Facebook   Twitter
 
«Նոր Հայաստան, նոր Հայրապետ» նախաձեռնությունը դիմել է Նուրհան Պատրիարք Մանուկյանին

«Նոր Հայաստան, նոր Հայրապետ» նախաձեռնությունը դիմել է Նուրհան Պատրիարք Մանուկյանին

14 Հունիսի 2018 - 12:42
Երուսաղեմի հայոց Պատրիարքարանի դիվանին և անձամբ Հայոց Պատրիարքին
Ամենապատի՛վ պատրիարք Հայր,

Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ եկեղեցու հավատացյալներս, մտահոգ մեր Մայր եկեղեցում առկա ճգնաժամային վիճակով, ցանկանում ենք Ձերդ Ամենապատվության ուշադրությանը հանձնել մեր սրտի խոսքն ու աղերսը:

Դեռևս 2013 թ. Օգոստոս 3-ին մամուլում հրապարակված Ձեր բաց նամակում Դուք՝ որպես «հովիւ քաջ եւ բարի», անսալով Ձեր խղճի ձայնին և հանուն արդարության Ձեր ազդարարող խոսքն ուղղեցիք Գարեգին Բ կաթողիկոսին՝ ի պաշտպանություն Ֆրանսիայի հայոց թեմի՝ այդ օրերի Առաջնորդ Նորվան Արք. Զաքարյանին: Ձեր նամակում Դուք արդարացիորեն նշում եք, որ «եղածը անընդունելի եւ մեծ անարդարութիւն մըն էր՝ եկող Ս. Էջմիածնէն, Հայ ժողովուրդի սրբութիւն սրբոցէն, ու միայն Տէրը գիտէ, թէ տակաւին շարքը որքա՛ն պիտի երկարի»:

Ձեր նկարագրած վախի և սպառնալիքի մթնոլորտը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հասել է իր գագաթնակետին: Վախն ու սարսափն իրենց հերթին ծնել են անվստահություն և անտարբերություն: Գարեգին Բ կաթողիկոսին ուղղված Ձեր խրատը, թե՝ «սպառնալիքը չի՛ պատշաճիր կրօնականին, նամանաւա՛նդ բարձրաստիճան՝ «Ամենայն հայոց հայրապետին, որմէ կ’ակնկալուի իբր իրա՜ւ ՀՕՐՄԷ ու ներողամիտ ՄԵԾԱՒՈՐէ սիրով ու ներողամիտ ոգիով վերաբերիլ իր զաւակներուն եւ կամ ստորադասներուն հետ եւ նկատմամբ», այդպես էլ չընդունվեց նրա կողմից:

Ձեր վերոհիշյալ նամակում անդրադարձել էիք նաև կաևոր մի հարցի: Մեջբերենք. «Վեհափառ Տէր, եթէ կը յիշէք մի քանի տարիներ առաջ երբ ամենայն հպարտութեամբ, – եւ այս արդարացիօրէն, – ինծի ցոյց կու տայիք Մայր Աթոռի շրջափակէն ներս Ձեր կառուցել տուած գեղեցիկ շէնքերը, ըսի Ձեզի, թէ նիւթական շէնքերուն չափ եւ աւելիով կարեւոր էր հոգեւոր շէնքը ամրացնել, եւ Դուք վստահեցուցիք, թէ այդ եւս պիտի ըլլար: Սակայն ժամանակը եկաւ փաստելու, թէ արտաքինն ու նիւթականն էր էականն ու Ձեզ հետաքրքրողը»: Իսկապես, ժամանակը կրկին եկավ փաստելու, որ Գարեգին Բ կաթողիկոսին չեն հետաքրքրում հոգևոր հարցերը, եկեղեցական տագնապները և եկեղեցու կանոնական վիճակը: Բայց ավելի ցավալին այն է, որ իր վաղեմի սովորության համաձայն՝ Վեհափառ Հայրապետին չի հետաքրքրում նաև քրիստոնյա հայ ժողովուրդը, որի նկատմամբ օրեցօր ավելի ու ավելի արհամարհական կեցվածք է դրսևորում: Մենք այդ դառն իրականության հետ բախվեցինք, երբ եկեղեցու պատերից ներս եկեղեցական մի շարք խնդիրներին առնչվող մեր բողոքն ու պահանջները տեղ չունեցան, որի պատճառով ստիպված եղանք աղաղակել ի լուր աշխարհի:


