:21
Nordwind Airlines ավիաընկերության Մոսկվա-Երեւան չվերթի ուղեւորներից մի կնոջ ինքնազգացողությունը թռիչքի ժամանակ վատթարացել է, օդանավն արտահերթ վայրէջք է կատարել Դոնի Ռոստովի Պլատով օդանավակայանում:
«Հարցուպատասխանից էլ չեք փախնի». «Լույսի»-ի անդամը՝ Հայկ Մարությանին
23 Ապրիլի 2019 - 13:02
Հեռուստատեսային հաղորդման ժամանակ ես հարց բարձրացրեցի, թե ինչու 9 ձնամաքրող մեքենաները չգնվեցին կառավարության որոշմամբ, Երեւանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը հակադարձեց եւ խորհուրդ տվեց «գուգլել» եւ տեսնել, որ նման որոշում կա:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 16049
 
Լրահոս`