Մենք լուրջ հիմքեր ունենք, որ Գարեգին Բ կաթողիկոսը ազգընտիր հայրապետ չէ, այլ կաթողիկոս է նշանակվել օրվա քաղաքական իշխանությունների կողմից, ինչին իր մեծ նպաստն են բերել նաև ամերիկաբնակ բարերար Լուիզ Սիմոն Մանուկյանի առատաշնորհումները:

Հայ եկեղեցին 1999 թ. Հոկտեմբեր 27-ի կաթողիկոսական կեղծված ընտրություններով դեմ գնաց ոչ միայն եկեղեցական դարավոր կանոններին և ընկալյալ ավանդություններին, այլև հակառակվեց Սուրբ Հոգուն, ինչն աններելի մեղք է համարում Ավետարանը: Դժբախտաբար, Գարեգին Բ կաթողիկոսի հակականոնական ընթացքը չի սահմանափակվում միայն այդ խախտումով: Մենք հավաքագրել ենք նրա կանոնական բոլոր մեզ հայտնի զանցառությունները, որոնք հերթով հրապարակում ենք բոլորի առաջ: Մենք չենք կարող հանդուրժել մի կաթողիկոսի, ով չունի քրիստոնեական հավատք, չի տիրապետում Հայ Առաքելական եկեղեցու աստվածաբանությանը, տարրական հարգանք չունի իր եկեղեցական ուխտերի նկատմամբ և խրախուսում է հոգևոր տգիտությունը:

Վերջապես, ինչպես Դուք իրավացիորեն նշել էիք Ձեր երկրորդ բաց նամակում, «Հայաստանեայց Առաքելական Եկեղեցին իր դարաւոր գոյութեան ընթացքին արտաքին հարուածներէն այնքան չէ սոսկացած, որքան այն անմիտ եւ քանդիչ փորձերէն, զորս Դո՛ւք Վեհափառ, ծոցածին զաւակը այս նոյն Եկեղեցւոյ, կը պատրաստէք ի՛ր մէջէն՝ ի՛ր դէմ… Այլեւս ժամանակը հասած է, որ դադրիք դրախտաբնակի մը նման փորձելէ ձեր բարոյական մերկութիւնն ու սնանկութիւնը թուզի տերեւներով ծածկելէ… Մեզ ազգովին հարուածողը մեր դիմագրաւած աղէտներէն աւելի՝ մեր ազգին ղեկավարներու անտարբերութիւնն ու եսակեդրոնացումն է, եւ այս մէկը բնական մահ մը կրնայ նկատուիլ ժողովուրդի մը համար: Եւ դուք իբր «Հայր ամենեցուն» պարտիք անոխակալ, հաւասար եւ մանաւանդ բարեմտօրէն նայիլ բոլորին: Ձեր կասկածները, տեղի կամ անտեղի, որոնք ընդհանրապէս անտեղի եղած են, եւ պարագաներ կան երբ ձեր կողմէն մեծութիւն պիտի ըլլար ընդունիլ գործուած սխալը… Ժամանակը եկած է, Վեհափառ, որ դուք պարտիք վերագտնել ձեր հոգեկան արժէքները, եթէ երբեւիցէ ունեցած էք, ապա թէ ոչ Դուք եւս դուք ձեզ հռչակէք կարգազուրկ եւ մեր Մայր Եկեղեցին փրկէք ամբողջական կործանումէ»:

Ամենապատի՛վ Պատրիարք Հայր,

Ելնելով Հայ եկեղեցու և Մայր Աթոռի շահերից, ինչպես նաև նախանձախնդիր լինելով եկեղեցական դաշտում տեսնելու օրինականություն, արդարություն և հոգևոր վերազարթոնք՝ մենք խնդրում ենք որպես Հայ եկեղեցու հնագույն նվիրապետական Աթոռի գահակալ Ձեր գործուն միջամտությունը՝ աջակցելու դուրս բերել Հայ եկեղեցին այս խորը ճգնաժամից: Մենք և մեզ հետ բազմահազար հավատացյալներ վստահ ենք, որ Ձեր ձայնը վճռորոշ ազդակ կարող է հանդիսանալ նաև Մայր Աթոռի եպիսկոպոսաց դասի համար, քանի որ շատ եպիսկոպոսներ գիտակցում են պահի լրջությունը, սակայն խիզախություն չունեն բարձրաձայնելու: Վստահաբար, Ձեր կոչին կմիանան բազմաթիվ եպիսկոպոսներ, որոնք կհուշեն Գարեգին Բ կաթողիկոսին, որ ժամանակը եկել է մեկնելու հանգստյան և հայրապետական գահը զիջելու արժանավոր և ազգընտիր Հայրապետի:

Որդիական ակնածանքով և խոնարհաբար՝

Կորյուն աբեղա Առաքելյան

Կարեն Պետրոսյան

Էդգար Ումբրեյան

Հովհաննես Գևորգյան

Արտակ Ալավերդյան

Միքայել Ավագյան

«Նոր Հայաստան, նոր Հայրապետ» նախաձեռնություն


HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Ինչպես հաղթահարել ճիճվային վարակը, թութքը, ալկոհոլային կախվածությունը, արգանդի միոման ու բարձր ճնշումը. Վանգայի 40 լավագույն բաղադրատոմսերը
17 Հոկտեմբերի 2018 - 00:01
Բացի գուշակություններից, պայծառատես Վանգան նաև կարողանում էր զանազան հիվանդություններ բուժել բույսերի միջոցով:
Մեծահասակների համար ֆիլմերի դերասանները տառապում են սեքսուալ խանգարումներով. հետազոտություն
16 Հոկտեմբերի 2018 - 23:55
Մեծահասակների համար ֆիլմերի դերասանները տառապում են սեքսուալ խանգարումներով: Իր հետազոտությունների ընթացքում նման եզրակացության է հանգել Մայամիի համալսարանից ուրոլոգ Ջասթին Դուբինը:
«Ամենից անկեղծ լողազգեստները» հայտնիների մոտ նորաձև են դարձել
16 Հոկտեմբերի 2018 - 23:53
2018 թվականի աշնանը հայտնիների մոտ լողազգեստների նոր թրենդ է ի հայտ եկել. «բիկինի ամենահամարձակների համար» կամ microtini:
Մեծ Բրիտանիան հետաքննում է ադրբեջանցի բանկիրի կնոջ բազմամիլիոն դոլարների գնումները. Հարութ Սասունյան
16 Հոկտեմբերի 2018 - 23:36
Ադրբեջանին առնչվող ևս մեկ խոշոր կոռուպցիոն սկանդալ է հասունանում Եվրոպայում: Երկրի խարդախ պաշտոնյաները միլիարդավոր նավթադոլարներ են շորթել իրենց անձնական շահերի համար, մինչդեռ ադրբեջանցիների մեծ մասն ապրում է ծայրահեղ աղքատության մեջ:
Նորատուսցի Արան կալանավորվեց
16 Հոկտեմբերի 2018 - 23:31
Քրեական հեղինակություն Նորատուսցի Արա մականունով հայտնի Արա Բանդուրյանը քիչ առաջ դատարանի որոշմամբ կալանավորվեց:
Մերի Հակոբյանի ոճային ու գրավիչ կերպարը
16 Հոկտեմբերի 2018 - 23:26
Սերիալային դերասանուհի Մերի Հակոբյանն Instagram-ի իր էջում բավականին ակտիվ է: Նա հաճելիորեն զարմացնում է իր երկրպագու-օգտատերերին նոր ու հրապուրիչ լուսանկարներով, գայթակղիչ տեսանյութերով:
Դամասկոսի սրճարաններից մեկում սիրիական բանակի զինատեսակների պատվին անվանակոչված կերակրատեսակներ են հայտնվել
16 Հոկտեմբերի 2018 - 23:16
Դամասկոսի կենտրոնական շրջաններից մեկում սրճարան է հայտնվել, որտեղ կարելի է սիրիական բանակի զինատեսակների պատվին անվանակոչված կերակրատեսակներ փորձել, գրում է lenta.ru-ն:
Հունան Պողոսյանի դեմ ցուցարարները ՔՊ գրասենյակի ներկայացուցիչներ են. Գորիսի փոխքաղաքապետ
16 Հոկտեմբերի 2018 - 23:11
Սյունիքի մարզի Քարահունջ համայնքի մոտակայքում, Իրան-Հայաստան միջպետական ճանապարհը մի խումբ բնակիչներ փակել էին և պահանջում էին այսօր նշանակված Հունան Պողոսյանի հրաժարականը:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 13667
 
Լրահոս`